«Հանցագործության օբյեկտիվ կողմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «աջից|frameless|444x444փքս '''Հանցագործության օբյեկտիվ կողմ''', հ...»:
(Տարբերություն չկա)

14:28, 19 Դեկտեմբերի 2020-ի տարբերակ

Հանցագործության օբյեկտիվ կողմ, հանցակազմի չորս կարևորագույն բաղադրիչներից մեկը, որը դիտարկվում է որպես որոշակի պայմաններում, տեղում և ժամանակահատվածում ընթացող և քրեական իրավունքի նորմերով պաշտպանված համապատասխան օբյեկտներին վնաս պատճառող հանրորեն վտանգավոր պասիվ կամ ակտիվ արարքի արտաքին դրսևորման ձև։ Ինչպես մարդկային վարքագծի ցանկացած դրսևորում, այնպես էլ հանցագործությունն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ դրսևորման ձև։ Չնայած այն հանգամանքին, որ իրականում դրանք անբաժանելի են միմյանցից, սակայն տեսական վերլուծության շրջանակներում իրականացվում է դրանց պայմանական տարանջատում, ինչը հնարավորություն է տալիս ավելի մանրամասն ուսումնասիրել հանցակազմի կողմերը առանձնապես: Այսպիսով, հանցագործության օբյեկտիվ դրսևորումն ու օբյեկտիվ կողմն են արտացոլում այն հատկանիշների ամբողջությունը, որոնք արտաքինից բնութագրում են հանցագործությունը։ Այդպիսի հատկանիշների թվին են պատկանում հանրորեն վտանգավոր ակտիվ (գործողություն) կամ պասիվ (անգործություն) արարքը, հանրորեն վտանգավոր հետևանքները, հանրորեն վտանգավոր արարքի և վրա հասած հետևանքների միջև առկա պատճառական կապը, ինչպես նաև որոշ դեպքերում հանցագործության տեղը, ժամանակը, իրադրությունը, եղանակը, գործիքները և միջոցները։

Հանցագործության օբյեկտիվ կողմը ուղիղ կապակցվածություն ունի կոնկրետ հանցակազմի օբյեկտիվ կողմի հետ, մինչդեռ դրանք չի կարելի նույնականացնել։ Կոնկրետ հանցակազմի օբյեկտիվ կողմը խիստ որոշակիորեն սահմանված է օրենսդիրի կողմից։ Այսպիսով, հանցակազմի օբյեկտիվ կողմը քրեական օրենքով սահմանված որոշակի հանցագործության այնպիսի հատկանիշների համակցություն է, որոնք բնութագրում են կոնկրետ հանցագործության կատարման արտաքին գործընթացը։

Հանցագործության օբյեկտիվ կողմի հատկանիշներն ընդունված է բաժանել երկու խմբերի՝ պարտադիր կամ հիմնական և ֆակուլտատիվ կամ լրացուցիչ։ Բոլոր հանցակազմերի համար որպես պարտադիր հատկանիշ կարող է հանդես գալ միայն հանրորեն վտանգավոր արարքը, որը կարող է դրսևորվել ակտիվորեն՝ գործողությամբ և պասիվորեն՝ անգործությամբ։ Մյուս բնորոշիչները հանդիպում են մասնավոր դեպքերում։

Հասկացություն և նշանակություն

Որոշակի պայմաններում, տեղում և ժամանակահատվածում ընթացող և քրեական իրավունքի նորմերով պաշտպանված համապատասխան օբյեկտներին վնաս պատճառող հանրորեն վտանգավոր պասիվ կամ ակտիվ արարքի արտաքին դրսևորման ձևը քրեական իրավունքում ընդունված է անվանել հանցագործության օբյեկտիվ կողմ, որը հանդիսանում է հանցակազմի չորս կարևորագույն բաղադրատարրերից մեկը և ուղղակիորեն փոխշաղկապված է հանցագործության սուբյեկտի, օբյեկտի և սուբյեկտիվ կողմից հետ

Հանցագործության օբյեկտիվ կողմի հատկանիշներն են՝

  • հանրորեն վտանգավոր արարքը,
  • հանրորեն վտանգավոր հետևանքները,
  • հանրորեն վտանգավոր արարքի և հետևանքի միջև պատճառական կապը,
  • հանցագործության տեղը, ժամանակը, իրադրությունը,
  • հանցագործության եղանակը,
  • հանցագործության միջոցները։

Իրավաբանական գրականության մեւջ հանրորեն վտանգավոր վարքագծի արտաքին դրսևորումը բնութագրելու համար օգտագործվում է «արարք» եզրույթը, որը ներառում է վերջինիս պասիվ և ակտիվ դրսևորումները՝ գործողության և անգործության ձևով։ Ընդ որում, օրենսդիրը հանցագործություն է համարում ոչ թե մարդու մտքերը կամ գաղափարները, որոնք կարող են վնաս պատճառել հասարակական հարաբերությունների բնականոնությանը, այլ բացառապես արարքները։

Քրեական օրենսդրության հատուկ մասում տեղ գտած նորմերի դիսպոզիցիաներում, որպես կանոն, մատնանշվում են հանցագործության օբյեկտիվ կողմի հատկանիշները, որն էլ հիմք է հանդիսանում հանցագործության հանցակազմի կառուցման պրոցեսում (օրինակ՝ հանցակազմի սուբյեկտիվ կողմն ուսումնասիրվում է բացառապես օբյեկտիվ հատկանիշների բացահայտումից և ամբողջացումից հետո):

Դասակարգում