«Հանցագործության օբյեկտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 21.
* '''Անմիջական օբյեկտ'''՝ քրեական օրենքի պաշտպանության ներքո գտնվող կոնկրետ հասարակական հարաբերություն, որը վնասվում է տվյալ տեսակի հանցակազմի հատկանիշներ պարունակող կոնկրետ հանցագործությունից։
 
=== Երկօբյեկտ հանցագործություններ ===
Ապացուցված է, որ ցանկացած հանցագործություն վնասում է ոչ թե մեկ, այլ մի քանի հասարակական հարաբերություններ, հետևապես՝ սուբյեկտի հանցավոր արարքը (actus reus) ուղղված է բազմաթիվ հարաբերությունների դեմ: Այս համատեքստում խնդիր է առաջանում տարբերակել հանցագործության անմիջական օբյեկտը լրացուցիչից՝ առաջնայինը երկրորդականից։
{{թեորեմ|Հանցագործության անմիջական օբյեկտը այն հասարակական հարաբերությունն է, որը հանցագործության կոնկրետ տեսակի կատարմամբ մշտապես վնասվում է, հանցավոր արարքի ակտիվ կամ պասիվ գործողության տեսանկյունից՝ տվյալ հասարակական հարաբերությունը վնասելը հանդիսանում է տվյալ հանցագործության էությունը։}}
Որոշ առանձին դեպքերում օրենսդիրը կարող է առանձնացնել երկու անմիջական օբյեկտ ունեցող հասարակական հարաբերություններ։ Այդպիսի հանցագործությունները կոչվում են երկօբյեկտ։ Հանցագործության որակման տեսանկյունից էական նշանակություն ունի անմիջական օբյեկտ(ներ)ը, սակայն քրեագիտական տեսանկյունից կարևոր է նաև լրացուցիչ օբյեկտի դերակատարությունը։
 
Երկօբյեկտ հանցագործությունների պարագայում լրացուցիչ անմիջական օբյեկտները լինում են երկու տեսակի․
 
* պարտադիր լրացուցիչ անմիջական օբյեկտ,
* ֆակուլտատիվ լրացուցիչ անմիջական օբյեկտ։
 
'''Պարտադիր լրացուցիչ անմիջական օբյեկտը''' հանցագործության ժամանակ բոլոր դեպքերում վնասվում է անմիջական օբյեկտի հետ միաժամանակ, մինչդեռ '''ֆակուլտատիվ լրացուցիչ անմիջական օբյեկտը''' որոշ դեպքերում կարող է վնասվել, որոշ դեպքերում՝ ոչ։
 
Երկօբյեկտ հանցագործությունների դեպքում քրեական պատասխանատվությունը որոշվում է հանցագործությունների համակցությամբ։ Օրինակ՝ եթե ավազակության (ըստ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի՝ գույքին տիրանալու նպատակով կատարված հարձակումը, որ զուգորդվել է հարձակման ենթարկված անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության հետ կամ այդպիսի բռնություն գործադրելու սպառնալիքի հետ) հետևանքով տուժողը զրկվել է կյանքից, ապա պատասխանատվությունը պետք է սահմանվի ավազակության և ավազակությամբ զուգորդված սպանության համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածներով)Ж
 
== Ծանոթագրություններ ==
Տող 26 ⟶ 39՝
 
[[Կատեգորիա:Քրեական իրավունք]]
[[Կատեգորիա:Հանցագործության հանցակազմ]]
[[Կատեգորիա:Հանցագործություն]]