«Ատոմային օրբիտալ»–ի խմբագրումների տարբերություն

չ
109.68.122.25 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել GeneratorBot մասնակցի վերջին տարբերակին։
No edit summary
Պիտակներ՝ Reverted Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ (109.68.122.25 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել GeneratorBot մասնակցի վերջին տարբերակին։)
Պիտակ՝ Հետշրջում
 
To y'all...erexeq jan dzez es petq chi galu
 
[[Պատկեր:Էլեկտրոնային անցում.png|մինի|Էլեկտրոնների անցումները մի մակարդակից մյուսը]]
[[Քիմիական ռեակցիաներ]]ի ժամանակ [[ատոմ]]ի միջուկը փոփոխության չի ենթարկվում, փոփոխվում է միայն ատոմի էլեկտրոնային կառուցվածքը։ Ուստի քիմիական երևույթները հասկանալու համար կարևոր է պարզել, թե ինչ վիճակում են էլեկտրոններն ատոմում, ինչպես են դրանք բաշխվում միջուկի շուրջը։ Համաձայն ատոմի կառուցվածքի ժամանակակից տեսության՝ [[էլեկտրոն]]ներն ատոմում կարող են ունենալ ոչ թե ցանկացած, այլ խիստ որոշակի էներգիաներ։ Այսինքն՝ էլեկտրոնները միջուկի շուրջը բաշխվում են որոշակի էներգիական մակարդակներով։ Ընդ որում՝ միջուկին ամենամոտ մակարդակը քիչ էներգիա ունի, իսկ միջուկից հեռանալու հետ էներգիան ավելի ու ավելի է մեծանում։ Էլեկտրոնի՝ մի էներգիական մակարդակից մյուսին անցնելիս ատոմը կլանում կամ արձակում է որոշակի էներգիայով [[էլեկտրամագնիսական ալիք]], երբեմն՝ լույսի ձևով (նկար)։ Այսինքն՝ էլեկտրոնի [[էներգիա]]ն քվանտացված է, ատոմը կլանում կամ արձակում է ճառագայթային էներգիա որոշակի բաժիններով՝ [[քվանտ]]ներով։