«Հանցագործության օբյեկտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 33.
'''Պարտադիր լրացուցիչ անմիջական օբյեկտը''' հանցագործության ժամանակ բոլոր դեպքերում վնասվում է անմիջական օբյեկտի հետ միաժամանակ, մինչդեռ '''ֆակուլտատիվ լրացուցիչ անմիջական օբյեկտը''' որոշ դեպքերում կարող է վնասվել, որոշ դեպքերում՝ ոչ։
 
Երկօբյեկտ հանցագործությունների դեպքում քրեական պատասխանատվությունը որոշվում է հանցագործությունների համակցությամբ։ Օրինակ՝ եթե ավազակության (ըստ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի՝ գույքին տիրանալու նպատակով կատարված հարձակումը, որ զուգորդվել է հարձակման ենթարկված անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության հետ կամ այդպիսի բռնություն գործադրելու սպառնալիքի հետ) հետևանքով տուժողը զրկվել է կյանքից, ապա պատասխանատվությունը պետք է սահմանվի ավազակության և ավազակությամբ զուգորդված սպանության համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածներով)Ж։
 
== Հանցագործության առարկա ==
{{հիմնական|Հանցագործության առարկա}}Հանցագործության առարկա է համարվում հասարակական հարաբերության այն տարրը, որի վրա ներգործելով, այն ոչնչացնելով կամ վնասելով խախտվում է ողջ հասարակական հարաբերությունը։ Քրեական իրավունքի մեջ ընդունված է հասարակական հարաբերությունների տարրեր համարել հասարակական հարաբերությունները (օբյեկտ), հասարակական հարաբերությունների կողմերին (սուբյեկտներին) և վերջիններիս գործունեությունը (բովանդակություն): Ասվածի տրամաբանությունից բխում է, որ մարդը ևս կարող է հանդիսանալ հանցագործության առարկա, մինչդեռ այս տեսակտը քննադատվել է որոշ տեսաբանների կողմից։ Վերջիններիս պնդմամբ մարդը հանցագործության առարկա չի կարող հանդիսանալ, քանի որ գույք կամ իր չէ։ Այնուամենայնիվ, տեսաբանների մյուս մասը պնդում է, որ մարդը կարող է հանցագործության առարկա հանդիսանալ այն պարզ պատճառով, որ վերջինս համարվում է հասարակական հարաբերությունների տարրերից մեկը։ Այլ հարց է, որ էթիկայի տեսանկյունից մարդուն «տուժող» անվանելն առավել նպատակահարմար է, քան «հանցագործության առարկա»։
 
== Ծանոթագրություններ ==