«Իսրայելա-իրանյան հարաբերություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 113.
 
Պարադոքսային եղանակով Իրանի հետ հնարավոր հաշտության ազդանշաններ են սկսել գալ Իսրայելի կողմից, երբ 1996 թվականին իշխանության է եկել աջ ազգայնական կառավարությունը՝ [[Բենյամին Նեթանյահու]]ի գլխավորությամբ: Վերջինս, չթաքցնելով իր բացասական վերաբերմունքը Օսլոյի գործընթացի և պաղեստինյան ղեկավարության հանդեպ, պատրաստ է եղել համագործակցելու Իրանի հետ, որտեղ այդ ժամանակ իշխանության էր եկել հարաբերականորեն լիբերալ կառավարություն՝ Մոհամմադ Խաթամիի ղեկավարությամբ: Խաթամին իր ելույթներում քննադատել է [[հակասեմականություն]]ը և ընդգծել. «Մենք բարդություններ չունենք հրեաների հետ, սակայն մենք դեմ ենք [[սիոնիզմ]]ին, որը [[ֆաշիզմ]]ի տարատեսակ է»<ref name="Eleven" />: 1998 թվականին Խաթամին հնարավոր է համարել հրաժարվել մերձավորարևելյան խաղաղ գործընթացի հանդեպ անհաշտ դիրքորոշումից՝ հայտարարելով, որ ցանկացած համաձայնագիր, որը կբավարարի պաղեստինցիներին, կբավարարի և Իրանին: Այս հայտարարությունը, սակայն, արվել է արդեն այն օրերին, երբ խաղաղ բանակցությունները մտել են փակուղի, և հակամարտության լուծում այլևս չի նախատեսվել<ref name="Parsi2008">{{книга|ссылка=https://books.google.ca/books?id=LggREaeXUcgC&printsec=frontcover#v=onepage&q&f=false |заглавие=Iran in the 21st Century: Politics, Economics & Conflict |часть=Israeli-Iranian relation assessed: Strategic competition from the power cycle perspective |автор=Trita Parsi. |ответственный=Homa Katouzian, Hossein Shahidi (Eds.) |год=2008 |издательство=Routledge |isbn=0-203-93977-8 |pages=136—157}}</ref>: Նեթանյահուն իր կողմից ժամանակավորապես դադարեցրել է Իրանի հրեշացումը իսրայելցի պաշտոնատար անձանց միջոցով և սկսել է որոնել Թեհրանի քաղաքական ղեկավարության հետ նոր մոտեցումներ Իրանի հրեաների միջոցով<ref name="Iranica" />:
 
[[Պատկեր:Shahab-3 Range.jpg|thumb|right|200px|«[[Շահաբ-3]]» հրթիռի հասանելիությունը ներառում է Իսրայելի տարածքը]]
Սակայն նոր մերձեցումն այդպես էլ չի կայացել: 1997 թվականին Իրանն անցկացրել է [[Շահաբ-3]] բալիստիկ նոր հրթիռների փորձարկում, որն ունեցել է մինչև Իսրայելի տարածք հասնելու հնարավորություն (դրանից քիչ անց Իսրայելում հայտարարվել է, որ Իրանը գտնվում է իսրայելական օդուժի խոցման տրամագծում, քանի որ ձեռք էին բերվել ''F-15'' կործանիչներ){{sfn|Menashri|2001|p=295}}: Նույն ժամանակ պարզ է դարձել, որ Իրանում աշխատում են սեփական միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ<ref>{{книга|автор=Barbara Slavin. |заглавие=Bitter Friends, Bosom Enemies: Iran, the U.S., and the Twisted Path to Confrontation |ссылка=https://books.google.ca/books?id=cSzrOLtQKDAC&printsec=frontcover#v=onepage&q&f=false |год=2007 |место=New York, NY |издательство=St. Martin's Press |isbn=0-312-36825-9 |pages=33—34}}</ref><ref name="Terrill" />: Իսրայելցիների համար դա «իրանյան վտանգի» ռեալ դրսևորում էր, որի մասին պնդում էր 90-ական թվականների քարոզչությունը<ref name="Iranica" />: Չնայած Խաթամիի վստահեցումներին՝ Իրանում սկսվել է հրեաների նկատմամբ վերաբերմունքի վատթարացում. 1999 թվականի Իսրայելի համար լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է 16 հրեա, որոնցից 10-ը, չնայած ապացույցների բացակայությանը, դատապարտվել են բանտարկության: Երկրում ԶԼՄ-ների քարոզչության արդյունքում սկսվել են հրեական ջարդեր: 2000 թվականին Իրանի բարձրագույն ղեկավար այաթոլլա Խամենեին իր ճառում Իսրայելն անվանել է «քաղցկեղային ուռուցք», որը պետք է դուրս մղվի տարածաշրջանից<ref name="Teitelbaum">{{книга|автор=Joshua Teitelbaum. |заглавие=What Iranian Leaders Really Say About Doing Away With Israel |ссылка=http://www.jcpa.org/text/ahmadinejad2-words.pdf |год=2008 |издательство=Jerusalem Center for Public Affairs |isbn=978-965-218-065-0 |pages=15}}</ref>: Շարունակվել է հրեաների արտագաղթն Իրանից, և արդեն 2002 թվականի վերջին երկրում հաշվվում էր ոչ ավել քան 11.000 հրեա<ref name="Eleven" />: Իրանում մնացած հրեաների այդ հատվածն աշխատում էր հնարավորինս հեռու մնալ Իսրայելից՝ քննադատելով [[սիոնիզմ]]ի գաղափարախոսությունը Իրանի հոգևոր առաջնորդների հովանավորությունը շահելու համար{{sfn|Parsi|2007|p=8}}:
 
Իսրայելն իր հերթին պայքար էր մղում Իրանին զենքի և ռազմական տեխնոլոգիաների մատակարարման դեմ: 1998 թվականի 16 տարվա ազատազրկումից հետո դատապարտվել է իսրայելցի գործարար Նախում Մանբարը, որը կազմակերպել էր իսրայելական ռազմական էլեկտրոնիկայի վաճառքը Իրանին [[զարին]] և [[իպրիտ]] պատրաստելու նպատակով: Մանբարի խոսքերով, Իրանի հետ շփման սանկցիաները նա ստացել է իսրայելական հատուկ ծառայություններից, որի փոխարեն նա տեղեկություն է տրամադրել Թեհրանի իր գործընկերներից<ref>{{cite web|url=http://www.cnn.com/WORLD/meast/9807/16/israel.treason/ |title=Israel gripped by swirl surrounding treason trial |publisher=CNN |date=July 16, 1998 |accessdate=2014-11-13}}</ref><ref>{{cite web |url=http://www.highbeam.com/doc/1P1-15534797.html |title=Manbar wasn't alone |author=Steve Rodan. |work=The Jerusalem Post |date=July 17, 1998 |accessdate=2014-11-13 |deadlink=yes |archiveurl=https://web.archive.org/web/20150402194336/http://www.highbeam.com/doc/1P1-15534797.html |archivedate=2015-04-02 }}</ref>: [[Նյու Յորք Թայմս]] թերթի լրագրող Սթենլի Վեյսը նշում է, որ Իսրայելում այդ նույն ժամանակ շարունակել են փնտրել Իրանին նավթի պարտքի վճարման ուղիները (պարտքը մնացել էր դեռևս շահի կառավարման շրջանից), որոնցից մեկն էլ եվրոպական միջնորդների միջոցով Իրանին գյուղատնտեսական սարքավորումներ մատակարարելն էր (ըստ Վեյսի՝ մոտ 300 միլիոն դոլարի)<ref name="Weiss" />:
 
Իրանի և Իսրայելի միջև թշնամության հետագա ուժեղացման հիմք են հանդիսացել 21-րդ դարի սկզբների իրադարձությունները, երբ Իրանը, չնայած [[Ալ-Կաիդա]]յի և [[Թալիբան]]ի դեմ պայքարի համար ցուցաբերված օգնությանը, նախագահ [[Ջորջ Ու. Բուշ|Ջորջ Բուշի]] կողմից ընդգրկվել է «չարի առանցքի» երկրների կազմում 2002 թվականի հունվարին Կոնգրեսին ուղղված իր դիմումում<ref name="Iranica" />: Վաշինգտոնը նաև չեղարկել է 2003 թվականի իրանյան հուշագիրը, որով նախատեսվում էր Իրանի կողմից Իսրայելի ճանաչումը, [[Հեզբոլլահ]]ին զինելուց հրաժարումը և Բեյրութի հռչակագրին միանալը, որը հայտնի է նաև ''արաբական խաղաղ նախաձեռնություն''՝ փոխարենը ստանալով ԱՄՆ-ի հակաիրանյան քարոզչության դադարեցում և այդ երկրի՝ որպես տարածաշրջանի գերտերության ճանաչումը<ref>{{cite web |url=http://atimes.com/atimes/Middle_East/HE26Ak01.html |title=Iran offered 'to make peace with Israel' |author=Gareth Porter. |work=Asia Times |date=May 26, 2006 |accessdate=2014-11-14 |archiveurl=https://web.archive.org/web/20120922171903/http://www.atimes.com/atimes/Middle_East/HE26Ak01.html |archivedate=2012-09-22 |deadlink=yes }}</ref>: Բանակցություններից հրաժարման պատճառները կարճ բնորոշել է Լոուրենս Ուիլքերսոնը՝ այդ ժամանակ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար [[Քոլին Փաուել]]ի աշխատակազմի ղեկավարը: Նրա բառերով, Բուշի վարչակարգում բանակցությունների կողմնակիցների շրջանում իշխում էր այն դիրքորոշումը, որ «իրենք բանակցություններ չեն վարում չարի հետ»: Ամերիկյան ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, իրանյան նախաձեռնությունը դիտարկում էր որպես թուլության նշան: Ստույգ հայտնի չէ, թե արդյոք 2003 թվականի նախաձեռնությունը ընդառաջ կատարված իրական քա՞յլ էր, թե՞ դիվանագիտական խաղ, սակայն իրանցի դիվանագետները, որոնք հանդես էին գալիս ԱՄՆ-ին փոխզիջումների օգտին, հեռացվել են հայեցակարգի անհաջողությունից հետո<ref>{{статья |ссылка=http://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/j.1743-8594.2011.00164.x/epdf |заглавие=Coercive Diplomacy Meets Diversionary Incentives: The Impact of US and Iranian Domestic Politics during the Bush and Obama Presidencies |автор=Graeme A. M. Davies. |издание=Foreign Policy Analysis |год=2012 |volume=8 |номер=3 |doi=10.1111/j.1743-8594.2011.00164.x |pages=313—331 |archiveurl=https://web.archive.org/web/20160307062509/http://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/j.1743-8594.2011.00164.x/epdf |archivedate=2016-03-07 }}</ref>: [[Իրաք]]ում [[Սադամ Հուսեյն]]ի ռեժիմի տապալումից հետո Իրանը հայտնվել է Իսրայելի հանդեպ պոտենցիալ վտանգի ունեցողների առաջնագծում{{sfn|Kaye, Nader & Roshan|2011|p=23}}:
 
== Ծանոթագրություններ ==