«Հայերը Ռումինիայում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Միջազգային հարաբերություններ
|անվանում = Հայ-ռումինական հարաբերություններ
|պատկեր = Armenia Romania Locator.png
|երկիր1 = Ռումինիա
|երկիր2 = Հայաստան
|գույն1 = orange
|գույն2 = green
}}
[[Ռումինիա]]յի հայկական համայնքը հնագույններից է Հարավարևելյան [[Եվրոպա]]յում: Այդ են վկայում հայկական բազմաթիվ տեղանունները, երբեմնի հայաշատ քաղաքներում հայկական թաղամասերի ու փողոցների առկայությունը: Հայերի հոսքը [[Ռումինիա]] ուժեղացել է հատկապես [[Անի]]ի, ապա՝ [[Կիլիկիայի Հայկական Թագավորություն|Կիլիկիայի հայկական թագավորության]] անկումից հետո: Հայերը կառուցել են քարաշեն եկեղեցիներ, ունեցել իրենց հոգևոր թեմը: [[14-րդ դար]]ի 2-րդ կեսին հայերի թիվը երկրում այնքան է աճել, որ [[Ալեքսանդր Բարեպաշտ]] հոսպոդարը հատուկ հրովարտակով [[Սուչավա]] մայրաքաղաքում նրանց համար հիմնել է եպիսկոպոսական թեմ: Նա [[Լվով]]ից հրավիրել է հայ վաճառականների և բնակեցրել [[Սուչավա]], [[Սիրետ]], [[Չեռնովցի]] քաղաքներում՝ շնորհելով մի շարք արտոնություններ: [[1418]] թ-ին նույն հոսպոդարի հրավերով [[Լեհաստան]]ից երկիր է գաղթել 3 հզ. հայ ընտանիք: Մեծ թվով հայեր Ռումինիա են եկել [[1453]] թ-ին՝ Կոստանդնուպոլսի, [[1475]] թ-ին՝ [[Ղրիմ]]ի թուրքական զավթումից հետո:
 
Տող 9 ⟶ 17՝
1946–48 թթ-ին ռումինահայերի զգալի մասը ներգաղթել է Հայաստան, նրանց մի մասն արտագաղթել է նաև այլ երկրներ:
 
Ներկայումս Ռումինիայում բնակվում է մոտ 2,53 հզ. հայ՝ կենտրոնացած Բուխարեստում և Կոնստանցայում: Հիմնականում մտավորականներ են, կան նաև ձեռնարկատերեր:
 
{{Հայկական սփյուռք}}