«Սալերի տեկտոնիկա»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
Ինչպես էնսիալիկ, այնպես էլ էնսիմատիկ կղզային աղեղներում կարող են առանձնացվել վաղ և ուշ հրաբխային ասոցիացիաներ։ Առաջիններն ունեն պալեոգենյան հասակ և ձևավորվել են ստորջրյա պայմաններում՝ ֆլիշոիդային տերիգեն հաստվածքի կուտակման հետ միաժամանակ, իսկ երկրորդներն ունեն ուշ պլիոցենյան և չորրորդական հասակ։ Նրանց ձևավորումը շարունակվում է առ այսօր։ Ներկայացված են գլխավորապես վերերկրյա հրաբխականության նյութերով։
 
Հարկ է նշել, որ կղզաղեղների հնէաերկրաբանությունը վաղ կայնոզոյում բավականին տարբեր է եղել այժմյանից։ Մասնավորապես՝ խորջրյա փողրակներն այն ժամանակ այլ տեղերում էին գտնվում կամ էլ ընդհանրապես բացակայում էին։ Ժամանակակից փողրակները հանդիսանում են ամողջովինամբողջովին նոր կառույցներ և տեկտոնապես համադրվում են ժամանակակից հրաբխականության գոտիների հետ։
 
[[Կատեգորիա:Տեկտոնիկա]]