«Իսրայելա-իրանյան հարաբերություններ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
ԱՄՆ-ի վարչակարգը հետևողականորեն հանդես է գալիս Իսրայելի կողմից ընդդեմ Իրանի միջուկային զենքի մշակման ռազմական ուժի կիրառման դեմ: 2015 թվականի փետրվարի վերջին և մարտի սկզբին տարբեր երկրների ԶԼՄ-ները տարածել են [[Քուվեյթ]]ի «Ալ Ջարիդա» թերթի հրապարակումն այն մասին, որ նախագահ [[Բարաք Օբամա]]ն սպառնացել է հարվածել իսրայելական ռազմական ինքնաթիռներին, եթե նրանք ուղղվել Իրանի կողմը<ref>{{cite web|url=http://cursorinfo.co.il/news/novosti/2015/02/28/obama-ugrozhal-rasstrelyat-izrailskie-samoleti-v-sluchae-ataki-na-iran/ |title=Обама угрожал сбивать израильские самолеты в случае атаки на Иран |publisher=Cursorinfo.co.il |date=28 февраля 2015 |accessdate=2015-03-27}} <br> {{cite web|url=http://www.pravda.ru/news/world/03-03-2015/1250938-obama-0/ |title=Обама заявил, что готов сбивать израильские истребители |work=Правда.ru |date=3 марта 2015 |accessdate=2015-03-27}} <br> {{cite web|url=https://www.washingtonpost.com/blogs/the-fix/wp/2015/03/02/how-a-rumor-about-shooting-down-israeli-jets-caught-fire-in-conservative-media/ |title=How a rumor about shooting down Israeli jets caught fire in conservative media |author=Philip Bump. |work=The Washington Post |date=March 2, 2015 |accessdate=2015-03-27}}</ref>: Այս հաղորդագրությունն անմիջապես ժխտվել է վաշինգտոնյան պաշտոնատար անձանց կողմից<ref>{{cite web|url=http://www.washingtontimes.com/news/2015/mar/1/report-obama-threatened-shoot-down-israeli-warplan/?page=all |title=Administration denies Obama threatened to shoot down Israeli warplanes |author=Jeffrey Scott Shapiro. |work=The Washington Times |date=March 1, 2015 |accessdate=2015-03-27}}</ref>, սակայն ամերիկյան ղեկավարությունը, այդ թվում նախագահն և պաշտպանության նախարարը վճռական ժխտման չեն արժանացել ճգնաժամի լուծման ռազմական տարբերակը, ինչը նախկինում հնչեցվել է բազմիցս<ref name="ZvMor" /><ref>{{cite web|url=https://www.wsj.com/articles/SB10001424052970204409004577159202556087074 |title=U.S. Warns Israel on Strike |author=Adam Entous, Julian E. Barnes and Jay Solomon. |work=The Wall Street Journal |date=January 14, 2012 |accessdate=2015-03-27}} <br> {{cite web|url=http://www.al-monitor.com/pulse/tr/politics/2012/08/for-and-against-an-attack-the-pr.html# |title=Israel's Top Brass Torn Over Possible Iran Attack |author=Nahum Barnea and Shimon Shiffer. |publisher=Al-Monitor |date=August 13, 2012 |accessdate=2015-03-27}}</ref>: Իսրայելը հարցի ռազմական լուծման ռեալ հնարավորության բացակայության պայմաններում ջանքեր է գործադրում ուժեղացնելու քաղաքական ու տնտեսական միջազգային ճնշումն Իրանի վրա՝ կոչ անելով այդ երկրին դադարեցնել կամ գոնե սառեցնել միջուկային ծրագիրը: Իսրայելի պաշտոնատար անձինք փորձում են համոզել ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ միջազգային հանրությանը, որ Իրանի միջուկային ծրագիրը սպառնալիք է ինչպես հրեական, այնպես էլ այլ պետությունների համար<ref name="ZvMor" />: 2015 թվականի հուլիսին ձեռնարկված «Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագիրը», որով նախատեսվում է դադարեցնել Իրանի դեմ սանկցիաները՝ ի հաշիվ նրա միջուկային ծրագրի միջազգային վերահսկողության, Իսրայելի նախագահ [[Նեթանյահու Բենյամին|Նաթանյահուն]] անվանել է ոչ բավարար<ref>{{cite web|url=https://www.reuters.com/article/2015/08/04/us-iran-nuclear-israel-usa-idUSKCN0Q925Y20150804 |title=Israel's Netanyahu asks U.S. Jews to oppose Iran nuclear deal |author=Louise Ireland. |publisher=Reuters |date=August 4, 2015 |accessdate=2015-08-29}}</ref>:
 
Կարծիքներ են հայտնվել այն մասին, որ այս իրողությունների լույսի տակ Իսրայելը կարող է սկսել Իրանի դեմ նոր դաշնակիցների որոնումը մերձավորարևելյան շրջանում: Այսպես, Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն Դորի Գոլդն ակնարկել է [[Թուրքիա]]յի հետ հնարավոր մերձեցման ուղղությամբ քայլերի մասին, որի դերակատարման ուժեղացմամբ տարածաշրջանում Իրանը կհայտնվի վտանգի առաջ<ref>{{cite web|url=https://interaffairs.ru/news/show/13551 |author=Андрей Исаев. |title=Иран «возвращается» |work=[[Международная жизнь]] |date=31 июля 2015 |accessdate=2015-08-29}}</ref>: Որպես իրանյան ազդեցության դեմ ուղղված համատեղ ճակատի ստեղծման քայլ դիտարկվում է [[Իսրայել]]ի և [[Արաբական Միացյալ Էմիրություններ]]ի հարաբերությունների լիակատար կարգավորումը, որի մասին հայտարարվել է 2020 թվականի օգոստոսին (ընդ որում, ԱՄԷ-ում հերքում են այդպիսի նպատակադրումը<ref>{{cite web|url=https://www.aljazeera.com/news/2020/08/uae-israel-agreement-directed-iran-200817072023050.html |title=UAE says agreement with Israel is 'not directed at Iran' |website=Al Jazeera |lang=en |date=2020-08-17 |accessdate=2020-08-18}}</ref>)<ref>{{cite web|url=https://www.nytimes.com/2020/08/16/world/middleeast/the-israel-uae-deal-and-the-beirut-blast-both-box-in-iran.html |title=The Israel-U.A.E. Deal and the Beirut Blast Both Box in Iran |author=Farnaz Fassihi and David D. Kirkpatrick |work=The New York Times |lang=en |date=2020-08-16 |accessdate=2020-08-18}}</ref>:
 
Իսրայելի հատուկ ծառայությունների հետ են նաև կապվում իրանյան համակարգչային ցանցում [[Սթաքսնեթ]] վիրուսի ներդրումը, որը միառժամանակ պարալիզացրել էր իրանյան ցենտրիֆուգի աշխատանքը, և իրանցի միջուկային գիտնականների սպանությունների շարքը<ref>{{citeweb |url=http://soft.compulenta.ru/587637/ |title=За червём Stuxnet и впрямь стояли израильские спецслужбы |author=Дмитрий Целиков. |publisher=Компьюлента |date=17 января 2011 |accessdate=2015-03-25 |archiveurl=https://web.archive.org/web/20110324053223/http://soft.compulenta.ru/587637/ |archivedate=2011-03-24 |deadlink=yes }}</ref>: Առնվազն հինգ գիտնական է սպանվել ավտոմեքենաներում տեղադրված ռումբերի պայթյուններից, սակայն այդ դեպքերից և ոչ մեկում հնարավոր չի եղել հայտնաբերել «իսրայելական հետքը»: Ամեն դեպքում, համաշխարհային մամուլում ձևավորվել է համոզմունք, որ այդ սպանությունների հետևում կանգնած է Իսրայելը, իսկ [[Բարաք Օբամա]]յի վարչակարգն ուժեղացրել է ճնշումը իսրայելական ղեկավարության նկատմամբ՝ նպատակ ունենալով դադարեցնել սպանությունները («Bulletin of the Atomic Scientists» հրատարակչությունում կարծիք է հայտնվել, որ այդ սպանություններից գոնե մի քանիսի հետևում կարող է կանգնած լինել Իրանի ղեկավարությունը՝ վախենալով միջուկագետ գիտնականների՝ Եվրոպա փախուստից<ref>{{публикация|статья|автор=Siegfried S. Hecker, Abbas Milani. |заглавие=Ending the assassination and oppression of Iranian nuclear scientists |ссылка=https://abbasmilani.stanford.edu/wp-content/uploads/2015/01/Ending-the-assassination-and-oppression-of-Iranian-nuclear-scientists.pdf |издание=Bulletin of the Atomic Scientists |год=2015 |volume=71 |номер=1 |pages=46—52}}</ref>)<ref>{{cite web|url=https://www.theguardian.com/world/julian-borger-global-security-blog/2012/jul/11/israel-iran-nuclear-assassinations |title=New book claims Mossad assassination unit killed Iranian nuclear scientists |author=Julian Borger. |work=The Guardian |date=11 July 2012 |accessdate=2014-11-13}}<br> {{cite web|url=http://www.cbsnews.com/news/us-pushing-israel-to-stop-assassinating-iranian-nuclear-scientists/ |title=U.S. pushing Israel to stop assassinating Iranian nuclear scientists |author=Dan Raviv. |publisher=CBS News |date=March 1, 2014 |accessdate=2014-11-13}}</ref>:
 
Իրանական աղբյուրների համաձայն՝ Իսրայելի հատուկ ծառայությունները գործում են ընդդեմ այս երկրի իր հյուսիսային հարևան [[Ադրբեջան]]ի տարածքից<ref name="Souleimanov" />: 2012 թվականին [[NBC]] հեռուստատեսային ցանցը, հղում անելով ամերիկյան պետական ծառայողների, հայտնել է, որ իրանցի գիտնականների սպանությունն իրականացնում է ձախ արմատական «Իրանյան ժողովրդի մոջահեդների կազմակերպությունը», որի գրոհայիններին ֆինանսավորում ու պատրաստում են իսրայելցիները: ''NBC''-ի տվյալներով ամերիկյան ղեկավարությանը հայտնի է այս համագործակցության մասին, չնայած նա անմիջականորեն չի մասնակցում դրան<ref>{{cite web|url=http://rockcenter.nbcnews.com/_news/2012/02/08/10354553-israel-teams-with-terror-group-to-kill-irans-nuclear-scientists-us-officials-tell-nbc-news |title=Israel teams with terror group to kill Iran's nuclear scientists, U.S. officials tell NBC News |author=Richard Engel and Robert Windrem. |publisher=NBC News |date=February 9, 2012 |accessdate=2014-11-13}}</ref>: «Իրանյան ժողովրդի մոջահեդների կազմակերպության» ներկայացուցիչները հերքել են այս մեղադրանքը, մինչդեռ իսրայելական իշխանությունները հրաժարվել են այս հարցի պարզաբանումից<ref>{{cite web|url=http://www.dailymail.co.uk/news/article-2099142/Mossad-training-terrorists-kill-Irans-nuclear-scientists-U-S-officials-claim--Israels-real-target-Obama.html |title=Mossad training terrorists to kill Iran's nuclear scientists, U.S. officials claim... but is Israel's real target Obama? |work=Daily Mail |date=10 February 2012 |accessdate=2014-11-13}}</ref>: Իրանն ավանդաբար մեղադրում է Իսրայելին, ինչպես նաև ԱՄՆ-ին՝ կազմակերպությանը սատարելու համար, որը 1986 թվականից գործում է Իրաքի տարածքից: Ընդհանուր առմամբ, պաշտոնական Իրանը համակարգված օգտագործում է սիոնիստական թշնամու կերպարը իր ընդդիմադիրներին վարկաբեկելու նպատակով: Այսպես, 2009 թվականի, երբ [[Ահմադինեժադ]]ի սկանդալային ընտրությունից հետո ձևավորվեց ընդդիմադիր «Կանաչների շարժումը», իրանյան աղբյուրներում մեղադրանքներ են առաջ քաշվել Իսրայելի դեմ շարժումը ֆինանսավորելու ու սատարելու համար՝ չնայած ապացույցների բացակայությանը{{sfn|Kaye, Nader & Roshan|2011|pp=61—62}}: Մինչ այդ, երբ 2006 թվականին ադրբեջանական ռասիստական մի հրատարակում իրենց կենտրոնական թերթում հանգեցրել է [[Իրանական Ադրբեջան]]ի բնակիչների զանգվածային ցույցերի, նրանց կազմակերպության մեջ ևս տեսել են «Իսրայելի ձեռքը»<ref name="Souleimanov" />: Ամերիկյան և իրանյան ԶԼՄ-ները նույնպես հաղորդում են Իսրայելի և ահաբեկչական մեկ այլ կազմակերպության՝ «Ջունդալա»-ի համագործակցության մասին: Իրանական մամուլը կանոնավոր ձևով մեղադրում է Իսրայելին (ինչպես նաև ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային) «Ջունդալա»-ին գաղտնի աջակցության համար, որը բացահայտ օժանդակություն է ստանում [[Պակիստան]]ի կողմից<ref>{{cite web|url=http://www.telegraph.co.uk/news/worldnews/middleeast/iran/7300767/Iran-arrests-most-wanted-man-after-police-board-civilian-flight.html |title=Iran arrests most wanted man after police board civilian flight |author=Richard Spencer, Andrew Osborn and Bruno Waterfield. |work=The Telegraph |date=23 February 2010 |accessdate=2014-11-13}} <br> {{cite web|url=https://www.nytimes.com/2010/07/17/world/middleeast/17tehran.html?_r=0 |title=Toll Rises From Twin Suicide Bombings at Iranian Mosque |author=William Young and Robert F. Worth. |work=The New York Times |date=July 16, 2010 |accessdate=2014-11-13}}</ref>, իսկ 2012 թվականին ամերիկյան ''Foreign Policy'' ամսագիրը հրատարակել է մի հոդված ''[[Մոսադ]]ի'' գործակալների ընտրության մասին դրանից հինգ տարի առաջ<ref>{{cite web|url=http://www.haaretz.com/news/diplomacy-defense/israeli-mossad-agents-posed-as-cia-spies-to-recruit-terrorists-to-fight-against-iran-1.407224 |title='Israeli Mossad agents posed as CIA spies to recruit terrorists to fight against Iran' |author=Barak Ravid. |work=Ha'Aretz |date=January 13, 2012 |accessdate=2014-11-13}}</ref>: Ահաբեկիչների ևս մեկ այլ խումբ, որի հետ համագործակցության մեջ Իրանի իշխանությունները կասկածում են ԱՄՆ-ին ու Իսրայելին, «Քրդստանի ազատ կյանք» կուսակցությունն է{{sfn|Kaye, Nader & Roshan|2011|pp=61—62}}:
 
[[Սիրիական ճգնաժամ|Սիրիայի քաղաքացիական պատերազմի]] ընթացքում Իրանն ուժեղացրել է իր ազդեցությունն այդ երկրում ինչպես [[Հեզբոլլահ]]ի միջոցով, այնպես էլ ուղղակիորեն (հաղորդվում է Սիրիայի տարածքում իրանյան ռազմաբազաների գոյության մասին)<ref>{{cite web|url=http://www.newsweek.com/us-russia-iran-battle-isis-build-bases-syria-637998 |title=U.S., Russia and Iran battle to build bases in Syria as ISIS falls |author=Tom O'Connor. |work=Newsweek |date=July 18, 2017 |accessdate=2017-07-22}}</ref>: Սրա հետ կապված՝ Իսրայելը մտահոգություն է արտահայտել, որ պատերազմում [[Բաշշար ալ-Ասադ]]ին հակադիր ուժերի լիակատար պարտությունը կարող է հանգեցնել [[Գոլանի բարձունքներ]]ի սահմանագծում ''Հեզբոլլահի'' կամ իրանյան ուղղակի զորքի տեղակայմանը<ref>{{cite web|url=https://www.nytimes.com/2017/07/19/opinion/israel-syria.html |title=Why Israel Can’t Support a Cease-Fire in Syria |author=Shmuel Rosner |work=The New York Times |date=July 19, 2017 |accessdate=2017-07-22}}</ref>: Այս կանխատեսումները սկսել են իրականանալ 2018 թվականին ԱՄՆ-ի նոր նախագահ [[Դոնալդ Թրամփ]]ի պլանների ֆոնին, որ մտադիր էր խզել ԱՄՆ-ի մասնակցությունը Իրանի միջուկային զենքի վերահսկմանը և վերսկսել այս երկրի նկատմամբ տնտեսական նոր պատժամիջոցները: Փետրվարին Իսրայելի վրա որսացել են [[ԱԹՍ]], որն իսրայելական կողմի պնդմամբ իրանական է: Դրան ի պատասխան՝ ավիահարված է հասցվել Սիրիայի տարածքում գտնվող օբյեկտների (իսրայելական ինքնաթիռներից մեկն այդ ընթացքում խոցվել է): Ապրիլին սիրիական օդանավակայաններից մեկի վրա իսրայելական գրոհի ժամանակ մահացել է յոթ իրանցի: Մայիսին Գոլանի բարձունքի իսրայելական օբյեկտները ենթարկվել են Սիրիայի տարածքից հրթիռակոծման, որը Իսրայելի կարծիքով կազմակերպվել է [[Ղոդս ուժեր]]ի կողմից: Ընդհանուր առմամբ, բաց է թողնվել [[ԲՄ-21 Գրադ (ՀԿՌՀ)|Գրադ]] տեսակի 20 հրթիռ, որից 16-ը հասել են Իսրայելի տարածքին, իսկ մնացածը խոցվել են [[երկաթե գմբեթ]]ներով: Իսրայելը պատասխանել է Սիրիայում իրանյան ենթակառուցվածքների վրա ավիահարձակումներով, որից տուժել են մոտ 50 ռազմական օբյեկտ և պահեստարան: Այս հարվածներից մահացել է 20 մարդ<ref>{{cite web|url=https://www.telegraph.co.uk/news/2018/05/10/israel-fires-barrage-missiles-syria-accusing-iranian-forces/ |title=Israel strikes back against Syrian targets and threatens 'storm' on Iran after Golan Heights attack |author=Raf Sanchez. |work=The Telegraph |date=11 May 2018 |accessdate=2018-05-11}}</ref><ref>{{cite web|url=https://www.gazeta.ru/army/2018/05/10/11745931.shtml |title=«Самая масштабная атака Израиля с 1974 года» |author=Иван Жуковский. |website=Газета.Ru |date=2018-05-10 |accessdate=2018-05-11}}</ref>:
 
ԶԼՄ-ների և պաշտոնական մակարդակով առճակատման, ինչպես նաև Իսրայելի գոյաբանական վտանգի պատճառներով 2012 թվականին [[Facebook]] սոցկայքում մեկնարկել է «Իսրայելը սիրում է Իրանին» ծրագիրը, որի նախաձեռնողներն էին իսրայելցիներ Ռոնի Էդրին ու Միխալ Թամիրը: Ծրագիրը, որի մասնակիցները իրանցիներին հավատացնում են, որ իսրայելցիները խաղաղասեր են, հասարակական աջակցություն է ստացել, իսկ հակառակ կողմից սկսվել է նույնանման ծրագիր՝ «Իրանը սիրում է Իսրայելին»<ref>{{cite web|url=http://www.haaretz.com/news/national/iranians-respond-to-israeli-facebook-initiative-israel-we-love-you-too-1.419505 |title=Iranians respond to Israeli Facebook initiative: Israel, we love you too |author=Oded Yaron. |work=Ha'Aretz |date=March 19, 2012 |accessdate=2015-03-23}}</ref>: Իրանում 2014 թվականին ծավալվել է Էդրիին և Թամիրին [[Խաղաղության Նոբելյան մրցանակ]]ի ներկայացնելու արշավը<ref>{{cite web|url=http://www.ynetnews.com/articles/0,7340,L-4225526,00.html |title='Couple behind Israel Loves Iran campaign deserves Nobel' |author=Dudi Cohen. |publisher=Ynet |date=May 6, 2012 |accessdate=2015-03-23}}</ref>:
 
Իսրայելի ձախ ճամբարի քաղաքական գործիչները, մասնավորապես նախկին արտգործնախարար Շլոմո Բեն Ամին, կոչ են արել մտածել ոչ թե այն մասին, թե ինչպես կանխել Իրանի միջուկային ծրագիրը, այլ Իրանին տարածաշրջանի ապահովության մեջ ընդգրկելու մասին<ref name="Iranica" />: Իրանական ծագմամբ շատ իսրայելցիներ, որոնք Իսրայել էին արտագաղթել տնտեսական նկատառումներով, շարունակում են համակրանքով վերաբերվել իրանց ծագման երկրին, չնայած նրանց մեջ կան նաև Իրանի նկատմամբ վատ տրամադրված քաղաքական գործիչներ: Վերջիններից են Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Շաուլ Մոֆազը և [[Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբ]]ի նախկին ղեկավար Դան Խալուցը, սակայն այն հարցը, թե Իսրայելը ինչքան հեռու կգնա իրանյան միջուկային ծրագիրը կասեցնելու գործում, պարզորոշ չէ{{sfn|Parsi|2007|pp=8—10}}: Իրանական կողմից նույնպես լսվում են առանձին ձայներ, որոնք Իսրայելին հարգանքով են վերաբերվում՝ կասկածի տակ դնելով նրա վերացման անհրաժեշտությունը, որը պաշտոնական հայեցակարգի մի մասն է դարձել 1979 թվականի [[Իրանի իսլամական հեղափոխություն]]ից հետո: Այս տեսակետները հիմնականում հնչեցվում են Իրանի ակադեմիական շրջանակներում (օրինակ՝ Թեհրանի համալսարանի պրոֆեսորներ Ֆարհանգ Ռազաիին և Ահմադ Նակիբզադեն), սակայն ազգային մակարդակի գործիչները նման տեսակետ դեռևս չեն հնչեցնում{{sfn|Menashri|2001|pp=288—292}}: 2012 թվականին անցկացված հարցման համաձայն, որ կազմակերպել էր [[Հերցլիահ]]ի Միջկանոնադրական կենտրոնը Իրանի բնակիչների շրջանում, ցույց է տվել, որ իրանցիների 40 %-ը պատրաստ է շարունակելու խաղաղ բանակցություններն Իսրայելի հետ, եթե դրան կնախորդի [[Իսրայել]]ի և [[Պաղեստին]]ի միջև խաղաղության հաստատումը և Իսրայելի հեռացումը բռնազավթված տարածքներից<ref>{{публикация|книга|часть=Iranians against the "Other": Iranian identity in the social media era |ссылка часть=https://books.google.ca/books?id=o2GGBwAAQBAJ&lpg=PP1&pg=PA131#v=onepage&q&f=false |автор=Raz Zimmt. |заглавие=Identities in Crisis in Iran: Politics, Culture, and Religion |ответственный=Ronen A. Cohen (Ed.) |год=2015 |место=Lanham, MD |издательство=Lexington Books |isbn= |pages=131—151}}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
10 523

edits