«Չքնաղ նոր աշխարհ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
|||
Տող 97.
Անգլիացի գրող Ռոզա Մաքոլեյը 1918 թվականին հրատարակել է «Ինչն այն չէ։ Մարգարեական կատակերգություն» ({{Lang-en|What Not: A Prophetic Comedy}}) գիրքը։ Այն պատկերում է հակաուտոպիական ապագան, որտեղ մարդկանց խմբավորում են ինտելեկտով, կառավարությունը սահմանում է մտքի ուսուցում բոլոր քաղաքացիների համար, իսկ ծննդաբերությունը կարգավորվում է պետության կողմից<ref>{{cite web |url=https://qz.com/quartzy/1498891/the-pillars-of-science-fiction-are-two-writers-you-dont-know/|first=Ephrat|last=Livni|author-link=|title=A woman first wrote the prescient ideas Huxley and Orwell made famous|journal=Quartz|date=19 December 2018|access-date=28 October 2020}}</ref>: Մաքոլեյը և Հաքսլին պտտվում էին նույն գրական շրջանակներում, և վերջինս այցելում էր նրա ամենշաբաթյա գրական սրահները։
Ջորջ Օրուելը կարծում էր, որ «Չքնաղ նոր աշխարհը» մասամբ փոխառվել է ռուս հեղինակ [[Եվգենի Զամյատին]]ի 1921 թվականի «[[Մենք (վեպ)|Մենք]]» ({{Lang-ru|Мы}}) վեպից<ref>{{cite web |author-link=Ջորջ Օրուել |first=George |last=Orwell |url=http://www.orwelltoday.com/weorwellreview.shtml |title=Review |series=Tribune |date=4 January 1946 |website=Orwell Today}}</ref>։ Սակայն, Քրիստոֆեր Քոլինզին ուղղված նամակում Հաքսլին հայտնել է, որ գրել է «Չքնաղ նոր աշխարհը» «
1982 թվականին լեհ հեղինակ Էնթոնի Սմուսկևիչը «Կախարդական խաղը» ({{Lang-pl|Zaczarowana gra}}) գիտաֆանտաստիկ վեպի իր վերլուծության մեջ [[Գրագողություն|գրագողության]] մեղադրանքներ է ներկայացրել Հաքսլիի դեմ։ Սմուսկյևիչը նմանություններ է ցույց տվել «Չքնաղ նոր աշխարհ» վեպի և լեհ հեղինակ Մեչիսլավ Սմոլարսկու ավելի վաղ հրատարակած «Լույսի քաղաքը» ({{Lang-pl|Miasto światłości}}, 1924) և «Պարոն Հեմիլթոնի հարսանեկան ճամփորդություն» ({{Lang-pl|Podróż poślubna pana Hamiltona}}, 1928) գիտաֆանտաստիկ վեպերի միջև<ref>{{cite book|title=Zaczarowana gra: zarys dziejów polskiej fantastyki naukowej|last=Smuszkiewicz|first=Antoni|publisher=Wydawn. Poznanskie|year=1982|location=Poznań|language=Polish|oclc=251929765}}{{Page needed|date=September 2010}}</ref>։ Հաքսլիին ուղղված բաց նամակի մեջ նա գրել է․ «Մեծ հեղինակի այս ստեղծագործությունը՝ ինչպես աշխարհի ընդհանուր պատկերի, այնպես էլ անհամար մանրամասների առումով, այնքան է այս երկու վեպի նման, որ, իմ կարծիքով, պատահական անալոգիա չի կարող լինել<ref>"Nowiny Literackie" 1948 No. 4, p 7</ref>»:
|