«Ատոմային օրբիտալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: ): → )։ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Պիտակներ՝ հետշրջված Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 1.
Liana Grantovna gishery 2na qnac chem dzer patcharov
 
[[Պատկեր:Էլեկտրոնային անցում.png|մինի|Էլեկտրոնների անցումները մի մակարդակից մյուսը]]
[[Քիմիական ռեակցիաներ]]ի ժամանակ [[ատոմ]]ի միջուկը փոփոխության չի ենթարկվում, փոփոխվում է միայն ատոմի էլեկտրոնային կառուցվածքը։ Ուստի քիմիական երևույթները հասկանալու համար կարևոր է պարզել, թե ինչ վիճակում են էլեկտրոններն ատոմում, ինչպես են դրանք բաշխվում միջուկի շուրջը։ Համաձայն ատոմի կառուցվածքի ժամանակակից տեսության՝ [[էլեկտրոն]]ներն ատոմում կարող են ունենալ ոչ թե ցանկացած, այլ խիստ որոշակի էներգիաներ։ Այսինքն՝ էլեկտրոնները միջուկի շուրջը բաշխվում են որոշակի էներգիական մակարդակներով։ Ընդ որում՝ միջուկին ամենամոտ մակարդակը քիչ էներգիա ունի, իսկ միջուկից հեռանալու հետ էներգիան ավելի ու ավելի է մեծանում։ Էլեկտրոնի՝ մի էներգիական մակարդակից մյուսին անցնելիս ատոմը կլանում կամ արձակում է որոշակի էներգիայով [[էլեկտրամագնիսական ալիք]], երբեմն՝ լույսի ձևով (նկար)։ Այսինքն՝ էլեկտրոնի [[էներգիա]]ն քվանտացված է, ատոմը կլանում կամ արձակում է ճառագայթային էներգիա որոշակի բաժիններով՝ [[քվանտ]]ներով։