«Չքնաղ նոր աշխարհ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
}}
 
'''Չքնաղ նոր աշխարհ''' ({{Lang-en|Brave New World}}), անգլիացի գրող [[Օլդոս Հաքսլի]]ի սոցիալ ֆանտաստիկ [[հակաուտոպիա]]կան [[վեպ]], որը գրվել է 1931 թվականին և հրատարակվել է 1932 թվականին։ Հիմնականում գործողությունը տեղի է ունենում ֆուտուրիստական Համաշխարհային պետությունում, որի քաղաքացիները էկոլոգիապես նախագծված են ինտելեկտի վրա հիմնված [[Սոցիալական ստրատիֆիկացում|սոցիալական հիերարխիայով]]։ Վեպը կանխատեսում է վերարտադրողական տեխնոլոգիաների, [[Հիպնոպեդիա|քնի ժամանակ ուսուցման]], [[հոգեբանական մանիպուլյացիա]]յի և [[պայմանական ռեֆլեքսներ]]ի ոլորտում հսկայական գիտական նվաճումներ, որոնք համատեղվելով ստեղծում են [[Հակաուտոպիա|հակաուտոպիական]] հասարակություն, որին մարտահրավեր է նետում միայն մեկ մարդ՝ պատմության գլխավոր հերոսը։ Այս գրքից հետո Հաքսլին շարադրության տեսքով գրել է «Վերադարձ դեպի չքնաղ նոր աշխարհ» (1958) ստեղծագործությունը, ինչպես նաև իր վերջին՝ «[[Կղզի (վեպ)|Կղզի]]» (1962) վեպը, որը դրա [[ուտոպիա]]կան նմանօրինակն է։ «Չքնաղ նոր աշխարհ» վեպը հաճախ համեմատում են [[Ջորջ Օրուել]]ի «[[1984 (գիրք)|1984]]» (հրատարակվել է 1949 թվականին) և [[Եվգենի Զամյատին]]ի «[[Մենք (վեպ)|Մենք]]» (հրատարակվել է 1924 թվականին) վեպերի հետ։
 
1999 թվականին Modern Library-ն տեղադրել է «Չքնաղ նոր աշխարհ» վեպն իր «20-րդ դարի 100 լավագույն անգլալեզու վեպեր» ցանկի 5-րդ հորիզոնականում<ref name="100 Best Novels">{{cite web |title=100 Best Novels |publisher=Random House |year=1999 |url=http://www.randomhouse.com/modernlibrary/100bestnovels.html |accessdate=23 June 2007}} This ranking was by the [http://www.randomhouse.com/modernlibrary/about/board.html Modern Library Editorial Board] of authors.</ref>։ 2003 թվականին Ռոբերտ ՄաքՔարամը, գրելով The Observer պարբերականի համար, տեղադրել է վեպն իր «բոլոր ժամանակների 100 մեծագույն վեպեր» ցանկի 53-րդ հորիզոնականում<ref name="McCrum">{{cite news |title=100 greatest novels of all time |newspaper=Guardian |url=https://www.theguardian.com/books/2003/oct/12/features.fiction |accessdate=10 October 2012 |location=London |first=Robert |last=McCrum |date=12 October 2003}}</ref>։ Բացի այդ՝ [[BBC]]-ի «[[200 լավագույն վեպերի ցանկը ըստ BBC-ի տվյալների|The Big Read]]» հարցման արդյունքներով այն զբաղեցրել է 87-րդ հորիզոնականը<ref name="BBC – The Big Read">[https://www.bbc.co.uk/arts/bigread/top100_2.shtml "BBC – The Big Read"]. BBC. April 2003, Retrieved 26 October 2012</ref>։
10 011

edits