«Մասնակից:Մեսրոպ Հայրապետյան/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 50.
 
== Ակումբային կարիերա ==
2009 թվականին Մարիանոն եղել է «''Էստուդիանտես''ի» հիմնական դարպասպահը, որի կազմում այդ տարի դարձել է [[Լիբերտադորեսի գավաթ|Լիբերտադորեսի խաղարկության]] հաղթող։ Նա այդ մրցաշրջանում 8 խաղ անընդմեջ անառիկ է պահել սեփական դարպասը՝ գերազանցելով Հյուգո Գատիի ռեկորդը(767 րոպե)<ref>[https://www.fifa.com/clubworldcup/news/newsid=1078750.html Copa Libertadores review] at [[FIFA|fifa.com]]</ref>։
 
2009 թվականի հունիսի 24-ին իտալական «[[Կատանիա ՖԱ|Կատանիա]]» ֆուտբոլային ակումբը հայտարարեց ֆուտբոլիստի հետ 4 տարվա պայմանագիր կնքելու մասին<ref>{{cite news|url=http://www.calciocatania.net/comunicati/comunicati.php?id=16594 |title=Andujar al Catania |date=24 June 2009 |accessdate=24 June 2009 |publisher=calciocatania.net |language=Italian |url-status=dead |archiveurl=https://web.archive.org/web/20090723192230/http://www.calciocatania.net/comunicati/comunicati.php?id=16594 |archivedate=23 July 2009 }}</ref>։
 
2014 թվականի հունվարի 24-ին Մարիանո Անդուխարը տեղափոխվել է [[Սերիա A (Իտալիա)|Սերիա А]]-ում հանդես եկող մեկ այլ թիմ՝ «[[Նապոլի ՖԱ|Նապոլի]]»<ref>{{cite news|url=http://www.sscnapoli.it/static/news/Napoli,-visite-mediche-per-Andujar-a-Castelvolturno-1847.aspx|title=Napoli, visite mediche per Andujar a Castelvolturno|date=24 January 2014|accessdate=24 January 2014|publisher=S.S.C. Napoli Ufficiale|language=Italian}}</ref>, սակայն մինչև մրցաշրջանի ավարտը հանդես է եկել իր նախկին թիմի կազմում։ Նա միացել է «Նապոլիին» [[Սերիա A 2014-15|2014-15]] մրցաշրջանի սկզբում<ref>{{cite news|url=http://www.sscnapoli.it/static/news/Il-Napoli-ufficializza-l-acquisto-di-Andujar-1847.aspx|title=Il Napoli ufficializza l'acquisto di Andujar|date=28 January 2014|accessdate=28 January 2014|publisher=S.S.C. Napoli Ufficiale|language=Italian}}</ref>։ Թիմի կազմում իր նորամուտի հանդիպումը արգենտինացին անցկացրել է 2014 թվականի դեկտեմբերի 10-ին՝ մասնակցելով [[ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա|Եվրոպա Լիգա]]յի խմբայի փուլի վերջին տուրի շրջանակներում կայացած «''Սլովան ՖԱ''»-ի դեմ խաղին։ Հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով՝ իտալական թիմի հաղթանակով։
 
2014-15 մրցաշրջանի միջնամասում Մարիանոն իր տեղը զիջեց թիմում հանդես եկող մեկ այլ դարպասապահի՝ Ռաֆայելին։ Սակայն նա շարունակեց հանդես գալ իտալական թիմի կազմում և թիմի հետ հասավ մինչև Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ երկու խաղերի արդյունքում 6-3 հաշվով զիջեց գերմանական «[[Վոլֆսբուրգ ՖԱ|Վոլֆսբուրգին]]»։
 
== Միջազգային կարիերա ==