«Իսրայելա-իրանյան հարաբերություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 81.
 
1965-1975 թվականներին Իսրայելն ու Իրանը նաև համագործակցել են Իրաքի քուրդ անջատողականների հետ՝ սատարելով նրանց պայքարը երկրի [[Բաաս կուսակցություն|բաասիստական]] իշխանության դեմ: Իսրայելցի և իրանցի մասնագետները օգնել են ստեղծելու քրդական «Պարաստին» հատուկ ծառայությունը: 1970-ական թվականների առաջին կեսին, երբ իրաքյան կառավարությունը, չկարողանալով ճնշել քուրդ ապստամբներին, փորձել է նրանց առաջարկել փոխզիջում, որը ներառում էր Իրաքի հյուսիսում էթնիկ ինքնավարությունը, տեղեր խորհրդարանում և քրդերենի հաստատումը որպես պետական լեզու, հենց անջատողականների իսրայելցի ու իրանցի հովանավորներն են համոզել նրանց առանորդ Մուստաֆա Բարզանիին, իրենց իսկ խոսքերով, հաշտություն կնքել կենտրոնական իշխանությունների հետ: Իրանա-իսրայելական ռազմական համագործակցության շրջանակներում 1977 թվականին պայմանագրերի մի շարք է ընդունվել՝ «Զենքի փոխանակում նավթով», որոնցից մեկը նախատեսում էր իսրայելական ''Gabriel'' հականավային համակարգերի մոդեռնիզացումը ամերիկյան մասերով: Դա թույլ կտար այս համակարգերի ներմուծումը Իրան՝ առանց խախտելու արտահանվող զենքի մասին ամերիկյան օրենքները: 1977 թվականին շահի հաստատած մեկ այլ գաղտնի ծրագրով, որը ստացել էր «Ցուր» («Քար») անվանումը հաստատվում էր Իրանի ֆինանսավորումը իսրայելական զենքի վեց նոր համակարգերի՝ ընդհանուր առմամբ 1-1.2 միլիարդ դոլար արժողությամբ:
 
Չնայած համագործակցության զարգացմանը և նրա ոչ պաշտոնական համբավին՝ շահի պաշտոնական կառավարությունը գերադասում էր չհրապարակայնացնել դրանք, որպեսզի բացահայտ չփչացնի արաբական աշաարհի հետ ունեցած առանց այն էլ փրրուն հարաբերությունները (այս իրավիճակը ժամանակի իրանյան գործիչներից մեկը բնութագրել է «սիրային հարաբերություններ՝ առանց ամուսնության վկայականի»): Իրանի ներկայացուցիչները Իսրայել են մեկնել Թուրքիայի տարածքով, և իրենց անձնագրերում չի նշվել հրեական պետությունում գտնված լինելու հանգամանքը: Իսրայելում իրանյան ներկայացուցչության վեց դիվանագետներ պաշտոնապես համարվում էին Շվեյցարիայում (Իրանի ԱԳՆ-ում Իսրայելը նշվում էր «Բեռն-2»): Գաղտնի էին պահվում նաև Իսրայելի ղեկավարների՝ Թեհրան կատարած այցերը, իսկ 1971 թվականին իսրայելցի ներկայացուցիչներին մերժել են հրավիրել Պարսկական կայսրության 2.500-ամյակի տոնակատարությանը, քանի որ նրանց ներկայության պատճառով միջոցառումը բոյկոտի կենթարկեին արաբական աշխարհի պետությունները: Իրանի խուսափողական քաղաքականությունը հարուցում էր իսրայելական կողմի զայրույթը. իսլամական աշխարհի ազդեցիկ երկրի՝ Իրանի կողմից Իսրայելի իրավաբանական ճանաչումը կարող էր նկատելիորեն ուժեղացնել Իսրայելի դիրքերը արաբական աշխարհում:
 
== Ծանոթագրություններ ==