«Վիրաբույժ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Տող 1.
Ժամանակակից բժշկության մեջ վիրաբույժը բժիշկ է, ով կատարում էվիրահատություններ։ Վիրաբույժներ կան նաև մանկաբուժության, ստոմատոլոգիայի, օրթոդոնտիայի և անասնաբուժության ոլորտում։
 
== Պատմություն ==
Վիրահատությունը նկարագրող առաջին մարդը մ.թ.ա. 6-րդ դարում հնդիկ բժիշկ-վիրաբույժ Սուշրուտան կամ Սուրուտան էր: Նա մասնագիտացել է կոսմետիկ պլաստիկ վիրաբուժության մեջ և նույնիսկ նկարագրել է բաց ռինոպլաստիկայի ընթացակարգը: Նրա «Suśruta-saṃhitā» մեծածավալ գործը բժշկության պահպանված ամենակարևոր հնագույն գործերից մեկն է և համարվում է ինչպես Այուրվեդայի, այնպես էլ վիրաբուժության հիմնարար տեքստ: Ստեղծագործությունն անդրադառնում է ընդհանուր բժշկության բոլոր ասպեկտներին, բայց թարգմանիչ Գ.Ս. Սինգհալը Սուշրուտային անվանեց «վիրաբուժական միջամտության հայր» ՝ հաշվի առնելով աշխատության մեջ հայտնաբերված վիրաբուժության արտասովոր ճշգրիտ և մանրամասն հաշվարկները։
 
Հնդկաստանում Սուշրուտայի բժշկական դպրոցի վերջնական անկումից հետո վիրաբուժությունը հիմնականում անտեսվեց, մինչև իսլամական ոսկե դարաշրջանի վիրաբույժ Ալ-Զաhրավին (936-1013) վերահաստատեց վիրաբուժությունը՝ որպես արդյունավետ բժշկական պրակտիկա: Նա համարվում է միջնադարյան ամենամեծ վիրաբույժը, ով ծնվել է իսլամական աշխարհում, և հանդիսացել է նաև վիրաբուժության հայր: Բժշկության մեջ նրա ամենամեծ ներդրումը «Կիտաբ ալ-Տասրիֆ» -ն է՝ բժշկական պրակտիկայի երեսուն հատորանոց հանրագիտարան: Նա առաջին բժիշկն է, ով նկարագրել է արտարգանդային հղիությունը և առաջին բժիշկը, ով որոշել է հեմոֆիլիայի ժառանգական բնույթը։
 
Նրա ներդրումը վիրաբուժական պրոցեդուրաների և գործիքների բնագավառում հսկայական ազդեցություն ունեցավ վիրաբուժական միջամտությունների վրա, բայց միայն 18-րդ դարում էր, որ Անգլիայում վիրաբուժությունը հաստատվեց որպես հատուկ բժշկական առարկա: Եվրոպայում վիրաբուժությունը հիմնականում կապված էր վարսավիր-վիրաբույժների հետ, ովքեր նաև օգտագործում էին մազերը կտրելու գործիքները`վիրահատական միջամտություններ կատարելու համար, հաճախ` ռազմի դաշտում: Բժշկության և ֆիզիոլոգիայի առաջընթացով վարսավիրների և վիրաբույժների մասնագիտությունները տարանջատվեցին. 19-րդ դարում վարսավիր-վիրաբույժները գործնականում անհետացել էին, և վիրաբույժները գրեթե միշտ որակավորված բժիշկներ էին, որոնք մասնագիտացել էին վիրաբուժության մեջ: Այնուամենայնիվ, վիրաբույժը շարունակում էր աշխատել որպես ռազմական բժշկական սպա։
 
== Համագործակցության(the Commonwealth) կոչումները ==