«Իսրայելա-իրանյան հարաբերություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 140.
 
Իսրայելի ձախ ճամբարի քաղաքական գործիչները, մասնավորապես նախկին արտգործնախարար Շլոմո Բեն Ամին, կոչ են արել մտածել ոչ թե այն մասին, թե ինչպես կանխել Իրանի միջուկային ծրագիրը, այլ Իրանին տարածաշրջանի ապահովության մեջ ընդգրկելու մասին<ref name="Iranica" />: Իրանական ծագմամբ շատ իսրայելցիներ, որոնք Իսրայել էին արտագաղթել տնտեսական նկատառումներով, շարունակում են համակրանքով վերաբերվել իրանց ծագման երկրին, չնայած նրանց մեջ կան նաև Իրանի նկատմամբ վատ տրամադրված քաղաքական գործիչներ: Վերջիններից են Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Շաուլ Մոֆազը և [[Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբ]]ի նախկին ղեկավար Դան Խալուցը, սակայն այն հարցը, թե Իսրայելը ինչքան հեռու կգնա իրանյան միջուկային ծրագիրը կասեցնելու գործում, պարզորոշ չէ{{sfn|Parsi|2007|pp=8—10}}: Իրանական կողմից նույնպես լսվում են առանձին ձայներ, որոնք Իսրայելին հարգանքով են վերաբերվում՝ կասկածի տակ դնելով նրա վերացման անհրաժեշտությունը, որը պաշտոնական հայեցակարգի մի մասն է դարձել 1979 թվականի [[Իրանի իսլամական հեղափոխություն]]ից հետո: Այս տեսակետները հիմնականում հնչեցվում են Իրանի ակադեմիական շրջանակներում (օրինակ՝ Թեհրանի համալսարանի պրոֆեսորներ Ֆարհանգ Ռազաիին և Ահմադ Նակիբզադեն), սակայն ազգային մակարդակի գործիչները նման տեսակետ դեռևս չեն հնչեցնում{{sfn|Menashri|2001|pp=288—292}}: 2012 թվականին անցկացված հարցման համաձայն, որ կազմակերպել էր [[Հերցլիահ]]ի Միջկանոնադրական կենտրոնը Իրանի բնակիչների շրջանում, ցույց է տվել, որ իրանցիների 40 %-ը պատրաստ է շարունակելու խաղաղ բանակցություններն Իսրայելի հետ, եթե դրան կնախորդի [[Իսրայել]]ի և [[Պաղեստին]]ի միջև խաղաղության հաստատումը և Իսրայելի հեռացումը բռնազավթված տարածքներից<ref>{{публикация|книга|часть=Iranians against the "Other": Iranian identity in the social media era |ссылка часть=https://books.google.ca/books?id=o2GGBwAAQBAJ&lpg=PP1&pg=PA131#v=onepage&q&f=false |автор=Raz Zimmt. |заглавие=Identities in Crisis in Iran: Politics, Culture, and Religion |ответственный=Ronen A. Cohen (Ed.) |год=2015 |место=Lanham, MD |издательство=Lexington Books |isbn= |pages=131—151}}</ref>:
 
== Հակամարտության հիմնական թեմաներ ==
Պաշտոնատար մարդկանց ելույթներում և ԶԼՄ-ների հրապարակումներում երկու երկրներն էլ մշտապես շոշափում են հարցերի նույն շրջանակը, որոնց շուրջ ձևավորվել են փոխադարձ թշնամական դիրքորոշումները: Իրանական կողմից մեղադրանքներ են հնչում Իսրայելի՝ որպես պետության ոչ լեգալ լինելը, որի իրավունքը, իրանական պաշտոնական կողմի համաձայն, հրեաները չեն ունեցել, քանի որ նրանք ժողովուրդ չեն համարվում, այլ կրոնադավանական միավոր: Իրանյան կողմը մերժում է հերքումն այն մասին, որ Պաղեստինը հրեաների հայրենիքն է (այս գաղափարն ընկած է [[սիոնիզմ]]ի հիմքում): Վարկածներից մեկի համաձայն՝ ժամանակակից հրեաները, ի տարբերություն արաբների, չեն համարվում [[Աբրահամ]]ի ժառանգները, իսկ մեկ այլ վարկածի համաձայն՝ նրանք Ավետյաց երկրում ապրել են միայն [[Դավիթ (արքա)|Դավիթի]] ու [[Սողոմոն Իմաստուն|Սողոմոնի]] ժամանակաշրջանում, մինչդեռ արաբների ներկայությունը այս տարածքում չի ընդհատվել ավելի քան 2.500 տարի{{sfn|Menashri|2001|p=265—267}}: Իսրայելի ստեղծումը կարող է դիտարկվել որպես Արևմուտքի իմպերիալիստական վերաբերմունքի դրսևորում Արևելքի նկատմամբ կամ [[Խաչակրաց արշավանքներ]]ի քաղաքականության շարունակություն կամ էլ [[Հոլոքոստ]]ի նենգափոխում<ref name="Eleven" />:
 
Իրանի պաշտոնատար անձինք և մամուլը Իսրայելի դեմ մշտապես մուսուլմանական սրբավայրերը ոչնչացնելու մեղադրանքներ են ներկայացնում: Իրանը երկար ժամանակ մեղադրում էր սիոնիստներին 1969 թվականին [[Ալ-Ակսա մզկիթ]]ի հրդեհի համար (իրականում մզկիթը հրկիզել էր ավստրալացի մի քրիստոնյա՝ Մայքլ Դենիս Ռոգանը, որ դատարանի կողմից ճանաչվել էր հոգեկան հիվանդ<ref>{{книга|ссылка=https://books.google.ca/books?id=6xkOVp4oxa8C&printsec=frontcover#v=onepage&q&f=false |автор=Alan Balfour. |заглавие=Solomon's Temple: Myth, Conflict, and Faith |год=2012 |издательство=Wiley-Blackwell |isbn=9781118275108 |часть=The Burning of Al-Aqsa Mosque}}</ref>): Երբ 1996 թվականի սեպտեմբերին զբոսաշրջիկների համար բացվել էր [[Տաճարի լեռ]]ան հիմքի մոտ տանող թունելը, ինչը զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել պաղեստինցիների շրջանում, Իրանի արտգործնախարարության խոսնակը թունելն անվանել է «մուսուլմանական սրբավայրերի պղծում» և «Երուսաղեմում իսլամի համար կարևոր տեղերի ավերման նախաբան»: Համանման մեղադրանքներ են հնչել խորհրդարանի պատգամավոր Էբրահիմ Բայսալամիի և արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթիի կողմից. վերջինս այն հնչեցրել է [[ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ|ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի]] նիստում{{sfn|Menashri|2001|p=268}}: Իրանի ղեկավարությունը և մամուլը Իսրայելին նաև մեղադրում են այն բանի համար, որ ԱՄՆ-ը հակաիրանյան կոշտ քաղաքականություն է վարում, այդ թվում՝ միջուկային ծրագրի առումով, հենց Իսրայելի և հրեական լոբբիի ազդեցությամբ (ժամանակին հրեական ազդեցության մասին նման կարծիք էր հայտնում և [[Փահլավի Ռեզա]]ն){{sfn|Kaye, Nader & Roshan|2011|pp=59—60}}{{sfn|Parsi|2007|p=32}}: Իրանի մամուլում ավանդական են դարձել նաև հրեաների կողմից ամբողջ աշխարհի ստվերային կառավարման թեման<ref name="Eleven" />: Մասնավորապես, հրեական դավադրության տեսությամբ է բացատրվում [[մարքսիզմ]]ի առաջացումը, [[Սալման Ռուշդի]]ի «Սատանայական բանաստեղծություններ» գրքի հրատարակումը և [[Հոլոքոստ]]ի մասին հոլիվուդյան ֆիլմերի թողարկումը{{sfn|Menashri|2001|pp=277—278}}:
 
Իսրայելի աղբյուրները, իրենց հերթին, խոսում են իրանական նվաճողականության, ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու և միջուկային ծրագիր նախաձեռնելու մասին: Հաշտեցման ցանկացած դրսևորում իրանյան իշխանությունների կողմից մնում են անտեսված կամ դիտարկվում են որպես տակտիկայի զգոնությունը բթացնելու փորձ{{sfn|Parsi|2007|p=282}}: Բացի Իրանի կողմից միջուկային զենքի անմիջական վտանգից՝ Իսրայելում նաև զգուշանում են, որ այն կհանգեցնի նման զենքի արագ ու անվերահսկելի տարածմանը Իսրայելին թշնամաբար տրամադրված մերձավորարևելյան շրջանում: Իսրայելի հասարակության մեջ թշնամանքի համար առանձին առիթ է Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության կողմից [[Հոլոքոստի ժխտում|Հոլոքստի ժխտման]] կուրսը: Այսպես, Իրանի նոր նախագահ [[Հասան Ռոհանի]]ն վճռականորեն դատապարտել է մարդկության դեմ նացիստական ցանկացած դրսևորում, լինի դա հրեաների թե մեկ այլ ազգի նկատմամբ<ref name="ZvMor" />: [[CNN]]-ին տված հարցազրույցում, սակայն, Իրանի տեղեկատվական գործակալությունը հայտարարել է, որ ''CNN''-ը անգլերեն սխալ է թարգմանել Իրանի նախագահի տեքստը<ref>[http://www.jpost.com/Iranian-Threat/News/Report-CNN-fabricated-Rouhani-Holocaust-interview-remarks-327171 Iranian press accuses CNN of 'fabricating' Rouhani Holocaust remarks //[[Jerusalem Post]] 09/26/2013 17:35]</ref>:
 
== Ծանոթագրություններ ==