«Երկրակեղև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 3.
Հաստությունը ցամաքատիպ պլատֆորմների սահմաններում 35-45 կմ է, [[օվկիանոս]]ային պլատֆորմների սահմաններում 5-6 կմ։ Երկրակեղևը ունի եռաշերտ կառուցվածք։ Ստորին շերտը՝ բազալտային շերտն է, ունի բազալտներին համապատասխանող ֆիզիկական հատկություններ, միջին հաստությունը մայրցամաքային մասում 16-18 կմ է, օվկիանոսայինում՝ 4-5 կմ է։ Բազալտային շերտը և նրա տակ գտնվող երկրի մանթիան սահմանաբաժանվում են Մոխորովիչիչի մակերևույթով։ Այդ շերտերի վրա մայրցամաքային պլատֆորմների սահմաններում տեղադրված է [[գրանիտ]]ային շերտը՝ 15-35 կմ հաստությամբ։ Դրանց սահմանաբաժանը կոչվում է Կոնրադի մակերևույթ։ Այն որոշ տեղերում բացակայում է, իսկ առանձին դեպքերում ունի 10-15 կմ հաստություն։ Պինդ վիճակում է գտնվում նաև [[երկիր|Երկրի]] մանթայի վերին հորիզոնը, որը Երկրակեղևի հետ միասին առաջացնում է [[քարոլորտ]]ը՝ Երկրի մոտ 70-80 կմ հաստությամբ քարային պատյանը։
 
== Երկրակեղ ==
== Երկրակեղևի առաջացումը և զարգացումը ==
Երկրակեղևն անցել է առաջացման ռւ զարգացման երկարատև ժամանակաշրջան և կրել մեծ փոփոխություններ։ Քարոլորտում ամենահին ապարների բացարձակ հասակը մոտ 3,5 միլիարդ [[տարի]] է։ Դրանից առաջ՝ մոտ 1—1,5 միլիարդ տարիների ընթացքում, առաջացել է երկրակեղևը։ Այդ ընթացքում առաջացած [[բյուրեղ]]ային կարծր, փոխակերպված ապարներն այժմ մերկանում են հնագույն պլատֆորմների տարբեր մասերում։ Արխեյան և պրոտերոզոյան դարաշրջաններում վերջնականապես ձևավորվում են Երկրի հնագույն պլատֆորմները, որոնցից են Արևելաեվրոպականը ([[Ռուսական]]), [[Սիբիր]]ականը, Չինականը, Հնդկականը, [[Արաբ]]ականը, [[Հյուսիս]]ամերիկյանը, [[Հարավ]]ամերիկյանը, [[Աֆրիկա]]կանը, Ավստրալականը և [[Անտարկտիկա]]կանը։ Սրանց հիմքում տարածվում են բյուրեղային կարծր ապարները, որոնց վրա նստած են հորիզոնական տեղադրված նստվածքային հզոր շերտախմբերը։ Պաշհոզոյան դարաշրջանից սկսած երկրակեղևում տեղի են ունենում մեծ փոփոխություններ։ Բայկալյան, կալեդոնյան և հերցինյան ծալքավորությունների հետևանքով հին պլատֆորմների շուրջը գտնվող գեոսինկլինալային ավազաններում ընթանում են ուժեղ ծալքագոյացումներ, հրաբխային երևույթներ՝ առաջացնելով լեռնային համակարգեր, լեռնաշղթաներ։ Հետագայում դրանք հողմնահարվում են, քայքայվում, համահարթեցվում։ Պալեոզոյի վերջում Երկրի վրա ձևավորվում է երկու խոշոր մայրցամաք.