«Արմեն Մարգարյան (դերասան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Մի շարք կարևոր տարեթվեր
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Արմեն Մարգարյանը ծնվել է 1971 թվականին դեկտեմբերի 11-ին Երևանում: Սովորել է Երևանի թիվ 158, այժմ Մովսես Գորգիսյանի անվան թիվ 158 միջնակարգ դպրոցում: Դեռ պատանի հասակում հաճախել է Երևանի գեղագիտական կենտրոնի թատերական ստուդիայի դասընթացներին, այնուհետև՝10 տարեկանում նկարահանվել է իր առաջին ֆիլմում (Կիսակայարան), որտեղ իր խաղընկերներն են եղել արդեն անվանի դեասաններ`Գալյա Նովենցը, Կարեն Ջանիբեկյանը, Ալլա Թումանյանը, Լևոն Շարաֆյանը: Այնուհետև՝ 1989-1993 թվականներին, սովորել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ի դերասանական բաժնում: [[Խորեն Աբրահամյան|ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի]] ղեկավարած կուրսում (արվեստանոցում): 1992 թվականից իր ուսուցչի հրավերով ,աշխատում է [[Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն|Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում]]:

2009 թվականից որպես կրկնօրինակող դերասան և հաղորդավար աշխատել է [[ATV (Հայաստան)|«ATV» հեռուստաընկերությունում]]: Կրկնօրինակող դերասան է [[Հայաստանի "Հանրային Հեռուստաընկերություն|«Հանրային»]]առաջին"(2007) և «Շողակաթ»(2014) հեռուստաընկերություններում<ref>{{Cite web|url=https://avproduction.am/?ln=am&page=person&id=822|title=AV Production - Արմեն Մարգարյան|last=Baghdasaryan|first=Aram|website=avproduction.am|accessdate=2017-01-11}}</ref><ref>{{Cite news|url=http://newmag.am/2014/armen-margaryan/|title=ԲԱՑԱՌԻԿ. Հ. Քեշիշյանի տաղանդավոր10 դերասանները. Արմեն Մարգարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)|date=2014-11-12|newspaper=newmag|access-date=2017-01-11}}</ref>:
 
2005 թվականից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է: 2012 թվականին Հայաստանի թատերական գործիչների միության կողմից «տարվա լավագույն դերասան» անվանակարգում Արմեն Մարգարյանը արժանացել է «ԱՐՏԱՎԱԶԴ» թատերական ամենաբարձր մրցանակին: Գործունեության ընթացքում արժանացել է մի շարք մրցանակների և պատվոգրերի. 2007 թվականին՝ ՀՀ մշակույթի նախարարության «ԱՐՏԻՍՏ», 2016 թվականին՝ նույն նախարարության պատվոգրի` թատերական ոլորտում բարեխիղճ աշխատանքի համար, 2015 թվականին Երևանի քաղաքապետի «մշակույթի պատվավոր գործիչ» մեդալին,  2017 թվականին` թատրոնում և կինոյում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից՝ ՀՀ վաստակավոր արտիստի բարձր կոչման: