«Հանցագործության օբյեկտիվ կողմ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «աջից|frameless|444x444փքս '''Հանցագործության օբյեկտիվ կողմ''', հ...»:)
 
[[Պատկեր:Հանցագործության օբյեկտիվ կողմ.png|աջից|frameless|444x444փքս]]
'''Հանցագործության օբյեկտիվ կողմ''', հանցակազմի չորս կարևորագույն բաղադրիչներից մեկը, որը դիտարկվում է որպես որոշակի պայմաններում, տեղում և ժամանակահատվածում ընթացող և քրեական իրավունքի նորմերով պաշտպանված համապատասխան օբյեկտներին վնաս պատճառող հանրորեն վտանգավոր պասիվ կամ ակտիվ արարքի արտաքին դրսևորման ձև։ձև<ref name=":0">''Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք, «Ընդհանուր մաս»'' (վեցերորդ հրատարակություն՝ փոփոխություններով և լրացումներով), խմբագրությամբ՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ [[Գագիկ Ղազինյան|Գ․Ս․ Ղազինյան]], Եր․, 2012, գլուխ 7</ref>։ Ինչպես մարդկային վարքագծի ցանկացած դրսևորում, այնպես էլ հանցագործությունն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ դրսևորման ձև։ Չնայած այն հանգամանքին, որ իրականում դրանք անբաժանելի են միմյանցից, սակայն տեսական վերլուծության շրջանակներում իրականացվում է դրանց պայմանական տարանջատում, ինչը հնարավորություն է տալիս ավելի մանրամասն ուսումնասիրել հանցակազմի կողմերը առանձնապես: Այսպիսով, հանցագործության օբյեկտիվ դրսևորումն ու օբյեկտիվ կողմն են արտացոլում այն հատկանիշների ամբողջությունը, որոնք արտաքինից բնութագրում են հանցագործությունը։ Այդպիսի հատկանիշների թվին են պատկանում հանրորեն վտանգավոր ակտիվ (գործողություն) կամ պասիվ (անգործություն) արարքը, հանրորեն վտանգավոր հետևանքները, հանրորեն վտանգավոր արարքի և վրա հասած հետևանքների միջև առկա պատճառական կապը, ինչպես նաև որոշ դեպքերում հանցագործության տեղը, ժամանակը, իրադրությունը, եղանակը, գործիքները և միջոցները։
 
Հանցագործության օբյեկտիվ կողմը ուղիղ կապակցվածություն ունի կոնկրետ հանցակազմի օբյեկտիվ կողմի հետ, մինչդեռ դրանք չի կարելի նույնականացնել։ Կոնկրետ հանցակազմի օբյեկտիվ կողմը խիստ որոշակիորեն սահմանված է օրենսդիրի կողմից։ Այսպիսով, հանցակազմի օբյեկտիվ կողմը քրեական օրենքով սահմանված որոշակի հանցագործության այնպիսի հատկանիշների համակցություն է, որոնք բնութագրում են կոնկրետ հանցագործության կատարման արտաքին գործընթացը։
39 944

edits