«Կլոդ Լորեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 29.
 
Կամ իր ստեղծագործությունների մասին հուշերը պահելու ցանկությունից, կամ նպատակ ունենալով փաստաթղթեր ստեղծել իր ստեղծագործությունները գողացած և նկարելու ոճը կեղծած բազմաթիվ սպեկուլյանտներին բացահայտելու համար, Լորենը բնանկարների մեծ մասը ուրվագծել է գրիչով նկարված բննկարներով և կազմել դրանց էսքիզների հավաքածուն՝ «''Liber veritatis''» («Ճշմարտության գիրք») վերնագրով, (200 գծանկար, որոնք գտնվում էին Անգլիայի Դևոնշիր նահանգի դուքսի մոտ): Հետագայում այդ ժողովածուն 1774 թվին լույս է տեսել [[Ռիչարդ Իրլոմ]]ի ֆաքսիմիլային փորագրություններում:
 
Լորրենը գերազանց տիրապետել է փորագրման ասեղին և 1630-1662 թվականներին իր նկարներից կատարեց 46 փորագրություն: Լորրենի նկարները կարելի է գտնել Եվրոպայի գրեթե բոլոր խոշոր պատկերասրահներում: Հատկապես դրանք շատ են [[Անգլիա]]յի պետական և մասնավոր հավաքածուներում, [[Լուվր]]ում, [[Հռոմ]]ում գտնվող Պալացցո Դորիայում, [[Հին պինակոտեկ|Մյունխենի պինակոտեկում]], [[Դրեզդենի պատկերասրահ]]ում և [[Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)|Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում]]. վերջինս պարունակում է 12 նկար, այդ թվում՝ «Օրվա չորս ժամանակը», գուցե նկարչի բոլոր աշխատանքներից ամենաուշագրավը:  
 
[[Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե]]ն իր քարտուղար [[Յոհան Պետեր Էքերման]]ի հետ նկարչի ստեղծագործության մասին զրույցի ժամանակ նշել է.
 
{{քաղվածք|Այստեղ ձեր առջև կատարյալ մարդ է: Նա ունակ էր ոչ միայն մտածել, այլև ընկալել գեղեցիկը, բայց նրա հոգու մեջ ամեն անգամ ծնվում էր մի իրական աշխարհ, որը հազվադեպ է հանդիպում: Նրա նկարները ներծծված են բարձրագույն ճշմարտությամբ, բայց դրանցում արժանահավատություն չկա: Կլոդ Լորենը ուսումնասիրում էր և գիտեր իրական աշխարհը ամենայն մանրամասնությամբ, բայց այդ գիտելիքները նրա համար միայն միջոց էին` արտահայտելու իր հոգու գեղեցիկ աշխարհը: Իսկական իդեալականը իրական միջոցներն այնպես օգտագործելու կարողությունն է, որ նկարչի պատկերած ճշմարտությունը ստեղծում է իրականում գոյություն ունեցողի պատրանք:|}}
 
 
== Պատկերասրահ ==