«Հանցագործության օբյեկտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Այլգործածություն|Օբյեկտ}}
[[Պատկեր:Հանցագործության իրավաբանական կազմ.png|աջից|frameless|443x443փքս]]
 
'''Հանցագործության օբյեկտ''', [[Քրեական իրավունք|քրեաիրավական կատեգորիա]], որով նախանշվում են այն [[Հասարակական հարաբերություններ|հասարակական հարաբերությունները]], որոնց դեմ ուղղվում կամ որոնց վնաս են հասցնում [[Հանցագործություն|հանցագործությունները]]։ Այսպիսով, [[Քրեական իրավունք|քրեական իրավունքի տեսության]] մեջ համընդհանուր ճանաչում է գտել այն կարծիքը, ըստ որի օրենքները գլխավորապես պաշտպանում են այն հասարակական հարաբերությունները, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում [[Հասարակություն|հասարակության]] և [[Պետություն|հասարակության լիրիշխան քաղաքական կազմակերպության]] զարգացման համար<ref>''Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք, «Ընդհանուր մաս»'' (վեցերորդ հրատարակություն՝ փոփոխություններով և լրացումներով), խմբագրությամբ՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ [[Գագիկ Ղազինյան|Գ․Ս․ Ղազինյան]], Եր․, 2012, գլուխ 6, էջ 113-124</ref>։ Ընդ որում, [[Քրեական օրենսդրություն|քրեական օրենքների]] պաշտպանության ներքո գտնվող հասարակական հարաբերությունների շրջանակը ուղղակիորեն կապված է հասարակության և պետության շահերի, ինչպես հաև սոցիալական պահանջմունքների հետ։ Այսպիսով, հանցագործության օբյեկտ կարող են հանդիսանալ այն հասարակական հարաբերությունները, որոնք ուղղված են [[Մարդու իրավունքներ|մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների]], [[Իրավաբանական անձ|իրավաբանական անձանց, կազմակերպությունների]] իրավունքների և օրինական շահերի, [[Սեփականություն|սեփականության]], [[Շրջակա միջավայր|շրջակա միջավայրի]], [[Հասարակական կարգ|հասարակական կարգի, անվտանգության]], [[Պետական կարգ|սահմանադրական կարգի]], [[Խաղաղություն|խաղաղության]] ապահովմանն ու պաշտպանությանը։ Աշխարհի տարբեր պետություններում այս շրջանակը կարող է որոշակիորեն տարբեր լինել, սակայն թվարկված օբյեկտները հիմնական են և պաշտպանված են գրեթե բոլոր երկրների ներպետական օրենսդրությամբ։ Որոշ տեսաբաններ գտնում են, որ հանցագործության օբյեկտ կարող են հանդիսանալ նաև [[Իրավական նորմ|քրեաիրավական նորմերը]], սակայն այդ տեսակետը ընդունելի չէ քրեագետների մեծ մասի կողմից։
 
Տող 10.
Հանցագործության օբյեկտի դոկտրինի մշակողները 19-րդ դարի կեսերին եղել են քրեական իրավունքի նորմատիվիստական դպրոցի կողմնակիցները, որոնք հանցագործությունը դիտարկում էին որպես քրեական իրավունքի նորմի խախտում։ Հենց այս մոտեցման հիմքի վրա էլ նորմատիվիստները պնդում էին, որ հանցագործության օբյեկտը հանդիսանում է կոնկրետ հասարակական հարաբերության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական նորմը։ Այնուամենայնիվ, այս դիրքորոշումը բազմիցս քննադատվում է գիտական շրջանակների կողմից, այն հիմնավորմամբ, որ այն ձևակերպելիս հաշվի չեն առնվել հանցագործության էությունն ու սոցիալական նշանակությունը։ Այս խնդրին հանգամանորեն անդրադարձել է ռուս իրավաբան, քրեական իրավունքի գիտության դասական ուղղության ներկայացուցիչ Նիկոլայ Տագանցևը։
{{քաղվածք|Իրավունքի նորմը ինքնին բանաձև է՝ կենսականորեն առաջացած հասկացությունը, որը ժամանակի ընթացքում ձեռք է բերել անկախ և վերացական լինելություն։ Ցանկացած իրավունքի նորմ, որպես վերացական հասկացություն, կարող է վիճարկվել, քննադատվել, չճանաչվել... եթե հանցագործության մեջ տեսնում ենք միայն նորմի դեմ ոտնձգություն և առանձնապես կարևորում ենք կատարվածի հակաիրավականությունը, ապա հանցագործությունները կդառնան ընդունելի երևույթներ։ Հիշենք Պետրոս Մեծի դարաշրջանի պատկերացումները, որոնք թագավորական իշխանության դեմ ապստամբությունը, սպանությունը, մորուք կրելը և արգելոցային տարածքում ծառահատումը հավասարապես համարում էին վտանգավոր արարքներ՝ կատարողին դատապարտելով մահապատժի։ Տրամաբանությունը մեկն էր՝ մեղադրյալները կատարել էին այդ արարքները նույնօրինակ կերպով՝ չվախենալով թագավորական ցասումից։|Տագանցև Ն. Ս․, «Ռուսական քրեական իրավունք. Դասախոսություններ», Ընդհանուր մաս, В 2-րդ մաս, թեմա 1. М., 1994. էջեր 29, 31։}}
Նորմատիվիստական դիրքորոշման դեմ արտահայտված տեսաբաններն ու քրեագետները պնդում էին, որ հանցագործության օբյեկտ կարող է հանդիսանալ միայն այն, ինչը վնասվում է հանցագործության ներգործությամբ, մինչդեռ քրեական իրավունքի նորմերը հանցագործությամբ չեն վնասվում։ Կարևոր հանգամանք է նաև այն, որ հանցագործը իր կողմից կատարված հանցավոր արարքի համար պատասխանատվության է ենթարկվում որևէ քրեաիրավական նորմով, ինչը նշանակում է, որ քրեական իրավունքի նորմը պատժի անխուսափելիության սկզբունքի տրամաբանությամբ գործնականում վերականգնելի է։
 
== Դասակարգում ==
[[Պատկեր:Հանցագործության օբյեկտի դասակարգում.png|աջից|437x437փքս]]
Ըստ ընդունված դասակարգման՝ հանցագործության օբյեկտը բաղկացած է չորս անդամներից՝ ընդհանուր օբյեկտ, սեռային օբյեկտ, տեսակային օբյեկտ և անմիջական օբյեկտ։
 
* '''Ընդհանուր օբյեկտ'''՝ քրեական օրենքների պաշտպանության ներքո գտնվող հասարակական հարաբերությունների ամբողջությունը, որը կոչված է բացահայտելու հանցագործության սոցիալական էությունը, դրա տեղն ու դերը հասարակական հարաբերությունների ամբողջական համակարգում։
* '''Սեռային օբյեկտ'''՝ քրեական օրենքների պաշտպանության ներքո գտնվող միասեռ հասարակական հարաբերությունների ամբողջությունը, որն արտահայտում է հասարակական հարաբերությունների առավել տիպական առանձնահատկությունները։ Տեսագործնական նշանակության տեսանկյունից սեռային օբյեկտը համարվում է քրեական իրավունքի հատուկ մասի համակարգման հիմքը, որի չափանիշով էլ դասակարգվում են մի շարք պետությունների քրեական օրենսդրության բաժինները։ Օրինակ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն՝ սեռային օբյեկտը դասակարգվում է հետևյալ բաժինների. մարդու դեմ ուղղված հանցագործություններ, սեփականության, տնտեսության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ, հասարակական անվտանգության, համակարգչային տեղեկատվության անվտանգության, հասարակական կարգի և բարոյականության, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ, շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ, պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններ, զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ, խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ։
* '''Տեսակային օբյեկտ'''՝ քրեական օրենքների պաշտպանության ներքո գտնվող և անմիջականորեն սեռային օբյեկտի մեջ ընդգրկված առավել միասեռ հասարակական հարաբերությունների ամբողջությունը, որը նպատակամղված կերպով կոչված է հանցագործությունների առավել նեղ շրջանակի բացահայտմանը։ Տեսակային օբյեկտի տրամաբանությամբ քրեական օրենսդրության հատուկ մասը դասակարգվում է գլուխների։ Օրինակ՝ ՀՀ քրեական օրենսգրքում սեփականության, տնտեսության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ բաժնի ներքո (սեռային օբյեկտի հիմունքայնությամբ) առանձնացվում է «Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ» գլուխը։
* '''Անմիջական օբյեկտ'''՝ քրեական օրենքի պաշտպանության ներքո գտնվող կոնկրետ հասարակական հարաբերություն, որը վնասվում է տվյալ տեսակի հանցակազմի հատկանիշներ պարունակող կոնկրետ հանցագործությունից։
 
 
== Ծանոթագրություններ ==