«Էնթոնի Կոստա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Երաժիշտ | անուն = Էնթոնի Կոստա | բնօրինակ_անուն = Antony Daniel Costa | պատկեր = Antony Costa cropped.jpg | ալ...»:
(Տարբերություն չկա)

16:24, 19 Դեկտեմբերի 2020-ի տարբերակ

Էնթոնի Կոստա, անգլիացի երգիչ, երգահան, դերասան՝ ծնված 1981 թվականի հունիսի 23-ին[1]: Ավելի հայտնի է որպես Blue բոյ բենդի անդամ:

Էնթոնի Կոստա
Էնթոնի Կոստան 2011 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունAntony Daniel Costa
Ի ծնե անունAntony Daniel Costa
Ծնվել է1981 թվական, հունիսի 23
Բարնեթ, Անգլիա Անգլիա
ԵրկիրԱնգլիա
ԺանրերՓոփ, Փոփ ռոք, Ռիթմ ընդ բլյուզ
Մասնագիտություներգիչ, երգահան, դերասան
Գործիքներվոկալ
Գործունեություն2000-այժմ
ԼեյբլGlobe
ԿրթությունHendon School?
ԱնդամակցությունԲլու
ԿապվածBlue (խումբ)
 Antony Costa Վիքիպահեստում


Վաղ կյանքը

Էնթոնի Կոստան ծնվել է Հարավային Անգլիայում՝ Էջվեյր քաղաքում: Կոստան հաճախել է Բերնեթ քաղաքի մոտակայքում գտնվող Հենդոն դպրոց: Հայրը եղել է հույն կիպրացի, մինչդեռ մայրը՝ բրիտանացի հրեա[2]: Անգլիա տեղափոխվելուց հետո հաճախել է Լառնակայում գտնվող Ամերիկյան ակադեմիա դպրոց: Ունի քույր՝ Նատալի անունով և եղբայր՝ Լուիս անունով, ով 2011 թվականի սեպտեմբերի 3-ին մասնակցեց The X Factor հեռուստահաղորդմանը և դարձավ The Chase խմբի անդամ՝ կազմավորված S Club 8 խմբի անդամ Ջեյ Էսֆորիսի կողմից:

Կարիերան

Կոստայի ամենաառաջին դերը հեռուստատեսությունում եղել է, երբ նա դեռ աշակերտ էր և մասնակցում էր Սթիվեն Մոֆաթի Chalk սերիալում: Դրանից հետո՝ մասնակցում է BBC-ի Grange Hill մանկակական դրամային[3]:

2000-2005 թվականներ. Կարիերան Blue խմբի հետ

Վաղ 2000-ական թվականներին Կոստան և Դանքան Ջեյմսը համոզում են Լի Ռայանին և Սայմոն Ուեբեին ստեղծել Blue խումբը[4]: Խմբի ռիթմ ընդ բլյուզ ժանրը՝ ոգեշնչված փոփ ժանրից, թույլ տվեց խմբին ձեռք բերել հաջողություն Միացյալ Նահանգներում և շատ այլ երկրներում, որոնց մեջ մտնում են Իռլանդիան, Պորտուգալիան, Բելգիան, Իտալիան, Ֆրանսիան, Ավստրալիան և Նոր Զելանդիան: Խումբը թողարկել է իր առաջին սինգլը՝ All Rise վերնագրով 2001 թվականի մայիսին և վերջինս UK Singles Chart-ում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Նրամց հաջորդ սինգլը կոչվեց Too Close և թողարկվեց 2001 թվականին՝ դառնալով վերոնշյալ հիթ-շքերթի առաջին սինգլը: 2-րդ առաջին հորիզոնականը ձեռք բերեցին իրենց բալլադով՝ If You Come Back վերնագրով: All Ris ալբոմը թողարկվում է Ամանորին և զբաղեցնում առաջին հորիզոնականը՝ ի վերջո ԱՄՆ-ում վաճառվելով 1 միլիոն օրինակով: Վերջին սինգլը ալբոմից Fly By II-ն է, որը 2002 թվականի մարտին զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Խմբի 2-րդ ալբոմը կոչվում է One Love. թողարկվել է 2002 թվականի հոկտեմբերին և զբաղեցգրել է 1-ին հորիզոնականը UK Albums Chart,ում՝ վաճառվելով 150000 կրկնօրինակով: Ալբոմից 3 սինգլ է թողարկվում. One Love, որը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, Sorry Seems to Be the Hardest Word-ը, որում հատկանշական է հատկապես Էլթոն Ջոնի հատվածը և սինգլը զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, և U Make Me Wanna սինգլը, որն էլ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը[5]: Խմբի 3-րդ ալբոմի անունը Guilty է, որը թողարկվել է 2003 թվականի աշնանը՝ զբաղեցնելով 1-ին հորիզոնականը և վաճառվելով 100000 կրկնօրինակով հենց թողարկման առաջին շաբաթվա ընթացքում: Ալբոմից առանձին թողարկվեցին 4 սինգլներ, որոնք են Guilty-ն (զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը), Signed, Sealed, Delivered, I'm Yours-ը, որն աչքի ընկավ Սթիվի Ուանդերի and Էնջի Սթոունի հատվածներով և զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը, Breathe Easy-ը (զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը) և Bubblin-ը՝ զբաղեցրած 9-րդ հորիզոնականը:

Հաջորդած Best of Blue ալբոմը ներառում է 3 սինգլներ. The Gift, It's Alright և Elements: Համաձայն ալբոմի գրքույկի ցուցումի՝ Lonely This Christmas սինգլի կենդխանի կատարման տարբերակը նախատեսված էր դարձնել 7-րդն ալբոմում, սակայն դուրս է թողնվում սինգլը անհայտ պատճառներով: Ալբոմը թողարկվել է 2005 թվականի հուլիսին՝ դառնալով հասանելի մի քանի եվրոպական երկրներում, ինչպես նաև՝ Ճապոնիայում, Թայլանդում և Չինաստանում, սակայն այնտեղ ունենում է ձախողում և չի հայտնվում ոչ մի հիթ-շքերթում[6]: Ալբոմը չի թողարկվել Միացյալ Նահանգներում՝ չնայած բազմաթիվ կրկնօրինակների մեծապես հասանելի լինելուն:

2006-2010 թվականներ. Heart Full of Soul, բեմ և հեռուստատեսություն

Կոստան եղել է 2005 թվականին I'm a Celebrity... Get Me Out of Here! սերիալի մասնակից և հանվել է նախագծից 2005 թվականի դեկտեմբերի 3-ին՝ 44 օր անց: Նա թողարկեց իր դեբյուտային սոլո սինգլը՝ Do You Ever Think of Me վերնագրով, որը թողարվեց 2006 թվականի փետրվարին: Սինգլը հաջողություն գրանցեց և զբաղեցրեց 19-րդ հորիզոնականը UK Singles Chartում: Կոստան աշխատել է սինգլի վրա երգահան Ջոն Մքլաֆլինի հետ և կենդանի կատարումով հանդես եկել շոտլանդացի երաժիշտ Փոլ Բոյդի հետ: 2006 թվականին մասնակցել է [[Eurovision: Your Country Needs You#Eurovision: Making Your Mind Up նախագծին՝ մասնակցելու 2006 թվականի Եվրատեսիլ նախագծին, սակայն չի հաղթում իր It's a Beautiful Thing երգով: 2006 թվականի հունիսին մերկ լուսանկարներ է անում Cosmopolitan ամսագրի համար, որին մասնակցել են նաև երգիչ Ռոնան Քիթինգը, դերասան Դեննի Դաձերը, Ջիմ Դիվայնը և հեռուստահաղորդավար Քրեյգ Դոյլեն: Կոստայի դեբյուտային ալբոմը՝ Heart Full of Soul, թողարկվել է 2006 թվականի հուլիսի 3-ին միայն Ճապոնիայում՝ Globe Records-ի հովանավորությամբ:


Ֆիլմագրություն

Հեռուստատեսություն
Տարեթիվ Վերնագիր Դեր Հավելյալ տեղեկություն
1997 Chalk Տղա "The Object of Desire" (Սերիա 1, մաս 4)
1997 Grange Hill վեցերորդ տղա օցնող դեր
2005 I'm a Celebrity...Get Me Out of Here! խաղացել է ինքն իր դերը / մրցակից սերիա 5
2006 Dancing on Ice Խաղացել է ինքն իր դերը / դատավոր-հյուր (Սերիա 4, մաս 17)
2008 Never Mind the Buzzcocks Խաղացել է ինքն իր դերը (Սերիա 21, մաս 07)
2009 Casualty Դեյվ (Սերիա 24, մաս 12)
2009–10 Angela and Friends Խաղացել է ինքն իր դերը / Մեկնաբան (ընկեր)
2011 Celebrity Five Go To... Խաղացել է ինքն իր դերը / Մրցակից Սերիա 1. հաղթող
2012 The Wright Stuff Խաղացել է ինքն իր դերը Սերիա 17
2012 Lemon La Vida Loca Խաղացել է ինքն իր դերը Սերիա 1, Մաս 2
2014 Casualty Մեթյու Փենդլեթոն (Սերիա 29, Մաս 9)

Սկավառակագրություն

Ալբոմներ

Ալբոմների ցանկը, որոնք զբաղեցրել են հորիզոնական
Վերնագիր Ալբոմի մանրամասնություններ Ամենաբարձր հորիզոնականը հիթ-շքերթում
JAP
[7]
Heart Full of Soul
  • Թողարկվել է. 2006 թվականի հուլիսի 3 (Ճապոնիա)
  • Լեյբլ: Globe Records
  • Ձևաչափ: CD, թվային
196
"—" վերաբերում է այն թողարկումներին, որոնք չեն թողարկվել այդ տարածքում

Սինգլներ

Սինգլների ցանկը, որոնք պարգևատրվել կամ հորիզոնական են զբաղեցրել
Վերնագիր Տարեթիվ Ամենաբարձր հորիզոնականը հիթ-շքերթում Ալբոմ
UK Albums Chart
[8]
UKN
[9]
Do You Ever Think of Me 2006 19 1 Heart Full of Soul
"—" վերաբերում է այն թողարկումներին, որոնք չեն զբաղեցրել որևէ հորիզոնական կամ չեն թողարկվել տվյալ տարածքում



Ծանոթագրություններ

  1. Unreality TV biography Արխիվացված 31 Հոկտեմբեր 2006 Wayback Machine
  2. Richard Barber (13 June 2010) Anthony Costa: ‘I doubled in size – I hardly recognised myself’. Mirror. Retrieved 14 April 2011.
  3. "Both Called Eric", DVD audio commentary, Chalk Series 1 DVD, ReplayDVD.co.uk
  4. Blue – Overview AllMusic
  5. «Blue bands settle name dispute». BBC News. 30 June 2003.
  6. «4Ever Blue Thailand edition». Վերցված է 28 April 2011-ին.
  7. «Japan Charts – albums, DVDs and singles». Oricon. Վերցված է 2 December 2010-ին.
  8. «The Official Charts Company – Antony Costa». The Official Charts Company. 3 May 2013.
  9. «Ukrainian Chart». FDR. 10 May 2009. Արխիվացված է օրիգինալից 7 January 2014-ին. Վերցված է 13 July 2010-ին.


Արտաքին հղումներ