«Իսրայելա-իրանյան հարաբերություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 131.
Կարծիքներ են հայտնվել այն մասին, որ այս իրողությունների լույսի տակ Իսրայելը կարող է սկսել Իրանի դեմ նոր դաշնակիցների որոնումը մերձավորարևելյան շրջանում: Այսպես, Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն Դորի Գոլդն ակնարկել է [[Թուրքիա]]յի հետ հնարավոր մերձեցման ուղղությամբ քայլերի մասին, որի դերակատարման ուժեղացմամբ տարածաշրջանում Իրանը կհայտնվի վտանգի առաջ: Որպես իրանյան ազդեցության դեմ ուղղված համատեղ ճակատի ստեղծման քայլ դիտարկվում է [[Իսրայել]]ի և [[Արաբական Միացյալ Էմիրություններ]]ի հարաբերությունների լիակատար կարգավորումը, որի մասին հայտարարվել է 2020 թվականի օգոստոսին (ընդ որում, ԱՄԷ-ում հերքում են այդպիսի նպատակադրումը):
 
Իսրայելի հատուկ ծառայությունների հետ են նաև կապվում իրանյան համակարգչային ցանցում [[Սթաքսնեթ]] վիրուսի ներդրումը, որը միառժամանակ պարալիզացրել էր իրանյան ցենտրիֆուգի աշխատանքը, և իրանցի միջուկային գիտնականների սպանությունների շարքը: Առնվազն հինգ գիտնական է սպանվել ավտոմեքենաներում տեղադրված ռումբերի պայթյուններից, սակայն այդ դեպքերից և ոչ մեկում հնարավոր չի եղել հայտնաբերել «իսրայելական հետքը»: Ամեն դեպքում, համաշխարհային մամուլում ձևավորվել է համոզմունք, որ այդ սպանությունների հետևում կանգնած է Իսրայելը, իսկ [[Բարաք Օբամա]]յի վարչակարգն ուժեղացրել է ճնշումը իսրայելական ղեկավարության նկատմամբ՝ նպատակ ունենալով դադարեցնել սպանությունները («Bulletin of the Atomic Scientists» հրատարակչությունում կարծիք է հայտնվել, որ այդ սպանություններից գոնե մի քանիսի հետևում կարող է կանգնած լինել Իրանի ղեկավարությունը՝ վախենալով միջուկագետ գիտնականների՝ Եվրոպա փախուստից:):
 
Իրանական աղբյուրների համաձայն՝ Իսրայելի հատուկ ծառայությունները գործում են ընդդեմ այս երկրի իր հյուսիսային հարևան [[Ադրբեջան]]ի տարածքից: 2012 թվականին [[NBC]] հեռուստատեսային ցանցը, հղում անելով ամերիկյան պետական ծառայողների, հայտնել է, որ իրանցի գիտնականների սպանությունն իրականացնում է ձախ արմատական «Իրանյան ժողովրդի մոջահեդների կազմակերպությունը», որի գրոհայիններին ֆինանսավորում ու պատրաստում են իսրայելցիները: ''NBC''-ի տվյալներով ամերիկյան ղեկավարությանը հայտնի է այս համագործակցության մասին, չնայած նա անմիջականորեն չի մասնակցում դրան: «Իրանյան ժողովրդի մոջահեդների կազմակերպության» ներկայացուցիչները հերքել են այս մեղադրանքը, մինչդեռ իսրայելական իշխանությունները հրաժարվել են այս հարցի պարզաբանումից: Իրանն ավանդաբար մեղադրում է Իսրայելին, ինչպես նաև ԱՄՆ-ին՝ կազմակերպությանը սատարելու համար, որը 1986 թվականից գործում է Իրաքի տարածքից: Ընդհանուր առմամբ, պաշտոնական Իրանը համակարգված օգտագործում է սիոնիստական թշնամու կերպարը իր ընդդիմադիրներին վարկաբեկելու նպատակով: Այսպես, 2009 թվականի, երբ [[Ահմադինեժադ]]ի սկանդալային ընտրությունից հետո ձևավորվեց ընդդիմադիր «Կանաչների շարժումը», իրանյան աղբյուրներում մեղադրանքներ են առաջ քաշվել Իսրայելի դեմ շարժումը ֆինանսավորելու ու սատարելու համար՝ չնայած ապացույցների բացակայությանը: Մինչ այդ, երբ 2006 թվականին ադրբեջանական ռասիստական մի հրատարակում իրենց կենտրոնական թերթում հանգեցրել է [[Իրանական Ադրբեջան]]ի բնակիչների զանգվածային ցույցերի, նրանց կազմակերպության մեջ ևս տեսել են «Իսրայելի ձեռքը»: Ամերիկյան և իրանյան ԶԼՄ-ները նույնպես հաղորդում են Իսրայելի և ահաբեկչական մեկ այլ կազմակերպության՝ «Ջունդալա»-ի համագործակցության մասին: Իրանական մամուլը կանոնավոր ձևով մեղադրում է Իսրայելին (ինչպես նաև ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային) «Ջունդալա»-ին գաղտնի աջակցության համար, որը բացահայտ օժանդակություն է ստանում [[Պակիստան]]ի կողմից, իսկ 2012 թվականին ամերիկյան ''Foreign Policy'' ամսագիրը հրատարակել է մի հոդված ''[[Մոսադ]]ի'' գործակալների ընտրության մասին դրանից հինգ տարի առաջ: Ահաբեկիչների ևս մեկ այլ խումբ, որի հետ համագործակցության մեջ Իրանի իշխանությունները կասկածում են ԱՄՆ-ին ու Իսրայելին, «Քրդստանի ազատ կյանք» կուսակցությունն է:
 
[[Սիրիական ճգնաժամ|Սիրիայի քաղաքացիական պատերազմի]] ընթացքում Իրանն ուժեղացրել է իր ազդեցությունն այդ երկրում ինչպես [[Հեզբոլլահ]]ի միջոցով, այնպես էլ ուղղակիորեն (հաղորդվում է Սիրիայի տարածքում իրանյան ռազմաբազաների գոյության մասին): Սրա հետ կապված՝ Իսրայելը մտահոգություն է արտահայտել, որ պատերազմում [[Բաշշար ալ-Ասադ]]ին հակադիր ուժերի լիակատար պարտությունը կարող է հանգեցնել [[Գոլանի բարձունքներ]]ի սահմանագծում ''Հեզբոլլահի'' կամ իրանյան ուղղակի զորքի տեղակայմանը: Այս կանխատեսումները սկսել են իրականանալ 2018 թվականին ԱՄՆ-ի նոր նախագահ [[Դոնալդ Թրամփ]]ի պլանների ֆոնին, որ մտադիր էր խզել ԱՄՆ-ի մասնակցությունը Իրանի միջուկային զենքի վերահսկմանը և վերսկսել այս երկրի նկատմամբ տնտեսական նոր պատժամիջոցները: Փետրվարին Իսրայելի վրա որսացել են [[ԱԹՍ]], որն իսրայելական կողմի պնդմամբ իրանական է: Դրան ի պատասխան՝ ավիահարված է հասցվել Սիրիայի տարածքում գտնվող օբյեկտների (իսրայելական ինքնաթիռներից մեկն այդ ընթացքում խոցվել է): Ապրիլին սիրիական օդանավակայաններից մեկի վրա իսրայելական գրոհի ժամանակ մահացել է յոթ իրանցի: Մայիսին Գոլանի բարձունքի իսրայելական օբյեկտները ենթարկվել են Սիրիայի տարածքից հրթիռակոծման, որը Իսրայելի կարծիքով կազմակերպվել է [[Ղոդս ուժեր]]ի կողմից: Ընդհանուր առմամբ, բաց է թողնվել [[ԲՄ-21 Գրադ (ՀԿՌՀ)|Գրադ]] տեսակի 20 հրթիռ, որից 16-ը հասել են Իսրայելի տարածքին, իսկ մնացածը խոցվել են [[երկաթե գմբեթ]]ներով: Իսրայելը պատասխանել է Սիրիայում իրանյան ենթակառուցվածքների վրա ավիահարձակումներով, որից տուժել են մոտ 50 ռազմական օբյեկտ և պահեստարան: Այս հարվածներից մահացել է 20 մարդ:
 
== Ծանոթագրություններ ==