«Ազգայնականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ջնջման քննարկումը փակվել է
No edit summary
Տող 1.
{{tone}}
{{անաղբյուր}}
 
'''Նացիոնալիզմը''' պաշտպանական գաղափարախոսություն է: Որոշ հեղինակներ պնդում են, որ այն ամենատարածվածն է աշխարհում: Այն ունի բազմաթիվ դրսևորումներ ու տարատեսակներ:
Նացիոնալիզմ բառի հայերեն համարժեքները՝ «ազգայնականություն» և «ազգայնամոլություն», հնարավորություն են տալիս սահմանազատել նրա չափավոր դրսևորումները ծայրահեղություններից: Ազգայանականությունը՝ ճնշված ազգերի նացիոնալիզմը, հիմնականում համամարդկային բովանդակություն ունի: Այն ուղղված է արտաքին ոտնձգությունների դեմ, արտահայտում է համազգային շահեր և նպաստում ազգային ինքնագիտակցության զարգացմանը: Նացիոնալիզմի իմացաբանական հիմքը ազգային մի շարք դրական հատկանիշների՝ ազգային հպարտության ու արժանապատվության գիտակցումն է:
Տող 4 ⟶ 7՝
Իրականում նացիոնալիզմը ոչ այլ ինչ է, քան [[աշխարհայացք]], որի շրջանակներում գիտակցվում են ազգային արժեքները այլ արժեքների շարքում: Այն ազգային գիտակցության բազմաթիվ ձևերից մեկն է, որը ծնվում է ազգային զարթոնքի ընթացքում:
Աշխարհը բաժանված է ազգերի, որոնցից յուրաքանչյուրը ունի իր ինքնությունը, անցած պատմությունն ու նպատակները: Ազգն է բոլոր հասարակական ու քաղաքական ուժերի աղբյուրը: Սեփական ազգի նկատմամբ հավատարմությունն է, որ պետք է գերակա լինի ազգի յուրաքանչյուր անդամի մեջ: Մարդու խմբային ինքնության բոլոր դրսևորումների մեջ ազգայինը ամենահիմնականն ու տարողունակն է:
Որոշ հետազոտողներ{{փաստ}} գտնում են, որ նացիոնալիզմը այնպիսի գաղափարախոսություն է, որը մարդու ուղեղը և սիրտը լցնում է նոր մտքերով ու զգացումներով, դրդում նրան դրանք վերածել կազմակերպված գործողությունների:
 
=== Նացիոնալիզմի տիպերըտեսակներրը ===
Հիմնահարցի հետազոտողները առադրում են նացիոնալիզմի մի քանի տարատեսակներ, որոնցից ուշագրավ են՝
* լիբերալ նացիոնալիզմը, որը ազգը դիտում է որպես եղբայրական ընդհանրություն և նպատակ ունի իրականացնել ազգի յուրաքանչյուր անդամի իրավունքներն ու ազատությունները, դրանով ապահովել բոլորի երջանկությունը:
Տող 12 ⟶ 16՝
* սինկրետիկ նացիոնալիզմը ձգտում է ազգին պաշտպանել օտարածին գաղափարների ազդեցություններից:
* ինտեգրալային նացիոնալիզմը ձգտում է քաղաքացիների շահերը ենթարկել ազգի շահերին, որ դիտվում են որպես միաձույլ ամբողջականություն:
 
=== Մեսիանական նացիոնալիզմ ===
Ազգայնականության մեկ այլ դրսևորում է մեսիանական նացիոնալիզմը: Այս գաղափարախոսությունը առաջացնում է այնպիսի զգացում, որով տվյալ ազգի անդամը հավատում է իր արարչային ծագմանը: Դա իր ամբողջական արտացոլումն է գտել [[ԱՄՆ]]-ում: Ամերիկացիները իրենց համարում են {{փաստ}} տիտղոսակիր ազգ, Աստծո ընտրյալ: Նրանք հավատում են ամերիկյան ճշմարտությանը: Դեռևս 1982թ. [[Թոմաս Ջեֆերսոն]]ը {{փաստ}} ամերիկացիներին ներկայացրեց որպես ընտրյալ ժողովուրդ, որին գերադասություն է տվել Աստված՝ հանելով իրենց նախկին բնակավայրերից, ինչպես ժամանակին՝ իսրայելցիներին, և բնակեցնելով մի երկրում, որը լի է կյանքի համար բոլոր հարմարություններով: Այս գաղափարը հետագայում ավելի ամբողջացրեց [[Ջոն Քենեդի]]ն, հայտարարելով, թե ամերիկացիների վրա դրված է մարդկության ապագան և նրանք կոչված են պաշտպանելու ազատության սահմանները:
 
=== Գրականություն ===