«Մարդու անատոմիա»–ի խմբագրումների տարբերություն

չ
5.77.199.19 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 46.130.5.248 մասնակցի վերջին տարբերակին։
(→‎top: ամ)
չ (5.77.199.19 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 46.130.5.248 մասնակցի վերջին տարբերակին։)
Պիտակ: Հետշրջում
[[Պատկեր:Anatomical and geometrical proportions - Albrecht Dürer.png|thumb|right|[[Ալբրեխտ Դյուրեր]]՝ Մարդու մարմնի համաչափությունները]]
'''Մարդու անատոմիա''' (հունարեն՝ ἀνατομή, հատում, կտրում), ''մարդակազմություն'', գիտություն, ուսումնասիրում է [[մարդու օրգանիզմ]]ի և նրա առանձին [[օրգան]]ների ձևը, դիրքը, չափերը, ներքին կազմությունը (կապված դրանց ֆունկցիայի հետ)։ Անատոմիան տեսական և գործնական բժշկության հիմնական գիտակարգերից է։ Մարդու օրգանիզմի անատոմիական ոաումնասիրությունները ներառում են բնականոն օրգանների արտաքին տեսքի և ներքին կառուցվածքի հաջորդական ճշգրիտ նկարագրությունները։ Ուսումնասիրության նպատակահարմարությունից ելնելով՝ նյութը բաժանվել է [[օրգան-համակարգեր]]ի, որոնք միավորվել են ըստ ընդհանուր կառուցվածքի և զարգացման ([[կարգաբանական անատոմիա]])։ Դրա հետ կապված՝ անատոմիան ենթաբաժանվում է [[Ոսկրաբանություն|ոսկրաբանության]], [[հոդաբանություն|հոդաբանության]], [[մկանաբանություն|մկանաբանության]], [[ընդերաբանություն|ընդերաբանության]] (ներքին օրգանների՝ [[Շնչառական համակարգ|շնչառական]], [[Մարսողական համակարգ|մարսողական]], [[Միզասեռական համակարգ|միզային]] և [[սեռական համակարգ]]եր), [[անոթաբանություն|անոթաբանության]], [[նյարդաբանություն|նյարդաբանության]] ([[Կենտրոնական նյարդային համակարգ|կենտրոնական]] և [[ծայրամասային նյարդային համակարգ]]եր), [[ներզատաբանություն|ներզատաբանության]] ([[ներզատիչ գեղձեր]]) և [[զգայաբանություն|զգայաբանության]]։ Անատոմիայի այն բաժինը, որն ուսումնասիրում է մարդու կյանքի տարիքային տարբեր շրջաններում օրգանների ձևի ու կառուցվածքի օրինաչափորեն առաջացող փոփոխությունները, կոչվում է [[տարիքային անատոմիա]] (այն ընդգրկում է նաև մանկան անատոմիա)։
'''Մարդու անատոմիան''' վապշե ապուշ ու երգար թեմա ա:
 
== Բաժիններ ==
Անատոմիան ենթաբաժանվում է մակրոսկոպիկ և միկրոսկոպիկ(հիստոլոգիա) մասերի։ Մակրոսկոպիկ անատոմիան ուսումնասիրում է մարդու մարմնի կառուցվածքը անզեն աչքով։ Այն ներառում է օրգանների ձևը, մակրոսկոպիկ կառուցվածքը ու դիրքը, տեղադրությունը, փոխհարաբերությունը հարևան օրգանների և ոսկրերի հետ, անոթավորումը և նյարդավորումը։ Միկրոսկոպիկ անատոմիան ընդգրկում է մանրադիտակի կիրառման միջոցով չափազանց փոքր անատոմիական կառուցվածքների ուսումնասիրությունը՝ հյուսվածաբանությունը(հիստոլոգիա)` օրգանների կառուցվածքը ենթաբջջային, բջջային և հյուսվածքային մակարդակներում։Մարդու անատոմիան, ֆիզիոլոգիան և կենսաքիմիան հանդիսանում են ժամանակակից բժշկագիտության հիմնարար գիտությունները, որոնք ուսուցանվում են բժշկական կրթության հենց առաջին տարիներին։
Մարդու մարմինը կազմված է հետևյալ մասերից.գլուխ, պարանոց, իրան(որը ներառում է կրծքավանդակը և որովայնը), վերին և ստորին վերջույթներ։Մարմնի ամեն մաս կազմված է մի քանի տեսակի բջիջներից։Հասուն տարիքում մարդու մարմնի բջիջների քանակը մոտ 37.2 տրիլիոն է։Այս թիվը ստացվել է բոլոր օրգանների բջիջների գումարման արդյունքում։
 
Ինքնուրույն կիրառական նշանակություն ունեն պլաստիկ անատոմիա՝ ուսմունք մարմնի արտաքին կառուցվածքի և նրա համամասնությունների մասին (անհրաժեշտ է նկարիչներին, քանդակագործներին, ինչպես նաև հագուստ և կոշիկ արդյունաբերողներին), տեղագրական (վիրաբուժական) անատոմիա՝ ուսմունք օրգանների, [[հյուսվածքներ]]ի, [[անոթներ]]ի և նյարդերի փոխադարձ տեղադրության մասին՝ ըստ մարմնի շրջանների (կարևոր նշանակություն ունի գործնական բժշկության, հատկապես վիրաբուժության համար): Կառուցվածքի և ձևի ոաումնասիրությունը, կապված առանձին օրգանների և համակարգերի գործունեության հետ, կոչվում է [[ֆունկցիոնալ անատոմիա]]: Օրգանների մանրադիտակային կառուցվածքի մասին ուսմունքն անվանում են [[մանրադիտակային անատոմիա]], իսկ հյուսվածքներինը՝ [[հյուսվածաբանություն]]:
 
== Հիմնական հասկացություններ ==
* Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային և գործառույթային տարրական մասնիկն է։Մարդու բջիջները, ինչպես մյուս էուկարիոտիկ բջիջները, կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից։Ցիտոպլազմայում են գտնվում բջջի օրգանոիդները։
* Հյուսվածքը միանման բջիջների ամբողջությունն է, որոնք ունեն միևնույն ծագում և միասին կատարում են որոշակի ֆունկցիա։Հյուսվածքը, բջիջներից բացի, ընդգրկում է նաև միջբջջային նյութը և այլ տարբեր կառուցվածքներ։ Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային։
* Օրգանը մարմնի այն մասն է, որն ունի որոշակի ձև, տարբերվում է իր յուրահատուկ կառուցվածքով, օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ և կատարում է որոշակի ֆունկցիաներ։ Օրգանը կազմված է մի քանի հյուսվածքներից։ Օրգաններում առկա է հիմնական հյուսվածքը՝ պարենխիման, որը կատարում է օրգանի գլխավոր գործառույթը։ Օրինակ, սրտում մկանային հյուսվածը հանդիսանում է պարենխիմա։ Պարենխիմայից բացի առկա են նաև լրացուցիչ հյուսվածքներ՝ օրգանի ստրոման։
* Օրգան-համակարգը 2 և ավել օրգանների միասնությունն է, որոնք իրագործում են համատեղ ընդհանուր որոշակի գործառույթ։
 
== Մարդու օրգան-համակարգեր ==