«Չքնաղ նոր աշխարհ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
}}
 
'''Չքնաղ նոր աշխարհ''' ({{Lang-en|Brave New World}}), անգլիացի գրող [[Օլդոս Հաքսլի]]ի սոցիալ ֆանտաստիկ [[հակաուտոպիա]]կան [[վեպ]], որը գրվել է 1931 թվականին և հրատարակվել է 1932 թվականին: Հիմնականում գործողությունը տեղի է ունենում ֆուտուրիստական Համաշխարհային պետությունում, որի քաղաքացիները էկոլոգիապես նախագծված են ինտելեկտի վրա հիմնված [[Սոցիալական ստրատիֆիկացում|սոցիալական հիերարխիայով]]։ Վեպը կանխատեսում է վերարտադրողական տեխնոլոգիաների, [[Հիպնոպեդիա|քնի ուսուցման]], [[հոգեբանական մանիպուլյացիա]]յի և [[պայմանական ռեֆլեքսներ]]ի ոլորտում հսկայական գիտական նվաճումներ, որոնք համատեղվելով ստեղծում են [[Հակաուտոպիա|հակաուտոպիական]] հասարակություն, որին մարտահրավեր է նետում միայն մեկ մարդ՝ պատմության գլխավոր հերոսը: Այս գրքից հետո Հաքսլին շարադրության տեսքով գրել է «Վերադարձ դեպի չքնաղ նոր աշխարհ» (1958) ստեղծագործությունը, ինչպես նաև իր վերջին՝ «[[Կղզի (վեպ)|Կղզի]]» (1962) վեպը, որը դրա [[ուտոպիա]]կան նմանօրինակն է: «Չքնաղ նոր աշխարհ» վեպը հաճախ համեմատում են [[Ջորջ Օրուել]]ի «[[1984 (գիրք)|1984]]» վեպի(հրատարակվել հետէ 1949 թվականին) և [[Եվգենի Զամյատին]]ի «[[Մենք (վեպ)|Մենք]]» (հրատարակվել է 19491924 թվականին) վեպերի հետ:
 
1999 թվականին Modern Library-ն տեղադրել է «Չքնաղ նոր աշխարհ» վեպն իր «20-րդ դարի 100 լավագույն անգլալեզու վեպեր» ցանկի 5-րդ հորիզոնականում<ref name="100 Best Novels">{{cite web |title=100 Best Novels |publisher=Random House |year=1999 |url=http://www.randomhouse.com/modernlibrary/100bestnovels.html |accessdate=23 June 2007}} This ranking was by the [http://www.randomhouse.com/modernlibrary/about/board.html Modern Library Editorial Board] of authors.</ref>։ 2003 թվականին Ռոբերտ ՄաքՔարամը, գրելով The Observer պարբերականի համար, տեղադրել է վեպն իր «բոլոր ժամանակների 100 մեծագույն վեպեր» ցանկի 53-րդ հորիզոնականում<ref name="McCrum">{{cite news |title=100 greatest novels of all time |newspaper=Guardian |url=https://www.theguardian.com/books/2003/oct/12/features.fiction |accessdate=10 October 2012 |location=London |first=Robert |last=McCrum |date=12 October 2003}}</ref>։ Բացի այդ՝ [[BBC]]-ի «[[200 լավագույն վեպերի ցանկը ըստ BBC-ի տվյալների|The Big Read]]» հարցման արդյունքներով այն զբաղեցրել է 87-րդ հորիզոնականը<ref name="BBC – The Big Read">[https://www.bbc.co.uk/arts/bigread/top100_2.shtml "BBC – The Big Read"]. BBC. April 2003, Retrieved 26 October 2012</ref>։
Տող 51.
 
Արդյունքում, Բեռնարդին աքսոր են ուղարկում [[Իսլանդիա]], իսկ Հելմհոլցին՝ [[Ֆոլկլենդյան կղզիներ]]: Մոնդն ավելացնում է. «Ես համարյա նախանձում եմ ձեզ, դուք կհայտնվեք ամենահետաքրքիր մարդկանց շարքում, որոնց անհատականությունն այնքան է զարգացել, որ նրանք հասարակության կյանքի համար անպիտան են դարձել»: Իսկ Ջոնը լքված աշտարակում [[Ճգնավորություն|ճգնավոր]] է դառնում: Լենայնային մոռանալու համար նա իրեն անընդունելի է պահում [[Հեդոնիզմ|հեդոնիստական ​​հասարակության]] չափանիշներով, որտեղ «կրթությունը բոլորին դարձնում է ոչ թե կարեկից, այլև ծայրաստիճան զզվող»: Օրինակ՝ նա պայքարում է իր կրքերի դեմ և աղոթում է, ստիպում է իրեն փսխել՝ քաղաքակիրթ աշխարհի կեղտից մաքրվելու համար, և ինքնամտրակում է կազմակերպում, որին ականատես է դառնում լրագրողը: Ջոնը կրկին սենսացիա է դառնում: Նրա մասին ֆիլմ է նկարահանվում, որից հետո հարյուրավոր մարդիկ ուղղաթիռներով հոսում են դեպի նրա ճգնավորության վայրը` արտասովոր «վայրենուն» տեսնելու համար: Տեսնելով ժամանած Լենայնային, նա խախտվում է, մտրակով հարվածում է նրան՝ բղավելով, որ նա անառակ է: Ջոնը չէր կարող ներել իր կողմից աստվածացվող Լենայնային այն բանի համար, որ նա անկարող է սիրել և հավատարիմ լինել, և տրվում է միայն իր կրքերին և անամոթ սեռականությանը: Դիտողների բազմությունը կատաղության մեջ է ընկնում, և սոմայի ազդեցության տակ զանգվածային օրգիա է սկսվում: Ջոնը տրվում է գայթակղությանը և միանում դրան: Ուշքի գալով՝ նա, ջախջախվելով մեղսագործության համար մեղքի զգացմունքով և գայթակղություններից փրկվելու իր հույսի ձախողմամբ, [[ինքնասպանություն]] է գործում [[կախաղան]]ի միջոցով:
 
=== Հասարակության կաստային համակարգ ===
[[Կաստաներ]]ի բաժանումը տեղի է ունենում դեռ ծնվելուց առաջ: Մարդկանց աճեցմամբ զբաղվում է Թխսամեքենարանը։ Արդեն շշերի մեջ [[Սաղմնաթաղանթներ|սաղմ]]երին բաժանում են կաստաների և պատվաստում են որոշակի հակումներով մի տեսակի գործունեության և, ընդհակառակը, ատելությամբ՝ ուրիշ գործունեության նկատմամբ: Քիմիկոսները զարգացնում են [[կապար]]ի, [[կաուստիկ սոդա]]յի, [[խեժեր]]ի, [[քլոր]]ի հանդեպ դիմացկունությունը: Ստորին կաստաների մոտ ատելություն է սերմանվում գրքերի նկատմամբ և հակակրանք՝ բնության հանդեպ։
 
Դաստիարակության գործընթացում մարդկանց մեջ սեր է սերմանվում իրենց սեփական կաստայի հանդեպ, հիացմունք՝ վերադաս կսատայի հանդեպ և արհամարհանք՝ ստորին կաստաների նկատմամբ:
 
Յուրաքանչյուր մարդու մեջ, անկախ կաստայից, սպառման պաշտամունք է սերմանվում:
 
Բարձրագույն կաստաներ․
 
* Ալֆա՝ գորշ գույնի հագուստ են կրում։ Մտավոր առումով առավել զարգացած են, ավելի բարձրահասակ են, քան մյուս կաստաների ներկայացուցիչները: Նրանք կատարում են առավել բարձր որակավորում ունեցող աշխատանք՝ ղեկավարներ, բժիշկներ, ուսուցիչներ:
* Բետա՝ կարմիր գույնի հագուստ են կրում՝ բուժքույրեր, Թխսամեքենարանի կրտսեր անձնակազմ։
 
Ստորին կաստաների համար գենետիկ նյութը վերցնում են իրենց տեսակներից։ Բեղմնավորումից հետո սաղմերը հատուկ բուժում են անցնում, որի արդյունքում մեկ [[զիգոտ]]ի բողբոջում է մինչև 96 անգամ: Այն ստեղծում է ստանդարտ մարդկանց: «Իննսունվեց նույնական երկվորյակներ, որոնք աշխատում են իննսունվեց նույնական մեքենաների վրա»: Այնուհետև սաղմերին թթվածնի մատակարարումը զգալիորեն կրճատվում է, ինչը նվազեցնում է մտավոր-մարմնական մակարդակը: Ստորին կաստաները հասակով ավելի կարճ են, մտածողական ընդունակությունը նույնպես նվազեցված է:
 
* Գամմա՝ կանաչ գույնի հագուստ են կրում։ Բանվոր մասնագիտություններ, որոնք ցածր մտածողական ընդունակություն են պահանջում։
* Դելտա՝ հակի գույնի հագուստ են կրում։
* Էպսիլոններ՝ սև գույնի հագուստ են կրում։ Կապիկանման կիսակրետիններ, ինչպես նկարագրում է նրանց հեղինակը: Նրանք չեն կարող կարդալ կամ գրել: Լիֆտավորներ, բանվորներ առանց որակավորման։
 
==Քննադատների արձագանք==