«Աշելյան մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Աշելյան մշակույթ,''' ստորին պալեոլիթի մշակույթ, որը տարածված է եղել ժամանակակից Սենտ-Աշել քաղաքի տարածքում։ Այստեղ առաջին անգամ քարե գործիքներ են գտնվել։ Հանդիսանալով ստորին պալեոլիթի շելյան փուլի անմիջական շարունակությունն ու զարգացումը, և ժամանակագրական տեսակետից համապատասխանելով մինգելյան։ Սառցակալման ու մինդել-ռիսյան միջսառցային ժամանակաշրջանին, աշելյան մշակույթը մի նոր, ավելի բարձր աստիճան էր մեր նախնիների պատմության մեջ։ Սատանի-դարի, Արեգունի բլրի, Հարավային բլրի։ Հրազդան գետի միջին հոսանքում, Արզնու դարավանդի` ճատկերանիՃատկերանի, Աշիրաբադի, Նռնունիսի (Նուռնուս), Լուսավանի։ Ջրաբերի և այլ վայրերի ստորին պալեոլիթյան կայանները, որոնք արտակարգ հարուստ էին վանակատի արտազեղումներով, տվել են համեմատաբար զարգացած ու բազմապիսի քարե գործիքների բնորոշ ժողովածուներ։ Վերոհիշյալ բոլոր կայաններում գործիքների շելյան տիպերին փոխարինելու են գալիս ավելի հմտորեն, խնամքով պատրաստված և զգալիորեն կատարելագործված գործիքներ։ Աշխատանքի հիմնական գործիքը մնում է ձեռքի հատիչը, որը, սակայն, փոքրանում է, ստանում բարակ (անհետացած) կրունկ, ճշգրիտ նշաձև, ձվածիր, սկավառակաձև կամ եռանկյունի ուրվագիծ, բեկոտման [[տեխնիկա]]յով մշակված հարթ մակերես։ Նրա կտրող պրոֆիլային կողերն արդեն ոչ թե զիգզագաձև են, այլ ուղիղ և սուր։ Մանրակրկիտ ու նուրբ մշակման շնորհիվ աշելյան հատիչը ստանում է նաև կտրելու հատկություն։ Այս բոլոր հանգամանքները վկայում են գործիքներ պատրաստելու տեխնիկայի զգալի առաջընթացի, վանակատի, կայծքարի հատկություններին խորամուխ լինելու, վարպետի ձեռքի առավել հմտության մասին։ Ձեռքի հատիչը ստորին պալեոլիթի ամենաբնորոշ ու տիպական գործիքն է, որն առանձնապես լայն տարածում է ստանում աշելյան շրջանում։
[[Պատկեր:Bifaz de Atapuerca (TG10).jpg|մինի|Ստորին Հին Քարի դարի շրջանի գործիք]]
Աշելյան հատիչներին զուգընթաց կատարելագործվում են նաև ցլեպներից ու մանր կտորներից պատրաստված, այսպես կոչված, կլեկտոնյան և լեվալուայան տիպի գործիքները, սրածայրը, քերիչը, քերթիչը, կտրող դանակը, գայլիկոնը, սկավառակաձև գործիքները, որոնք օգտագործվել են կենցաղում, փայտի ու մորթու մշակման համար։ Ձեռքի հատիչից սրանք տարբերվում են պարզ մշակությամբ։
Տող 6.
 
== Աղբյուրներ ==
* Հայ Ժողովրդի Պատմություն, Երևան, հատոր 1, 1971, էջ 70
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=465}}
 
[[Կատեգորիա:Ստորին պալեոլիթ]]
[[Կատեգորիա:Նախնադարյան Հայաստան]]