«Իսրայելա-իրանյան հարաբերություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 78.
Իսրայելի պետական «Էլ Ալ» ավիաընկերությունը սկսել է կանոնավոր չվերթեր իրականացնել [[Թեհրան]]: Կողմերը փոխանցել են հետախուզական տվյալներ: 1960 թվականին Իրանի շահը հրապարակայնորեն պնդել է իր երկրի կողմից Իսրայելի ճանաչումը, ինչին ի պատասխան Եգիպտոսը խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ. դրանք վերականգնվել են միայն տասը տարի անց: 1961 թվականին Իրան է այցելել Իսրայելի վարչապետ [[Դավիդ բեն Գուրիոն]]ը, որը Իրանը դիտարկել է որպես մերձավորարևելյան ոչ արաբական երկրների կոալիցիայի բաղկացուցիչ կարևոր մաս: Իսկ կոալիցիայում բացի Իսրայելից ընդգրկված էին Իրանը, [[Թուրքիա]]ն, [[Եթովպիա]]ն (վերջին երեք պետությունները դոկտրինում ստացել են «շրջագծի երկրներ» անվանումը): Կա նաև տեղեկություն, որ իսրայելցիներն օգնել են շահի Իրանին միջուկային ծրագրի զարգացման գործում, որն այն ժամանակ դիտարկվում էր հարևան Իրաքի վրա ազդելու գործիք<ref name="Ahren" /><ref name="Mesamed07">{{cite web|url=http://www.iimes.ru/rus/stat/2007/03-11-07a.htm |title=Ирано-израильские отношения: от партнерства к конфронтации |author=В. И. Месамед. |publisher=Институт Ближнего Востока |date=3 ноября 2007 |accessdate=2014-11-14}}</ref><ref name="ZvMor">{{статья|автор=Звягельская И. Д., Морозов В. М. |заглавие=Израиль-Иран: Балансирование на грани? |ссылка=http://cyberleninka.ru/article/n/izrail-iran-balansirovanie-na-grani |издание=Вестник МГИМО университета |год=2010 |выпуск=5 |страницы=182—187}}</ref>:
 
[[Պատկեր:Meir Amit visit to Iran. I.jpg|left|thumb|195px|Յակով Նիմրեդին և Մեիր Ամիտը իրանցի սպաների հետ Աբադանի բնավթամշակման գործարանում, 1960-ական թվականների սկիզբ]]
Իրանի և Իսրայելի քաղաքական ու տնտեսական կապերը շարունակել են զարգանալ ընդհուպ շահի ռեժիմի վերջին օրերը: Իրանը գործուն մասնակցություն է ունեցել Էյլաթ-Աշկելոն նավթատարի շինարարության մեջ, որը կոչված էր դառնալու իրանյան նավթի արտահանման այլընտրանային ճանապարհը [[Սուեզի ջրանցք]]ի վնասման դեպքում: 8 դյույմ տրամաչափով նավթատարը, որն իրանյան նավթը մղելու էր Արևմուտք՝ շրջանցելով Սուեզի ջրանցքը (այդ ժամանակ իրանյան ղեկավարության կողմից համարվում էր ռազմավարական տեսանկյունից ոչ անվտանգ), կառուցվել է 1957 թվականին ռեկորդային կարճ ժամանակահատվածում (100 օր), իսկ արդեն հաջորդ տարի խողովակաշարի տրամագիծը մեծացվել է՝ հասցվելով 42 դյույմի (107 սմ){{sfn|Parsi|2007|p=23}}: 1970 թվականին խողովակաշարով մղվել է տարեկան 10 միլիոն տոննա նավթ: Հետագայում խողովակաշարը սկսել է օգտագործել նաև ամերիկյան «Standard Oil» էներգետիկ ընկերությունը: Այն զգալի եկամուտ է բերել ինչպես Իրանին, այնպես էլ Իսրայելին մինչև 1975 թվականը, երբ Սուեզի ջրանցքով վերականգնվել է տանկերների շարժը, իսկ երկու տարի անց համանման խողովակաշար է բացվել [[Եգիպտոս]]ի տարածքով<ref>{{статья|автор=Uri Bialer. |заглавие=Fuel bridge across the Middle East — Israel, Iran, and the Eilat-Ashkelon oil pipeline |ссылка=https://www.jstor.org/discover/10.2307/30245672?sid=21105517435951&uid=2&uid=60&uid=3739448&uid=2129&uid=3737720&uid=3&uid=70&uid=2475530033 |издание=Israel Studies |год=2007 |volume=12 |номер=3 |doi=10.1353/is.2007.0023 |pages=29—67}}</ref>: [[Վեցօրյա պատերազմ]]ից հետո Իրանը իսրայելամետ դիրքորոշում է դրսևորել արաբա-իսրայելական հակամարտության մեջ՝ մերժելով արաբական երկրների՝ Իսրայելին գազ մատակարարելու դադարեցման պահանջը, իսկ [[Արաբա-իսրայելական պատերազմ (1973)|Ահեղ դատաստանի պատերազմում]] Իրանը հրեական կողմին նույնիսկ 25 ''McDonnell Douglas F-4 Phantom II'' ինքնաթիռ է տրամադրել (իմիջիայլոց, [[Մոհամմադ Ռեզա Փահլավի]] շահը, որը չէր ցանկանում արաբա-իսրայելական հակամարտության մեջ ամբողջովին մի կողմին սատարել, պատերազմի առաջին օրերին հրամայել է Եգիպտոսին նավթ մատակարարել)<ref name="Parsi06">{{статья|автор=Trita Parsi. |заглавие=Israel and the Origins of Iran's Arab Option: Dissection of a Strategy Misunderstood |ссылка=https://www.jstor.org/stable/4330283 |издание=Middle East Journal |год=2006 |volume=60 |номер=3 |doi= |pages=493—512}}</ref><ref name="Mesamed07" />: Այս պատերազմից հետո Փահլավին իր ծառայություններն է առաջարկել որպես խաղաղության միջնորդ Հորդանանի ու Եգիպտոսի մեջ, քանի որ նա վայելել է Եգիպտոսի նորընտիր նախագահ [[Անվար Սադաթ]]ի վստահությունը: Իսրայելական արտահանման ծավալները Իրան միայն 1970-1977 թվականներին 22.3 միլիոն դոլարից աճել են մինչև 103.2 միլիոն դոլար, որը գերազանցել է Իսրայելի արտահանման ծավալները Թուրքիա կամ ՃապոնիաՃապոնիաref name="Iranica" />:
 
1965-1975 թվականներին Իսրայելն ու Իրանը նաև համագործակցել են Իրաքի քուրդ անջատողականների հետ՝ սատարելով նրանց պայքարը երկրի [[Բաաս կուսակցություն|բաասիստական]] իշխանության դեմ: Իսրայելցի և իրանցի մասնագետները օգնել են ստեղծելու քրդական «Պարաստին» հատուկ ծառայությունը: 1970-ական թվականների առաջին կեսին, երբ իրաքյան կառավարությունը, չկարողանալով ճնշել քուրդ ապստամբներին, փորձել է նրանց առաջարկել փոխզիջում, որը ներառում էր Իրաքի հյուսիսում էթնիկ ինքնավարությունը, տեղեր խորհրդարանում և քրդերենի հաստատումը որպես պետական լեզու, հենց անջատողականների իսրայելցի ու իրանցի հովանավորներն են համոզել նրանց առանորդ Մուստաֆա Բարզանիին, իրենց իսկ խոսքերով, հաշտություն կնքել կենտրոնական իշխանությունների հետ<ref>{{статья|автор=Rachelle Marshall. |заглавие=The Kurds' Suffering is Rooted in Past Betrayals |ссылка=http://www.wrmea.org/1991-may-june/the-kurds-suffering-is-rooted-in-past-betrayals.html |издание=Washington Report on Middle East Affairs |год=May/June 1991 | pages=8}} <br> {{статья|ссылка=http://www.noravank.am/upload/pdf/278_ru.pdf |автор=Сергей Минасян. |заглавие=Израильско-курдские отношения в контексте политических процессов на Ближнем и Среднем Востоке |издание=21-й век |номер=2 |год=2007 |страницы=88—108}}</ref>: Իրանա-իսրայելական ռազմական համագործակցության շրջանակներում 1977 թվականին պայմանագրերի մի շարք է ընդունվել՝ «Զենքի փոխանակում նավթով», որոնցից մեկը նախատեսում էր իսրայելական ''Gabriel'' հականավային համակարգերի մոդեռնիզացումը ամերիկյան մասերով: Դա թույլ կտար այս համակարգերի ներմուծումը Իրան՝ առանց խախտելու արտահանվող զենքի մասին ամերիկյան օրենքները<ref>{{cite web |url=http://www.nti.org/country-profiles/iran/delivery-systems/ |title=Country profiles: Iran |publisher=Nuclear Threat Initiative |date=July 2014 |accessdate=2014-11-13 |archiveurl=https://web.archive.org/web/20120728092202/http://www.nti.org/country-profiles/iran/delivery-systems/ |archivedate=2012-07-28 |deadlink=yes }}</ref>: 1977 թվականին շահի հաստատած մեկ այլ գաղտնի ծրագրով, որը ստացել էր «Ցուր» («Քար») անվանումը հաստատվում էր Իրանի ֆինանսավորումը իսրայելական զենքի վեց նոր համակարգերի՝ ընդհանուր առմամբ 1-1.2 միլիարդ դոլար արժողությամբ<ref name="BJ" /><ref name="WND">{{cite web|url=http://www.wnd.com/2000/09/6747/ |title=Secret spy deal: U.S., Iran, Israel |author=Kenneth R. Timmerman. |publisher=WorldNetDaily |date=September 26, 2000 |accessdate=2015-03-03}}</ref>:
 
Չնայած համագործակցության զարգացմանը և նրա ոչ պաշտոնական համբավին՝ շահի պաշտոնական կառավարությունը գերադասում էր չհրապարակայնացնել դրանք, որպեսզի բացահայտ չփչացնի արաբական աշաարհի հետ ունեցած առանց այն էլ փրրուն հարաբերությունները (այս իրավիճակը ժամանակի իրանյան գործիչներից մեկը բնութագրել է «սիրային հարաբերություններ՝ առանց ամուսնության վկայականի»{{sfn|Menashri|2001|p=261}}): Իրանի ներկայացուցիչները Իսրայել են մեկնել Թուրքիայի տարածքով, և իրենց անձնագրերում չի նշվել հրեական պետությունում գտնված լինելու հանգամանքը: Իսրայելում իրանյան ներկայացուցչության վեց դիվանագետներ պաշտոնապես համարվում էին Շվեյցարիայում (Իրանի ԱԳՆ-ում Իսրայելը նշվում էր «Բեռն-2»): Գաղտնի էին պահվում նաև Իսրայելի ղեկավարների՝ Թեհրան կատարած այցերը, իսկ 1971 թվականին իսրայելցի ներկայացուցիչներին մերժել են հրավիրել Պարսկական կայսրության 2.500-ամյակի տոնակատարությանը, քանի որ նրանց ներկայության պատճառով միջոցառումը բոյկոտի կենթարկեին արաբական աշխարհի պետությունները: Իրանի խուսափողական քաղաքականությունը հարուցում էր իսրայելական կողմի զայրույթը. իսլամական աշխարհի ազդեցիկ երկրի՝ Իրանի կողմից Իսրայելի իրավաբանական ճանաչումը կարող էր նկատելիորեն ուժեղացնել Իսրայելի դիրքերը արաբական աշխարհում{{sfn|Parsi|2007|pp=26, 32}}:
 
== Ծանոթագրություններ ==