«Չքնաղ նոր աշխարհ»–ի խմբագրումների տարբերություն

 
'''Ֆանի Քրաուն''' ({{Lang-en|Fanny Crowne}}), Լենայնա Քրաունի ընկերուհին (նրանք նույն ազգանունն ունեն, քանի որ Համաշխարհային պետության մեջ թվով երկու միլիարդ մարդկանց համար ընդամենը տաս հազար ազգանուն էր օգտագործվում)։ Ֆանին բարձրաձայնում է իր կաստայի և հասարակության պայմանական արժեքների, մասնավորապես անկանոն սեռական վարքի կարևորության մասին։ Նա խորհուրդ է տալիս Լենայնային՝ ասելով, որ վերջինս պետք է ունենա մեկից ավելի տղամարդ, քանի որ անհեթեթ է կենտրոնանալ միայն մեկի վրա: Ֆանին, այնուամենայնիվ, նախազգուշացնում է Լենայնային հեռու մնալ իր նոր սիրեկանից, որին համարում է անարժան։ Սակայն ի վերջո նա աջակցում է իր ընկերուհուն՝ վայրենի Ջոնին գրավելու գործում:
 
'''Հենրի Ֆոսթեր''' ({{Lang-en|Henry Foster}}), Լենինայի սիրահարներից մեկը, ալֆա կաստայի շարքային տղամարդ ներկայացուցիչ։ Մոտ չորս ամիս Լենայնան Հենրիից բացի ոչ մեկի հետ ֆիզիկական մտերմության մեջ չի եղել, և դա շատ անպատշաճ էր Համաշխարհային պետության չափանիշներով։ Հենրին իր գործընկերների հետ հաճախ է քննարկում Լենայնայի մարմինը։ Լենայնան հստակ առանձնացնում է Ֆոսթերին մնացածներից, ինչը շատ է զայրացնում Բեռնարդին։
 
'''Բենիտո Հուվեր''' ({{Lang-en|Benito Hoover}}), Լենայնայի մեկ այլ սիրահար։ Նա հիշում է, որ Հուվերը հատկապես մազոտ է, երբ հանում է հագուստը։
 
'''Թոմաս Գրահամբել''' ({{Lang-en|Thomas Grahambell}}), Կենտրոնական Լոնդոնի թխսամեքենարանի և օդափոխման կենտրոնի ադմինիստրատոր, որը մտադիր է Բեռնարդին աքսորել Իսլանդիա։ Սակայն, նրա ծրագրերն անսպասելի շրջադարձ են ունենում, երբ Բեռնարդը վերադառնում է Ռեզերվացիայից Լինդայի և Ջոնի հետ, որն իր և Լինդայի անօրինական երեխան է։ Համաշխարհային պետությունում սկանդալային և անպարկեշտ այս փաստը տնօրենին ստիպում է ամոթից հրաժարվել իր պաշտոնից։
 
'''Լինդա''' ({{Lang-en|Linda}}), բետա-մինուս կաստայի ներկայացուցիչ, Ջոնի մայրը, որն ի սկզբանե աշխատել է Համաշխարհային պետության Բեղմնավորման դահլիճում։ Լինդան Մալփայիս է ընկել՝ թխսամեքենարանի տնօրենի հետ դեպի Նյու Մեքսիկոյի ռեզերվացիա ճանապարհորդելուց հետո։ Դա տեղի է ունեցել վեպի հիմնական իրադարձություններից 20-25 տարի առաջ։ Սարերում զբոսանքի ժամանակ աղջիկն ընկել է կիրճը և վնասել գլուխը։ Նրան գտել են Մալփայիսի որսորդները և նրան բերել են պուեբլո։ Պարզվել է նաև, որ Լինդան հղի է տնօրենից։ Նա որդի է ունեցել (Ջոն), ինչը դժվարացրել է նրա վերադարձը քաղաքակիրթ աշխարհ։
 
'''Դարվին Բոնապարտ''' ({{Lang-en|Darwin Bonaparte}}), լուսանկարիչ և ֆիլմերի ստեղծող, որը նկարահանել է Ջոնին, երբ վերջինս մտրակում էր ինքն իրեն։ Նա հայտնի է նաև մի քանի այլ աշխատանքներով<ref name="Brave New World">{{cite book|last1=Huxley|first1=Aldous|title=Brave New World|date=1932|publisher=Harper & Brothers|isbn=978-0-06-085052-4|location=New York|page=253}}<!--|accessdate=2015-04-16--></ref>։ Բոնապարտն արդեն անուն է ձեռք բերել<ref>{{cite book|last1=Huxley|first1=Aldous|title=Brave New World|date=1932|publisher=Harper & Brothers|isbn=978-0-06-085052-4|location=New York|page=252}}<!--|accessdate=2015-04-16--></ref>, սակայն չի բավարարվել դրանով։ Նա ավելի հայտնի է դառնում Ջոնին նկարահանելուց հետո<ref>{{cite book|last1=Huxley|first1=Aldous|title=Brave New World|date=1932|publisher=Harper & Brothers|isbn=978-0-06-085052-4|location=New York|page=254}}<!--|accessdate=2015-04-16--></ref>։ Դարվին Բոնապարտի անունը հղում է [[Չարլզ Դարվին]]ին և [[Նապոլեոն Բոնապարտ]]ին։
 
'''Դոկտոր Շոու''' ({{Lang-en|Dr. Shaw}}), Բեռնար Մարքսի բժիշկ, որը, հետագայում դառնում է նաև Լինդայի և Ջոնի բժիշկը։ Նա Լինդային սոմայի մահացու չափաբաժին է նշանակում, որը կդադարեցնի նրա շնչառական համակարգի աշխատանքը մեկ-երկու ամսվա ընթացքում՝ իր իսկ պատվերով։ Սկզբում Ջոնը դեմ է հանդես է գալիս այդ քայլին, սակայն ի վերջո, նրանք բոլորը համաձայնվում են, որ դա լավագույն որոշումն է, քանի որ այս խնդրանքը մերժելը ավելի մեծ անհանգստություն կառաջացնի ինչպես հասարակության, այդպես էլ անձամբ Լինդայի համար։
 
===Այլ===
* Ֆրիմարտիններ, կանայք, որոնք միտումնավոր ստերիլ են դարձել տղամարդկանց հորմոնների ազդեցության տակ, բայց ֆիզիկապես դեռ նորմալ են, բացառությամբ «մորուք աճեցնելու աննշան հակումի»։ Գրքում կառավարության քաղաքականությունը պահանջում է, որ ֆրիմարտինները կազմեն կանանց բնակչության 70%-ը։
 
=== Ֆոնային կերպարներ ===
Ոչ գեղարվեստական և փաստացի հերոսներ, որոնք ապրել են այս գրքի իրադարձություններից առաջ, բայց ուշադրության են արժանացել վեպում․
*[[Հենրի Ֆորդ|'''Հենրի Ֆորդ''']] ({{Lang-en|Henry Ford}}), Համաշխարհային պետության համար [[մեսիա]]կան կերպար։ «Ֆորդ իմ» արտահայտությունն օգտագործվում է «Տեր իմ»-ի փոխարեն։ Հաքսլիի կողմից Ֆորդի՝ որպես «Չքնաղ նոր աշխարհի» առաջացման մեջ կենտրոնական դեմքի նկարագրությունը կարող է նաև հղել ուտոպիական արդյունաբերական Ֆորդլենդիա քաղաքին, որը Ֆորդը պատվիրել է կառուցել 1927 թվականին։
*[[Զիգմունդ Ֆրոյդ|'''Զիգմունդ Ֆրոյդ''']] ({{Lang-en|Sigmund Freud}}), «Ֆրոյդ իմ» արտահայտությունը երբեմն ասվում է «Ֆորդ իմ»-ի փոխարեն, քանի որ Ֆրոյդի հոգեվերլուծական մեթոդն անուղղակիորեն կախված է դասական պայմանականացման կանոններից, ինչպես նաև այն պատճառով, որ Ֆրոյդը հանրահռչակում է այն գաղափարը, որ սեռական ակտիվությունը էական է մարդու երջանկության համար (խստորեն ենթադրվում է նաև, որ Համաշխարհային պետության քաղաքացիները հավատում են, որ Ֆրոյդը և Ֆորդը նույն անձն են)<ref>chapter 3, "Our Ford-or Our Freud, as, for some inscrutable reason, he chose to call himself whenever he spoke of psychological matters–Our Freud had been the first to reveal the appalling dangers of family life"</ref>։
*'''[[Հերբերտ Ուելս]]''' ({{Lang-en|Herbert Wells}}), «դոկտոր Ուելս», բրիտանացի գրող և ուտոպիական սոցիալիստ, որի «Աստվածների նման մարդիկ» գիրքը խթան է հանդիսացել «Չքնաղ նոր աշխարհ» վեպի ստեղծման համար։ Հաքսլին իր նամակներում քննադատել է Ուելսին մարդաբանական ենթադրությունների համար, որը նա համարում էր անիրատեսական։
*[[Իվան Պավլով|'''Իվան Պավլով''']] ({{Lang-en|Ivan Pavlov}}), որի պայմանակառ ռեֆլեքսների վերաբերյալ տեխնիկաներն օգտագործվել են նորածիններին մարզելու համար։
*'''[[Ուիլյամ Շեքսպիր]]''' ({{Lang-en|William Shakespeare}}), որի արգելված աշխատանքներից հատվածները մեջբերվում են վեպում Ջոնի կողմից։ Մեջբերումներն արվել են «[[Մակբեթ (ողբերգություն)|Մակբեթ]]», «[[Փոթորիկ (պիես)|Փոթորիկը]]», «[[Ռոմեո և Ջուլիետ]]», «[[Համլետ (ողբերգություն)|Համլետ]]», «[[Արքա Լիր]]», «[[Տրոիլուս և Կրեսիդա]]», «[[Չափն ընդդեմ չափի]]» և «[[Օթելլո (ողբերգություն)|Օթելլո]]» ստեղծագործություններից։ Մուստաֆա Մոնդը նույնպես ընթերցել է այդ ստեղծագործությունները, քանի որ որպես Աշխարհի վերահսկող նա հնարավորություն ունի որոշ գրքերի ընտրանք պահել իր մոտ, ներառյալ [[Աստվածաշունչ]]ը։
*[[Թոմաս Մալթուս|'''Թոմաս Ռոբերտ Մալթուս''']] ({{Lang-en|Thomas Robert Malthus}}), 19-րդ դարի բրիտանացի տնտեսագետ, որը հավատում էր, որ Երկրի բնակչությանն ի վերջո սպառնալու է մարդկանց կերակրելու համար բավարար քանակությամբ սնունդ հայթայթելու անկարողությանը։ Վեպում համանուն կերպարը հորինում է հակաբեղմնավորման մեթոդներ (մալթուսյան գոտի), որոնք կիրառվում են Համաշխարհային պետության կանանց կողմից։
*'''Ռուբեն Ռաբինովիչ''' ({{Lang-en|Reuben Rabinovitch}}), լեհ-հրեա կերպար, որն առաջինն է ուսումնասիրել քնի ժամանակ ուսուցման՝ [[հիպնոպեդիա]]յի ազդեցությունները։
*[[Ջոն Հենրի Նյուման|'''Ջոն Հենրի Նյուման''']] ({{Lang-en|John Henry Newman}}), 19-րդ դարի կաթոլիկ աստվածաբան և մանկավարժ, որը համալսարանական կրթությունը համարում էր հետինդուստրիալ արևմտյան քաղաքակրթությունն առաջ տանելու կարևորագույն տարր։ Մուստաֆա Մոնդը և Վայրենին հատված են քննարկել Նյումանի գրքերից մեկից։
*'''Ալֆրեդ Մոնդ''' ({{Lang-en|Alfred Mond}}), բրիտանացի արդյունաբերող, քաղաքական գործիչ և ֆինանսիստ։ Մուստաֆա Մոնդի ազգանունը հղում է նրա վրա<ref name="Naughton">{{Cite web|url=https://www.theguardian.com/commentisfree/2013/nov/22/aldous-huxley-prophet-dystopia-cs-lewis|title=Aldous Huxley: the prophet of our brave new digital dystopia {{!}} John Naughton|last=Naughton|first=John|date=2013-11-22|website=The Guardian|language=en|access-date=2018-10-07}}</ref>։
*[[Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք|'''Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք''']] ({{Lang-en|Mustafa Kemal Atatürk}}), [[Թուրքիա|Թուրքիայի Հանրապետության]] հիմնադիր և առաջին նախագահ։ Աթաթուրքի անունով Մոնդին անվանելը կապված է նրանց առանձնահատկությունների հետ, քանի որ Աթաթուրքը ղեկավարել է և հեղափոխել է «հին» [[Օսմանյան կայսրություն]]ը նոր ազգի այն ժամանակ, երբ «Չքնաղ նոր աշխարհը» գրվել է<ref name="Naughton"/>։
 
=== Անունների աղբյուրներ և հղումներ ===
Համաշխարհային Պետության կողմից իր քաղաքացիների սահմանափակ թվով անունները կարելի է գտնել քաղաքական և մշակութային գործիչների շրջանում, որոնք նպաստել են Հաքսլիի դարաշրջանի բյուրոկրատական, տնտեսական և տեխնոլոգիական համակարգերին, և, ենթադրաբար, այդ համակարգերին «Չքնաղ նոր աշխարհում»<ref>{{cite book |first=Jerome |last=Meckier |editor1-last=Firchow |editor1-first=Peter Edgerly |editor2-last=Nugel |editor2-first=Bernfried |chapter=Onomastic Satire: Names and Naming in ''Brave New World'' |chapterurl=https://books.google.com/books?id=D159Z5kJa_YC&pg=PR5&source=gbs_selected_pages&cad=0_1#PPA185,M1 |title=Aldous Huxley: modern satirical novelist of ideas |publisher=Lit Verlag |year=2006 |pages=187ff |isbn=3-8258-9668-4 |oclc=71165436 |accessdate=28 January 2009}}</ref>։
 
Հնդկական [[միստիցիզմ]]ից ոգեշնչված՝ Հաքսլին «սոմա» (վեդայական ծիսական ըմպելիք) է անվանել այն թմրանյութը, որն օգտագործվել է բնակչությանը վերահսկելու համար։
 
== Քննադատների արձագանք ==
10 017

edits