«Ատոմիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ըստ Ջոն Դալթոնի: մանր-մունր փոփոխություններ, փոխարինվեց: , → , (2) oգտվելով ԱՎԲ
Տող 137.
[[1808]] թվականին [[Ջոն Դալթոն]]ը ([[1766]]-[[1844]]) կենդանություն տվեց ատոմիզմին: Անբաժան մասնիկ ասելով նա հասկանում էր [[քիմիական տարրեր]]: Նա գրել է.
{{քաղվածք|[[Ատոմ]]ը քիմիական տարր է, որը հնարավոր չէ ստեղծել, բաժանել ավելի մանր մասերի, որևէ քիմիական ձևափոխությամբ ոչնչացնել: Ցանկացած քիմիական ռեակցիա պարզապես փոխում է ատոմների խմբավորման կարգը:|}}
Դալթոնն ատոմի գաղափարը հետագայում լայնորեն կիրառեց [[բնագիտություն|բնագիտության մեջ]], որի հիման վրա էլ նա հայտնագործեց բազմապատիկ հարաբերությունների օրենքը։ Ամբողջովին ընդունելով Դեմոկրիտեսի ատոմիզմը, նա նշում է, որ բաժանելիության սահման պատկերող օբյեկտը ատոմն է, որովհետև բառացի նշանակում է անբաժանելի։ Դալթոնը կիրառում է [[ատոմական կշիռ]] հասկացությունը և ստանում թվային արժեքներ, համոզված լինելով, որ դրանք բնորոշում են հին ատոմիզմի (Դեմոկրիտեսի) բացարձակ անբաժանելի ատոմները<ref>Дж . Дальтон , Сборник работ по атомистике, Л., 1940 թ., էջ 93</ref>: Այդ թվային արժեքները պատմական նշանակություն ունեցան։ Ատոմիստական ուսմունքը լայն ճանաչում ստացավ և սկսեց անհանգստացնել որոշ ճանաչված գիտնականների (սակայն հետագայում հիմնավորվեց, որ իրոք այդ թվային արժեքները հիմնականում չեն համապատասխանում քիմիական տարրերի ատոմներին)։ Այսպես, [[Ֆարադեյ]]ը գտնում էր, որ չնայած լայն տարածմանը, ատոմիստական ուսմունքը միայն հիպոթետիկ բնույթի է և պետք է խիստ սահմանազատել փաստերից<ref>Фарадей , Экспериментальные исследования по электричеству, т. 2, М., 1951 թ., էջ 392</ref>:
 
[[Յուլիուս Ռոբերտ Մայեր|Մայերը]] ([[1814]]-[[1878]]) նույնպես ուշադրություն է դարձրել ատոմի վերացական, մտային բնույթին, համեմատել է դիֆերենցիալի հետ՝ նկատելով, որ դրանք չեն կարող դառնալ մեր ուսումնասիրության առարկան։ Սակայն, եթե անհրաժեշտ է ատոմի հասկացությունը գործածել գիտության մեջ, ապա միայն հարաբերականորեն անբաժանելի, հարաբերական ատոմի իմաստով<ref>Майер, Закон сохранения и превращения энергии, М.—Л., 1933 թ., էջ 270</ref>: Այդ կոչերը և դիտողությունները, սակայն, այն ժամանակի լայն գիտական շրջաններում համապատասխան ուշադրության չեն արժանացել։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ատոմիզմ» էջից