«Մարիանո Անդուխար»–ի խմբագրումների տարբերություն

արգենտինացի ֆուտբոլիստ
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆուտբոլիստ | անուն = Մարիանո Անդուխար | բնագիր անուն = {{lang-es|Mariano Gonzalo Andújar}} | պատկեր = Di...»:
(Տարբերություն չկա)

13:25, 19 Դեկտեմբերի 2020-ի տարբերակ

Մարիանո Գոնսալո Անդուխար (իսպ.՝ Mariano Gonzalo Andújar, հուլիսի 30, 1983, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հանդես է գալիս արգենտինական «Էստուդիանտեսի» կազմում։

Մարիանո Անդուխար
իսպ.՝ Mariano Gonzalo Andújar
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մարիանո Գոնսալո Անդուխար
Ազգությունը արգենտինացի
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Մականուն Dollberg
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 30, 1983(1983-07-30)[1][2][3] (40 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 194 սմ
Քաշ 88 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Արգենտինա Էստուդիանտես
Համար 21
Պատանեկան կարիերա
1997-2001 Արգենտինա Ուրական
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001-2006 Արգենտինա Ուրական 60 (-79)
2005-2006   Իտալիա Պալերմո ՖԱ 11 (-12)
2006-2009 Արգենտինա Էստուդիանտես 105 (-92)
2009-2014 Իտալիա Կատանիա ՖԱ 146 (-194)
2012   Արգենտինա Էստուդիանտես 18 (-19)
2014-2016 Իտալիա Նապոլի ՖԱ 15 (-24)
2015-2016   Արգենտինա Էստուդիանտես 12 (-7)
2016-ներկա Արգենտինա Էստուդիանտես 97 (-89)
Ազգային հավաքական
2009-2017 Արգենտինա Արգենտինա 11 (-11)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 6, 2020:

Ակումբային կարիերա

2009 թվականին Մարիանոն եղել է «Էստուդիանտեսի» հիմնական դարպասպահը, որի կազմում այդ տարի դարձել է Լիբերտադորեսի խաղարկության հաղթող։ Նա այդ մրցաշրջանում 8 խաղ անընդմեջ անառիկ է պահել սեփական դարպասը՝ գերազանցելով Հյուգո Գատիի ռեկորդը(767 րոպե)[4]։

2009 թվականի հունիսի 24-ին իտալական «Կատանիա» ֆուտբոլային ակումբը հայտարարեց ֆուտբոլիստի հետ 4 տարվա պայմանագիր կնքելու մասին[5]։

2014 թվականի հունվարի 24-ին Մարիանո Անդուխարը տեղափոխվել է Սերիա А-ում հանդես եկող մեկ այլ թիմ՝ «Նապոլի»[6], սակայն մինչև մրցաշրջանի ավարտը հանդես է եկել իր նախկին թիմի կազմում։ Նա միացել է «Նապոլիին» 2014-15 մրցաշրջանի սկզբում[7]։ Թիմի կազմում իր նորամուտի հանդիպումը արգենտինացին անցկացրել է 2014 թվականի դեկտեմբերի 10-ին՝ մասնակցելով Եվրոպա Լիգայի խմբայի փուլի վերջին տուրի շրջանակներում կայացած «Սլովան ՖԱ»-ի դեմ խաղին։ Հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով՝ իտալական թիմի հաղթանակով։

2014-15 մրցաշրջանի միջնամասում Մարիանոն իր տեղը զիջեց թիմում հանդես եկող մեկ այլ դարպասապահի՝ Ռաֆայելին։ Սակայն նա շարունակեց հանդես գալ իտալական թիմի կազմում և թիմի հետ հասավ մինչև Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ երկու խաղերի արդյունքում 6-3 հաշվով զիջեց գերմանական «Վոլֆսբուրգին»։

Միջազգային կարիերա

Մարիանո Անդուխարը Արգենտինայի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2009 թվականի հունիսի 6-ին ԱԱ 2010-ի որակավորման փուլի շրջանակներում կայացած Կոլումբիայի հավաքականի դեմ խաղում[8]։

ԱԱ 2010-ի և Ամերիկայի գավաթ 2011-ի ընթացքում Անդուխարը եղել է հավաքականի երկրորդ դարպասապահը՝ Սերխիո Ռոմերոյից հետո։

2014 թվականի հունիսին Մարիանոն հայտնվել է ԱԱ 2014-ին մասնակցող Արգենտինայի հավաքականի հայտացուցակի մեջ[9]։

Անձնական կյանք

Մարիանոյի եղբայրը՝ Ֆակունդո Անդուխարը նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է[10][11]։

Ձեռքբերումներ

Ակումբային

  • Արգենտինայի չեմպիոն - 2009
  • Լիբերտադորեսի գավաթակիր - 2009
  • Իտալիայի սուպերգավաթակիր - 2014

Միջազգային

  • Աշխարհի առաջնության փոխչեմպիոն - 2014
  • Ամերիկայի գավաթի խաղարկության փոխչեմպիոն - 2015, 2016

Ծանոթագրություններ

  1. FBref.com(բազմ․)
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Copa Libertadores review at fifa.com
  5. «Andujar al Catania» (Italian). calciocatania.net. 24 June 2009. Արխիվացված է օրիգինալից 23 July 2009-ին. Վերցված է 24 June 2009-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Napoli, visite mediche per Andujar a Castelvolturno» (Italian). S.S.C. Napoli Ufficiale. 24 January 2014. Վերցված է 24 January 2014-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Il Napoli ufficializza l'acquisto di Andujar» (Italian). S.S.C. Napoli Ufficiale. 28 January 2014. Վերցված է 28 January 2014-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Mariano ANDUJAR». FIFA. Վերցված է 20 June 2014-ին.
  9. «Argentina World Cup 2014 squad». The Telegraph. 2 June 2014. Վերցված է 20 June 2014-ին.
  10. «Andujar se fue de Estudiantes». Infocielo (Spanish). 28 January 2017. Վերցված է 19 May 2019-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Facundo Andújar debutó en Español y tuvo el apoyo de su hermano». El Día (Spanish). 8 April 2018. Վերցված է 19 May 2019-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ