«Կլոդ Լորեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Նկարիչ}}
'''Կլոդ Լորեն''' ({{lang-fr|Claude Lorrain, Claude Gellée, Claude Le Lorrain}} {{ԱԾ}}), [[Բարոկկո]] ժամանակաշրջանի ֆրանսիացի գեղանկարիչ։ Իր ռոմանտիկական-լիրիկական գեղանկարչությամբ բնանկարի ասպարեզում նախանշել է կլասիցիզմը։
 
== Կենսագրություն ==
Կլոդ Լորենը ծնվել է 1600 թվականին, այդ ժամանակաշրջանում անկախ Լոթարինգիայի (''Lorrain'') դքսությունում, գյուղացու ընտանիքում: Շուտ է որբացել: Նկարչության նախնական գիտելիքները ստացել է [[Ֆրայբուրգ իմ Բրայսգաու]]ում փայտի վրա հմուտ փորագրող իր ավագ եղբորից: 1613-1614 թվականներին իր հարազատներից մեկի հետ մեկնել է [[Իտալիա]]: Ծառայելով բնանկարիչ Ագոստինո Տասսիի տանը` սովորել է գեղանկարչական որոշ տեխնիկական հնարքներ և հմտություններ: 1617-1621 թվականներին Լորենն ապրել է [[Նեապոլ]]ում, Գոտֆրիդ Ուելսի մոտ ուսումնասիրել է հեռանկարչություն և ճարտարապետություն և բարելավել է բնանկարչությունը՝ Հռոմում գտնվող [[Պաուլ Բրիլ]]ի ուսանողներից Ագոստինո Տասիի ղեկավարությամբ, որտեղ դրանից հետո Լորենն անցկացրել է իր ողջ կյանքը, բացառությամբ երկու տարիների (1625-1627), երբ Լորենը վերադարձել է հայրենիք և բնակվել [[Նանսի]]ում: Այստեղ նա գեղազարդարել է եկեղեցու կամարը և նկարել ճարտարապետական հիմնապաստառներ Լոթարինգիայի դուքսի պալատական նկարիչ Կլոդ Դերյուեի պատվերով աշխատանքներում:
 
1627 թվականին Լորենը կրկին մեկնել է Իտալիա և հաստատվել [[Հռոմ]]ում, որտեղ էլ ապրել է մինչև իր մահը (1627-1682): Սկզբնական շրջանում նա պատվերով կատարել է դեկորատիվ աշխատանքներ, այսպես կոչված «բնանկարային որմնանկարներ», բայց հետագայում նրան հաջողվել է դառնալ պրոֆեսիոնալ «բնանկարիչ» և կենտրոնանալ հաստոցային աշխատանքների վրա: Ստեղծել է օֆորտային աշխատանքներ, սակայն 1642 թվականին թողել է փորագրությունը՝ վերջապես ընտրելով նկարչությունը:
 
1637 թվականին [[Վատիկան]]ում Ֆրանսիայի դեսպանը Լորենից գնել է երկու նկար, որոնք այժմ գտնվում են [[Լուվր]]ում՝ «Հռոմեական ֆորումի տեսարան» և «Նավահանգիստ Կապիտոլիումի հետ»:
 
1639 թվականին Իսպանիայի թագավոր [[Ֆիլիպ IV (Իսպանիայի թագավոր)|Ֆիլիպ IV-ը]] Լորենին պատվիրել է յոթ աշխատանք (որոնք ներկայումս գտնվում են [[Պրադո թանգարան (Մադրիդ)|Պրադո թանգարանում]]), դրանցից երկուսը ճգնավորներով բնանկարներ են: Մյուս պատվիրատուների թվում են եղել Հռոմի պապ Ուրբան VIII-ը (4 աշխատանք), կարդինալ [[Բենտիվոլիո]]ն, իշխան Կոլոննան:
 
1634 թվականից Լորենը հանդիսացել է Սուրբ Ղուկասի ակադեմիայի (Արվեստի ակադեմիա) անդամ: Ավելի ուշ՝ 1650 թվականին, նրան առաջարկել են դառնալ այդ Ակադեմիայի ռեկտոր, բայց Լորենը հրաժարվել է նման պատվից՝ նախընտրելով հանդարտ աշխատանքը:
 
Բարոկկոյի դարաշրջանում բնապատկերը համարվել է երկրորդական ժանր: Սակայն, Լորենը ճանաչում է ստացել և ապրել բավական բարեկեցիկ պայմաններում: Նա վարձակալել է մեծ, եռահարկ տուն Իտալիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ [[Իսպանիայի հրապարակ (Հռոմ)|Իսպանիայից հրապարակից]] ոչ հեռու: Նրա հարևանն է եղել Նիկոլա Պուսենը, որին այցելել է 1660-ականներին:
 
Լորենը ամուսնացած չի եղել, բայց ունեցել է դուստր (Ագնեսը)` ծնված 1653 թվականին, որին էլ կտակել էր իր ամբողջ ունեցվածքը: Լորենը մահացել է Հռոմում, 1682 թվականին:
 
== Ստեղծագործություն ==
Սկզբում Լորենը կտավի կամ պղնձի վրա նկարել է հովվերգական պատկերներով փոքր աշխատանքներ, ապա՝ նավահանգիստները, մայրամուտով: Ժամանակի ընթացքում դասական արվեստագետների ազդեցության ներքո նրա ստեղծագործություններն ավելի ու ավելի մասշտաբային են դարձել՝ գրական սյուժեներով (Լորենը հատուկ կրթություն չի ստացել, եղել է ինքնուս, բայց կարդացել և գրել է [[ֆրանսերեն]] ու [[իտալերեն]]): Հետագայում նկարչի աշխատանքներն ավելի ու ավելի ինտիմ բնույթ են ստացել և առանձնացել շատ նրբանկատ կառուցվածքով (հաճախ դրանք դրվագներ են եղել [[Վերգիլիոս]]ի «[[Էնեական]]»-ից):
 
Նկարիչը մեծ հմտությամբ պատկերել է արևի լույսի խաղը օրվա տարբեր ժամերին, առավոտյան թարմությունը, կեսօրվա տապը, մթնշաղի մելամաղձոտ մթնշաղը, տաք գիշերների սառը ստվերները, հանգիստ կամ փոքր-ինչ ցնցող ջրերի փայլը, մաքուր օդի թափանցիկությունն ու թեթև մառախուղով ծածկված հեռավորությունը: Նրա աշխատանքներում կարելի է առանձնացնել երկու յուրաձևություն` գործունեության վաղ շրջանի հետ կապված գործերը նկարված են խիստ, խիտ, ջերմ գույներով, ուշ շրջանում դրանք ավելի սահուն են, սառը տոնով: Այն պատկերները, որոնցով սովորաբար աշխուժանում են նրա բնանկարները, հիմնականում վերաբերվում են ոչ թե նրա վրձնին, այլ նրա ընկերների՝ Ֆ. Լաուրի, Յա. Միլի, Ֆր. Ալեգրիի և Ն. Կոլոնբելի:
 
Լորենը, ի տարբերություն Պուսսենի, դուրս է եկել մետաֆիզիկական (ակադեմիական) բնապատկերից: Նրա ստեղծագործություններում լույսը միշտ կարևոր է եղել: Նա առաջինն է, ով ուսումնասիրել է արևի լույսի խնդիրը, առավոտ և երեկո, առաջինը, ով լրջորեն հետաքրքրվել է [[մթնոլորտ]]ով, դրա լույսի հագեցվածությամբ: Նրա ստեղծագործություններն ազդել են եվրոպական բնանկարչության, մասնավորապես, անգլիացի նկարիչ [[Ուիլյամ Թյորներ]]ի (19-րդ դարի սկիզբ) ստեղծագործությունների զարգացման վրա:
 
Վերջին տասնամյակների ընթացքում (1660-1680) Լորենը ավելի դանդաղ է աշխատել, բայց միշտ հաջողությամբ: Այդ ժամանակահատվածին է վերաբերվում «Օրվա ժամանակները» շարքը: Հետագա աշխատանքներում Լորենը ինքն է նկարել պատկերները, դրանք տեղադել մտացածին շենքերում, թեմատիկորեն դրանք հռոմեացի բանաստեղծների, հատկապես [[Պուբլիուս Օվիդիուս Նասո|Օվիդիուսի]]ի և Վիրգիլիոսի ստեղծագործությունների պարզ մեկնաբանություններն են` «Դելոսի ափի տեսարանը Էնեասի հետ» (1672, [[Լոնդոնի ազգային պատկերասրահ|Ազգային պատկերասրահ, Լոնդոն]]), «Պառնաս» ([[Գեղարվեստի թանգարան (Բոստոն)]]):
 
Լորենի վերջին աշխատանքը՝ «Ասկանիան, Սլվինի եղնիկներին որսալիս» ([[Էշմոլի թանգարան]], Օքսֆորդ), ավարտվել է նկարչի մահվան տարում և համարվում է իսկական [[գլուխգործոց]]:
 
Կամ իր ստեղծագործությունների մասին հուշերը պահելու ցանկությունից, կամ նպատակ ունենալով փաստաթղթեր ստեղծել իր ստեղծագործությունները գողացած և նկարելու ոճը կեղծած բազմաթիվ սպեկուլյանտներին բացահայտելու համար, Լորենը բնանկարների մեծ մասը ուրվագծել է գրիչով նկարված բննկարներով և կազմել դրանց էսքիզների հավաքածուն՝ «''Liber veritatis''» («Ճշմարտության գիրք») վերնագրով, (200 գծանկար, որոնք գտնվում էին Անգլիայի Դևոնշիր նահանգի դուքսի մոտ): Հետագայում այդ ժողովածուն 1774 թվին լույս է տեսել [[Ռիչարդ Իրլոմ]]ի ֆաքսիմիլային փորագրություններում:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
{{անձ-անավարտ}}
 
{{DEFAULTSORT:Լորեն, Կլոդ}}
 
[[Կատեգորիա:Ֆրանսիացի բարոկկո ոճի նկարիչներ]]
[[Կատեգորիա:Ֆրանսիացի փորագրիչներ]]