«Չքնաղ նոր աշխարհ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
«Չքնաղ նոր աշխարհ» վեպում ներկայացված գիտական ֆուտուրիզմը հավանաբար փոխառվել է Ջոն Բըրդոն Սանդերսոն Հոլդեյնի<ref>{{cite book |title=Disturbing the Universe |at=Chapter 15 |first=Freeman |last=Dyson |publisher=Basic Books |year=1976}}</ref> «Դեդալ» ({{Lang-en|Daedalus}}) աշխատությունից<ref>{{cite book |author-link= |first=J.B.S. |last=Haldane |title=Daedalus; or, Science and the Future |title-link= |year=1924}}</ref>։
 
1931 թվականին Մեծ Բրիտանիայի ճգնաժամի իրադարձությունները, որոնք ուղեկցված են եղել զանգվածային [[Գործազրկություն|գործազրկությամբ]] և ոսկու արժութային ստանդարտից հրաժարվելով, համոզել են Հաքսլիին պնդել, որ կայունությունը «առաջնային և վերջնական կարիք» էր, եթե քաղաքակրթությունն ուզում է վերապրի ներկայիս ճգնաժամը<ref name="Bradshaw">{{cite book |author=Bradshaw, David |chapter=Introduction |title=Brave New World |editor=Huxley, Aldous |editor-link=Օլդոս Հաքսլի |place=London, UK |publisher=Vintage |year=2004 |edition=Print}}</ref>։ Վեպի կերպար ՄուստաֆաՄուսթաֆա Մոնդը՝ Արևմտյան Եվրոպայի մշտական համաշխարհային հսկիչը, անվանվել է սըր Ալֆրեդ Մոնդի պատվին։ Վեպը գրելուց քիչ առաջ Հաքսլին այցելել է [[Անգլիա]]յի հյուսիս-արևելքում գտնվող Բիլինգեմ քաղաքի մոտ գտնվող Մոնդի տեխնոլոգիապես զարգացած գործարանը, և այն մեծ տպավորություն է թողել նրա վրա<ref name="Bradshaw"/>։
 
Հաքսլին օգտագործել է իր գիտաֆանտաստիկ վեպի իրավիճակը և կերպարներիին լայն տարածված անհանգստություններն արտահայտելու համար, որոնք հատկապես պայմանավորված են եղել արագ փոփոխվող ապագայի աշխարհում անհատականությունը կորցնելու վախով։ Վաղ ուղևորությունը դեպի [[Միացյալ Նահանգներ]] վեպին հաղորդել է դրա վերջնական բնավորության մեծ մասը։ Հաքսլին վրդովված էր եղել երիտասարդների մշակույթի, առևտրային զվարճանքի և սեռական սանձարձակության, ինչպես նաև շատ ամերիկացիների ներքին բնույթի պատճառով<ref>{{cite book |edition=Vintage Classics |title=Brave New World |author-link=Օլդոս Հաքսլի |first=Aldous |last=Huxley}}{{page needed|date=September 2010}}</ref>։ Բացի այդ՝ նա նաև գտել է [[Հենրի Ֆորդ]]ի «Իմ կյանք և աշխատանք» ({{Lang-en|My Life and Work}}) գիրքը դեպի Ամերիկա շոգենավի վրա և տեսել է, որ գրքի սկզբունքները կիրառվում են այն ամենի մեջ, ինչին նա հանդիպել է [[Սան Ֆրանցիսկո]]յից հեռանալուց հետո<ref name="Bradshaw"/>։
Ջոնի հոգեկան խախտումն էլ ավելի է սրվում մոր մահվան հետևանքով, նա փորձում է «դելտա» ստորին կաստայի ներկայացուցիչ աշխատողներին այնպիսի հասկացություններ բացատրել, ինչպիսիք են [[գեղեցկություն]]ը, [[մահ]]ը, [[ազատություն]]ը։ Ջոնը տապալում է նրանց ամենօրյա թմրանյութերի բաշխման ընթացքը, իսկ սոմայի դեղահատերը նետում պատուհանից։ Ամբոխը շտապում է ծեծել նրան։ Հելմհոլցը փորձում է օգնել Ջոնին, իսկ Բեռնարդը, գտնվելով մոտակայքում, վախենում է և հեռանում իր ընկերներից, ինչի արդյունքում երեքն էլ ձերբակալվում են։
 
Արևմտյան Եվրոպայի գլխավոր կառավարիչ ՄուստաֆաՄուսթաֆա Մոնդի աշխատասենյակում, որն աշխարհում իրական իշխանությունը ներկայացնող տաս մարդկանցից մեկն է, տեղի է ունենում երկար զրույց։ Մոնդն անկեղծորեն խոստովանում է իր կասկածները «[[Սոցիալական պետություն|համընդհանուր երջանկության հասարակության]]» վերաբերյալ, մանավանդ որ նա ժամանակին տաղանդավոր ֆիզիկոս էր։ Այս հասարակության մեջ գիտությունը, արվեստը և կրոնը փաստացի արգելված են։ [[Հակաուտոպիա]]յի պաշտպաններից և ազդարարներից մեկը, ըստ էության, դառնում է կրոնի ապագայի և հասարակության տնտեսական կառուցվածքի վերաբերյալ հեղինակի տեսակետների խոսափողը։
 
Արդյունքում, Բեռնարդին աքսոր են ուղարկում [[Իսլանդիա]], իսկ Հելմհոլցին՝ [[Ֆոլկլենդյան կղզիներ]]։ Մոնդն ավելացնում է. «Ես համարյա նախանձում եմ ձեզ, դուք կհայտնվեք ամենահետաքրքիր մարդկանց շարքում, որոնց անհատականությունն այնքան է զարգացել, որ նրանք հասարակության կյանքի համար անպիտան են դարձել»։ Իսկ Ջոնը լքված աշտարակում [[Ճգնավորություն|ճգնավոր]] է դառնում։ Լենայնային մոռանալու համար նա իրեն անընդունելի է պահում [[Հեդոնիզմ|հեդոնիստական ​​հասարակության]] չափանիշներով, որտեղ «կրթությունը բոլորին դարձնում է ոչ թե կարեկից, այլև ծայրաստիճան զզվող»։ Օրինակ՝ նա պայքարում է իր կրքերի դեմ և աղոթում է, ստիպում է իրեն փսխել՝ քաղաքակիրթ աշխարհի կեղտից մաքրվելու համար, և ինքնամտրակում է կազմակերպում, որին ականատես է դառնում լրագրողը։ Ջոնը կրկին սենսացիա է դառնում։ Նրա մասին ֆիլմ է նկարահանվում, որից հետո հարյուրավոր մարդիկ ուղղաթիռներով հոսում են դեպի նրա ճգնավորության վայրը` արտասովոր «վայրենուն» տեսնելու համար։ Տեսնելով ժամանած Լենայնային, նա խախտվում է, մտրակով հարվածում է նրան՝ բղավելով, որ նա անառակ է։ Ջոնը չէր կարող ներել իր կողմից աստվածացվող Լենայնային այն բանի համար, որ նա անկարող է սիրել և հավատարիմ լինել, և տրվում է միայն իր կրքերին և անամոթ սեռականությանը։ Դիտողների բազմությունը կատաղության մեջ է ընկնում, և սոմայի ազդեցության տակ զանգվածային օրգիա է սկսվում։ Ջոնը տրվում է գայթակղությանը և միանում դրան։ Ուշքի գալով՝ նա, ջախջախվելով մեղսագործության համար մեղքի զգացմունքով և գայթակղություններից փրկվելու իր հույսի ձախողմամբ, [[ինքնասպանություն]] է գործում [[կախաղան]]ի միջոցով։
'''Լենայնա Քրաուն''' ({{Lang-en|Lenina Crowne}}), սիրուն և հայտնի կին, որը պատկանում է բետա կաստային և որպես բուժքույր աշխատում է մարդկանց արտադրության կոնվեյերում։ Հերոսուհու անունը հղում է [[Վլադիմիր Իլյիչ Լենին]]ին։ Լենայնան իր հասարակության օրինակելի ներկայացուցիչն է, նա չի կասկածում այն բանի մեջ, ինչ իրեն սովորեցրել են, երջանկություն է գտնում անվերջ սպառման մեջ և սոմայով ճնշում է ցանկացած անցանկալի վատ հույզերը։ Բեռնարդի հետ Ռեզերվացիա այցելելուց հետո, նա հավանում է Ջոնին, և ցանկանում է հարաբերությունների մեջ մտնել նրա հետ։ Բայց Լենայնայի համար հարաբերությունները միայն ֆիզիկական մտերմություն էին նշանակում, մինչդեռ Ջոնը դաստիարակվել է Շեքսպիրի ստեղծագործությունների վրա, և նրա զգացմունքները Լենայնայի հանդեպ շատ բարձր էին։ Հետևաբար, Ջոնը խիստ վիրավորվում է Լենայնայի՝ իր հետ սեռական հարաբերություններ մտնելու առաջարկից, և դրան ագրեսիվ է արձագանքում։ Երբ Ջոնը ճգնավոր է դառնում, Լենայնան նրա մոտ է գալիս շատ այլ մարդկանց և լրագրողների հետ, որոնք եկել են՝ վայրենուն նայելու համար։ Տեսնելով Լենայնային՝ Ջոնը կորցնում է ինքնակառավարումը և հարվածում է նրան մտրակով։ Լենայնայի հետագա ճակատագիրը վեպում անհայտ է մնում։
 
'''ՄուստաֆաՄուսթաֆա Մոնդ''' ({{Lang-en|Mustapha Mond}}), Արևմտյան Եվրոպայի գլխավոր կառավարիչ, որը ղեկավարում է Իննամյան պատերազմից և Տնտեսական կոլապսից հետո առաջացած Համաշխարհային պետության տաս գոտիներից մեկը։ Նա նուրբ է և բարեսիրտ, և ամբողջ ուժով պաշտպանում է պետությունում առկա կարգը։ Միևնույն ժամանակ, Մոնդը հասկանում է, որ նոր հասարակության մեջ անհատականության, գիտության, արվեստի և ազատության տեղ չկա, բայց կարծում է, որ դա անհրաժեշտ զոհաբերություն է՝ հանուն համընդհանուր առավելագույն երջանկության։ Ըստ Մոնդի, սոցիալական կայունության հասնելու համար պահանջվում է կաստային համակարգ և վարքի վերահսկողություն։ Մոնդը ժամանակին մեծ գիտնական է եղել, բայց նրա կարծիքով գիտությունը, արվեստը և ազատությունը պետք է զոհաբերվեին հանուն ընդհանուր երջանկության։ Մոնդին ընտրություն է տրվել՝ աքսորվել կղզիներ կամ մոռանալ հին արժեքների մասին և միանալ Գլխավոր կառավարիչների խորհրդին։ Մոնդը ընտրել է երկրորդը, իսկ ավելի ուշ նա ինքն էլ դարձել է գլխավոր կառավարիչ։
 
'''Ֆանի Քրաուն''' ({{Lang-en|Fanny Crowne}}), Լենայնա Քրաունի ընկերուհին (նրանք նույն ազգանունն ունեն, քանի որ Համաշխարհային պետության մեջ թվով երկու միլիարդ մարդկանց համար ընդամենը տաս հազար ազգանուն էր օգտագործվում)։ Ֆանին բարձրաձայնում է իր կաստայի և հասարակության պայմանական արժեքների, մասնավորապես անկանոն սեռական վարքի կարևորության մասին։ Նա խորհուրդ է տալիս Լենայնային՝ ասելով, որ վերջինս պետք է ունենա մեկից ավելի տղամարդ, քանի որ անհեթեթ է կենտրոնանալ միայն մեկի վրա։ Ֆանին, այնուամենայնիվ, նախազգուշացնում է Լենայնային հեռու մնալ իր նոր սիրեկանից, որին համարում է անարժան։ Սակայն ի վերջո նա աջակցում է իր ընկերուհուն՝ վայրենի Ջոնին գրավելու գործում։
*'''[[Հերբերտ Ուելս]]''' ({{Lang-en|Herbert Wells}}), «դոկտոր Ուելս», բրիտանացի գրող և ուտոպիական սոցիալիստ, որի «Աստվածների նման մարդիկ» գիրքը խթան է հանդիսացել «Չքնաղ նոր աշխարհ» վեպի ստեղծման համար։ Հաքսլին իր նամակներում քննադատել է Ուելսին մարդաբանական ենթադրությունների համար, որը նա համարում էր անիրատեսական։
*[[Իվան Պավլով|'''Իվան Պավլով''']] ({{Lang-en|Ivan Pavlov}}), որի պայմանակառ ռեֆլեքսների վերաբերյալ տեխնիկաներն օգտագործվել են նորածիններին մարզելու համար։
*'''[[Ուիլյամ Շեքսպիր]]''' ({{Lang-en|William Shakespeare}}), որի արգելված աշխատանքներից հատվածները մեջբերվում են վեպում Ջոնի կողմից։ Մեջբերումներն արվել են «[[Մակբեթ (ողբերգություն)|Մակբեթ]]», «[[Փոթորիկ (պիես)|Փոթորիկը]]», «[[Ռոմեո և Ջուլիետ]]», «[[Համլետ (ողբերգություն)|Համլետ]]», «[[Արքա Լիր]]», «[[Տրոիլուս և Կրեսիդա]]», «[[Չափն ընդդեմ չափի]]» և «[[Օթելլո (ողբերգություն)|Օթելլո]]» ստեղծագործություններից։ ՄուստաֆաՄուսթաֆա Մոնդը նույնպես ընթերցել է այդ ստեղծագործությունները, քանի որ որպես Աշխարհի վերահսկող նա հնարավորություն ունի որոշ գրքերի ընտրանք պահել իր մոտ, ներառյալ [[Աստվածաշունչ]]ը։
*[[Թոմաս Մալթուս|'''Թոմաս Ռոբերտ Մալթուս''']] ({{Lang-en|Thomas Robert Malthus}}), 19-րդ դարի բրիտանացի տնտեսագետ, որը հավատում էր, որ Երկրի բնակչությանն ի վերջո սպառնալու է մարդկանց կերակրելու համար բավարար քանակությամբ սնունդ հայթայթելու անկարողությանը։ Վեպում համանուն կերպարը հորինում է հակաբեղմնավորման մեթոդներ (մալթուսյան գոտի), որոնք կիրառվում են Համաշխարհային պետության կանանց կողմից։
*'''Ռուբեն Ռաբինովիչ''' ({{Lang-en|Reuben Rabinovitch}}), լեհ-հրեա կերպար, որն առաջինն է ուսումնասիրել քնի ժամանակ ուսուցման՝ [[հիպնոպեդիա]]յի ազդեցությունները։
*[[Ջոն Հենրի Նյուման|'''Ջոն Հենրի Նյուման''']] ({{Lang-en|John Henry Newman}}), 19-րդ դարի կաթոլիկ աստվածաբան և մանկավարժ, որը համալսարանական կրթությունը համարում էր հետինդուստրիալ արևմտյան քաղաքակրթությունն առաջ տանելու կարևորագույն տարր։ ՄուստաֆաՄուսթաֆա Մոնդը և Վայրենին հատված են քննարկել Նյումանի գրքերից մեկից։
*'''Ալֆրեդ Մոնդ''' ({{Lang-en|Alfred Mond}}), բրիտանացի արդյունաբերող, քաղաքական գործիչ և ֆինանսիստ։ ՄուստաֆաՄուսթաֆա Մոնդի ազգանունը հղում է նրա վրա<ref name="Naughton">{{Cite web|url=https://www.theguardian.com/commentisfree/2013/nov/22/aldous-huxley-prophet-dystopia-cs-lewis|title=Aldous Huxley: the prophet of our brave new digital dystopia {{!}} John Naughton|last=Naughton|first=John|date=2013-11-22|website=The Guardian|language=en|access-date=2018-10-07}}</ref>։
*[[Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք|'''Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք''']] ({{Lang-en|Mustafa Kemal Atatürk}}), [[Թուրքիա|Թուրքիայի Հանրապետության]] հիմնադիր և առաջին նախագահ։ Աթաթուրքի անունով Մոնդին անվանելը կապված է նրանց առանձնահատկությունների հետ, քանի որ Աթաթուրքը ղեկավարել է և հեղափոխել է «հին» [[Օսմանյան կայսրություն]]ը նոր ազգի այն ժամանակ, երբ «Չքնաղ նոր աշխարհը» գրվել է<ref name="Naughton"/>։
 
10 011

edits