«Եփրեմ Ա Ձորագեղցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 5.
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1740]]-ին Երևանին մերձ [[Ձորագեղ]] գյուղում։ Մահացել է [[1835]]-ի [[հուլիսի 16]]-ին [[Վաղարշապատ]]ում և ամփոփվել է [[Սուրբ Գայանե եկեղեցի|Սուրբ Գայանե]] վանքի հայրապետական գերեզմանատանը։
Սովորել է Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցում։ Եփրեմ Ա Ձորագեղցու կաթողիկոսական օծումը կատարվել է 1810-ի նոյեմբերի 6-ին։ Նա ջերմ ընդունելության է արժանանում Ալեքսանդր |֊ի կողմից և որպես նվեր ստանում վեղարի ադամանդակուռ խաչ։ Նրա՝ կաթողիկոսական գահին բարձրանալը համընկել է 1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմի իրադարձություններին։ Մայր Աթոռն ընկել է ծանր պարտքերի տակ, որի պատճառով կաթողիկոսն ինքը ստիպված է եղել զբաղվել այս գործերով, որի համար մեկնել է Շուշի՝ դրամահավաքչության։ Հայրապետն ուներ առողջական լուրջ խնդիրներ, և անկարելի համարելով իր հետագա պաշտոնավարությունը՝ 1830-ի դեկտեմբերի 8-ին նա հրաժարական է ներկայացրել։
 
Կաթողիկոսական գահին Եփրեմ Ա Ձորագեղցուն հաջորդել է [[Հովհաննես Ը Կարբեցի]]ն։