«Իսրայելա-իրանյան հարաբերություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 93.
== Իսլամական հեղափոխությանը հաջորդած առաջին տարիներին ==
Իրանի և Իսրայելի հարաբերություններում որոշակի սառնություն է նկատվել դեռևս [[Մոհամմադ Ռեզա Փահլավի|Փահլավիի]] կառավարման տարիներին: Դրա պատճառը հանդիսացել է այն հանգամանքը, որ շահը սկսել է տարածաշրջանում պակաս բարձր գնահատել Իսրայելի (մասնավորապես, [[Արաբա-իսրայելական պատերազմ (1973)|Ահեղ դատաստանի պատերազմի]] ոչ միանշանակ արդյունքներից հետո) և համաշխարհային հրեության ազդեցությունն ընդհանրապես: Միևնույն ժամանակ Իրանը, ընդհակառակը, մեծ կշիռ է ձեռք բերել համաշխարհային քաղաքականության մեջ՝ [[Մերձավոր Արևելք]]ում դառնալով ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցը{{sfn|Parsi|2007|pp=36-37}}: Իրանի միապետը հեռացել է Իսրայելից, որպեսզի բարելավի հարաբերություններն արաբական աշխարհի երկրների հետ<ref name="Iranica" />: 1975 թվականին Փահլավին արաբական լրագրողին տված իր հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը Իսրայելի հետ հարաբերություններում մտադիր է վերանայել «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» կարգախոսը՝ ակնարկելով, որ հարկ է՝ Իսրայելը ինտեգրվի մուսուլմանական ենթակառուցվածքներին: Բացի այդ՝ Իրանը հետաքրքրված է եղել [[Վեցօրյա պատերազմ]]ից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած №242 բանաձևի կատարմամբ, որը հռչակում էր ռազմական ճանապարհով որևէ տարածքի միացման ապօրինությունը. նման բանաձև կարող էր ընդունվել արաբական կամ խորհրդային հարձակումների արդյունքում Իրանի տարածքների կորստի դեպքում: Այդ պատճառով Իրանի իշխանությունները դատապարտել են այն հանգամանքը, որ պատերազմի արդյունքում ձեռք բերված [[Հորդանան գետի արևմտյան ափ]]ը և [[Գազայի հատված]]ը Իսրայելը չի պատրաստվում վերադարձնել{{sfn|Parsi|2007|pp=31, 59}}: 1975 թվականին Իրանի ներկայացուցիչը [[ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեա|ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա]]յում քվեարկել է №3379 բանաձևի օգտին, որով [[սիոնիզմ]]ը [[ռասիզմ]]ի դրսևորում էր համարվում: Այս փաստը հարուցել է իսրայելցիների զայրույթը<ref name="Parsi06" />: Ամեն դեպքում, արաբական հարևանների թշնամությունը Իրանի հանդեպ պահպանվել է՝ չնայած այն բանին, որ Փահլավին զգալի զիջումների է գնացել 1975 թվականին Իրաքի հետ կնքած համաձայնագրից՝ հրաժարվելով Իսրայելի հետ Իրաքում քուրդ անջատողականների սատարումից<ref name="Parsi06" />: Խորհրդային Միության կողմից վտանգը նույնպես չէր անհետացել, և ընդհանուր թշնամիների առկայությունը կանխորոշել է Իսրայելի հետ համագործակցության շարունակության հնարավորությունը մինչև միապետության վերջին օրերը: [[Իրանի իսլամական հեղափոխություն]]ից հետո երկրի նոր իշխանությունների համար աշխարհաքաղաքական վտանգը չի փոփոխվել. նոր իշխանությունն ատում էր ԽՍՀՄ-ը, իսկ հարևան Իրաքի օրեցօր ուժեղացումը 1980-ական թվականներին լուրջ վտանգ էր ներկայացնում, ինչը շուտով վերածվել է [[իրան-իրաքյան պատերազմ]]ի: Ավելին, եթե շահի օրոք արաբական աշխարհն Իրանին թերահավատությամբ էր վերաբերվում, ապա Խոմեյնիի հեղափոխական ծրագրերը ղեկավարությանը սարսափի մեջ էին գցում, և Իրանի մեկուսացումն արաբական աշխարհից միայն ուժեղանում էր<ref name="Iranica" />:
 
Այդ պատճառով Խոմեյնին և նրա համակիրները, գալով իշխանության, ստիպված էին երկակի խաղ խաղալ: Մի կողմից, Իսրայելի հետ պաշտոնական ու տնտեսական կապերը 1980 թվականին արդեն խզված էին, իշխանափոխությունից ընդամենը վեց օր անց Իրանում Իսրայելի ներկայացուցչության շենքը փոխանցվել է [[Պաղեստինի ազատության կազմակերպություն|Պաղեստինի ազտատության կազմակերպությանը]], իսկ փողոցը, որտեղ գտնվում էր շենքը, անվանակոչել է [[Յասեր Արաֆաթ]]ի անունով: 1979 թվականի օգոստոսի 17-ին (այդ թվականին [[Ռամադան]]ին նախորդող վերջին հինգշաբթի օրը) Իրանում հայտարարվել է Երուսաղեմի օր՝ ի նշան Պաղեստինի մուսուլմանների հետ համերաշխության: Երկրում սկսվել է հալածանքը այլահավատների՝ օրինակ [[բահայի]]ականների ու [[հրեաներ]]ի հանդեպ: Արդեն 1979 թվականին Իսրայելի հետ կապ ունենալու մեղադրանքով գլխատվել է Իրանի հրեական համայնքի ղեկավարը, ևս 10 առաջնորդներ մահապատժի են ենթարկվել մինչև 1983 թվականը: 1980 թվականին փոփոխվել է օրենքը, որով նախատեսվում էր մեջլիսում իրանյան հրեաների ներկայացուցիչ ունենալը: Մահապատիժներն ու գույքի բռնագրավումը հանգեցրել են իրանյան հրեաների մեծ արտագաղթին. 1979-1984 թվականներին 80 հազարանոց համայնքից երկիրը լքել է մոտ 55.000 հրեա, որոնց կեսը բնակություն է հաստատել Իսրայելում:
 
Սակայն երկրի ներսում բռնաճնշումներին ու Խոմեյնիի մամուլում հակաիսրայելյան հռետորաբանությանը զուգընթաց՝ նոր դրույթ էր մշակվում, որի համաձայն իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն առաջին հերթին Պաղեստինի ժողովրդի, ապա արաբական աշխարհի և հետո միայն իսլամական ողջ աշխարհի ներքին գործն էր համարվում: Այս դրույթի համաձայն՝ Իրանը չէր դիտարկվում այնպիսի երկիր, որը պետք է լիներ հակաիսրայելյան պայքարի առաջնագծում: Այդ պատճառով Լիբանանյան պատերազմի ժամանակ (1982) Խոմեյնին անձամբ է խոչընդոտել իր կառավարության առավել արմատական տարրերին, որոնք ցանկանում էին Լիբանան ուղարկել 10.000-ոց բանակ [[Իսրայելի պաշտպանության բանակ]]ի դեմ պայքարելու համար՝ հայտարարելով, որ իր երկրի համար Իրաքի հարցն ավելի կարևոր է (բառացիորեն՝ «Երուսաղեմ տանող ճանապարհն անցնում է [[Քարբալա]]յի միջով»):
 
== Ծանոթագրություններ ==