«Թոքի այտուց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 89.
==Նշաններ և ախտանիշներ==
Թոքի այտուցի ամենահաճախ հանդիպող ախտանիշը հևոցն է։ Այլ ախտանիշներից են արյունախխումը (արտահայտվում է վարդագույն, փրփրած խորխի տեսքով), քրտնարտադրության շատացումը, հոգնածությունը, մաշկի գունատությունը։ Թոքի այտուցի դեպքում կարող է դժվարանալ շնչառությունը պառկած ժամանակ, իսկ քնի ժամանակ կարող է հանկարծակի դժվարանալ շնչառությունը։ Սրանք ձախ փորոքային անբավարարության հետևանքով առաջացած թոքի այտուցի ախտանիշներն են։ Աջ փորոքային անբավարարության հետևանքով առաջանում են պերիֆերիկ այտուցներ, լծային երակի ճնշման բարձրացում, լյարդի մեծացում։ Թոքի այտուցի պատճառով աուսկուլտատիվ հայտնաբերվում են թաց խզոցներ և սրտի երրորդ տոն<ref name=Ware/>։
 
==Կայծակնային ընթացքով թոքային այտուց==
''Կայծակնային ընթացքով թոքային այտուց''՝ արագ զարգացող թոքային այտուցն է։ Այն սովորաբար զարգանում է որպես սրտամկանի ինֆարկտի կամ միտրալ ռեգուրգիտացիայի, աորտալ ռեգուրգիտացիայի, սրտային անբավարարության հետևանքով։ Բուժումը պետք է ուղղված լինի դեպի պատճառի վերացում։ Բուժումը ներառում է նիրոգլիցերինի կիրառում, թթվածնի ադեկվատ քանակի ապահովում, թոքային շրջանառության փոքրացում<ref>{{Cite journal|last=Long|first=Brit|last2=Koyfman|first2=Alex|last3=Gottlieb|first3=Michael|date=2018|title=Management of Heart Failure in the Emergency Department Setting: An Evidence-Based Review of the Literature|journal=The Journal of Emergency Medicine|volume=55|issue=5|pages=635–646|doi=10.1016/j.jemermed.2018.08.002|pmid=30266198}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==