«Սեբեոս»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
դ-գ |
||
Տող 44.
== Պատմություն ==
Նրա երկի հնագույն ձեռագրում (Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ №2639) հեղինակի անունը և գրքի
Ուսումնասիրողների կարծիքով առաջին բաժինը գրել է այլ հեղինակ և այն սխալմամբ է մտել Սեբեոսի երկի մեջ։ Սույն բաժնում հավաքված են տարբեր հեղինակներից քաղված տեղեկություններ՝ Մարաբա Մծուրնացու (Մար Արաս Կատինա) մատյանի, Մամիկոնյանների տոհմի ծագման և այլ հարցերի վերաբերյալ։ Այդ հեղինակների կենսագրությանը վերաբերող տեղեկությունները որոշ ուսումնասիրողներ վերագրել են Սեբեոսին։ Երկրորդ բաժինն սկըսվում է առաջաբանով, որտեղ թվարկված են նկարագրվելիք իրադարձությունները (մեզ հասած ձեռագրում մի քանիսը բացակայում են)։ Սեբեոսը իր ժամանակի Հայաստանի պատմությունը շարադրել է համաշխարհային պատմական իրադարձությունների (պարսիկների՝ [[614]] թվականին [[Երուսաղեմ]]ի գրավումը, [[Խոսրով II Ափարվեզ]]ի և Հերակլիոսի պարսկա-բյուզանդական պատերազմները, արաբների քաղաքական ասպարեզ ելնելը և առաջին արշավանքը, [[Սասանյան Պարսկաստան|Սասանյաններ]]<nowiki/>ի անկումը և այլն) ոլորտում։ Սեբեոսի երկի այս բաժինը բացառիկ պատմագրական արժեք ունի Հայաստանի 6—7-րդ դարերի պատմության համար։ Հատուկ ուշադրություն է դարձված հայ և օտար գործիչների քաղաքական, ռազմական և դիվանագիտական հարաբերություններին, մանրամասն նկարագրված են [[Սասանյան Պարսկաստան]]ի և [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] տիրապետությունը թոթափելու և անկախ հայկական թագավորություն ստեղծելու համար հայ նախարարների գործադրած ջանքերը, [[Սմբատ Դ Բագրատունի|Սմբատ Բագրատունու]], [[Թեոդորոս Ռշտունի|Թեոդորոս Ռշտունու]] և այլոց հերոսական պայքարը։ Պարսից Խոսրով II Ափարվեզ արքային գրած [[Մավրիկիոս]] (Մորիկ) կայսեր նամակի մեջբերումով
|