«Լիճ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 47.
Լճերի ջուրը պարունակում է գազեր` [[ազոտ]], [[թթվածին]], [[ածխաթթու]], [[մեթան]], [[ջրածին]], ծծմբաջրածին և այլն: Ազոտն ու թթվածինը մուտք են գործում անմիջապես օդից, իսկ մնացած գազերը կենսական գործընթացների արդյունք են: Ամենից շատ թթվածին լինում է ջրի վերին շերտերում, որտեղից կոնվեկցիայի միջոցով անցնում է ներքին շերտեր: Թթվածինը սպառվում է կենդանի օրգանիզմների կողմից և օքսիդացման պրոցեսների ժամանակ: եթե լիճը ունենում է մեծ խարություն և [[կոնվեկցիա]]ն չի ընդգրկում ջրի բոլոր շերտերը, հատակում թթվածնի պարունակությունը չնչին է լինում: Երբ լճի խոշոր շերտերում թթվածնի պարունակությունը բարձր է լինում, դա խոսում է ջրի ինտենսիվ ուղղաձիգ շրջանառության մասին: Թթվածինը կարող է մուտք գործել լճի մեջ ոչ միայն անմիջապես օդից, այլ նաև ջրում ապրող օրգանիզմների լուսասինթեզի միջոցով: Երբեմն լճի մեջ թթվածնի քանակը այնքան է շատանում, որ մի մասը ցնդում է օդի մեջ: Տարվա տարբեր սեզոններում թթվածնի քանակը տարբեր է` կապված բույսերի ու [[ֆիտոպլանկտոն]]ի [[վեգետացիա]]յի հետ: Լճերի «ծաղկման» ժամանակ թթվածինը լինում է գերհագեցած վիճակում, հասնում է 40մգ/լ-ի: Սառցակալած լճերում ձմեռային ամիսներին ջրային օրգանիզմները աստիճանաբար սպառում են թթվածինը, իսկ պակասի դեպքում երբեմն սառույցի տակ ձկները մասսայաբար ոչնչանում են:
 
Լճի ջրում կա որոշ քանակի ածխաթթու գազ, որն ունի շատ կարևոր նշանակություն բուսական օրգանիզմների համար: [[Քլորոֆիլ]]ի հատիկներում ածխաթթուն քայքայվում է` ածխածինն օգտագործվում է բույսերի մարմինը կառուցելու համար, իսկ թթվածինն անջատվում է որպես ազատ գազ: Ածխաթթուն առաջանում է և' շնչառության պրոցեսների, և օրգանական նյութերի անաերոբ քայքայման ժամանակ:
 
Լճերի հատակում օրգանական նյութերի քայքայման, ինչպես նաև որոշ բակտերիաների գործունեության հետևանքով անջատվում է ազատ ծծմբաջրածին, որը թունավոր է բոլոր տեսակի օրգանիզմների համար: եթե լճի ջուրը բավարար շրջանառություն չունի, ծծմբաջրածինը կուտակվում է հատակում և արդյունքում խորը շերտերում օրգանիզմները ոչնչանում են:
Տող 54.
 
== Լճերի օպտիկա ==
Լճի ջուրը լուսավորվում է [[արեգակ]]ի [[ուղիղ և ցրված ճառագայթում|ուղիղ և ցրված ճառագայթների]] միջոցով: Լճի մակերևույթին ընկած ճառագայթների մի մասը թափանցում է ջրի մեջ, մյուս մասը` անդրադառնում է: Ջրի մեջ թափանցած ճառագայթնեերըճառագայթները բեկվելով, ցրված վիճակում հասնում են որոշ խորության: Լճի ջրերը լույսի նկատմամբ կիսաթափանցիկ մարմին են և միջին հաշվով մինչև 200 մ խորության տակ անզեն աչքով հնարավոր է նշմարել արեգակի լույսը: լույսիԼույսի թափանցման համար նշանակություն ունի ճառագայթների անկման անկյունը: Որքան այն մոտ լինի ուղղահայացին, այնքան կփոքրանա [[ճառագայթային անդրադարձում]]ը:
=== Թափանցիկություն ===
Թափանցիկությունը համարվում է այն խորությունը, որի տակ 30 սմ տրամագծով սպիտակ սկավառակը անզեն աչքով երևում է ջրի մակերևույթից 2 մ բարձրությունից դիտելիս: Այն պայմանավորված է լուսավորվածությամբ: Որքան ջուրը վճիտ է, այնքան թափանցիկությունը մեծանում է: Այս տեսակետից աչքի են ընկնում բարձր լեռնային լճերը, որոնց ջուրը վճիտ է: Աղի ջրերն ունեն մեծ թափանցիկություն, որովհետև կախված նյութերը մեծ արագությամբ նստում են հատակին: Ամենամեծ թափանցիկությունն ունեն Բայկալը (42մ), [[Տելեցկոյեն]] (22մ), Սևանը (21մ) և այլն<ref>Հ.Կ. Գաբրիելյան, Հիդրոլոգիա, Երևան, 1967թ.</ref>: Որքան [[տիղմ]]ն ու [[օրգանական նյութ|օրգանական նյութերը]]երն շատ լինեն ջրավազանում, այնքան թափանցիկությունը փոքր կլինի: Թափանցիկությունը լճի տարբեր մասերում և տարբեր սեզոններում տարբեր է:
 
=== Լուսավորվածություն ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լիճ» էջից