«Բեռնարդ Մեյդոֆ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ}} '''Բեռնարդ Մեյդոֆ''' (1938 թվական, ապրիլի 29, Քվինս, Նյու Յո...»:
 
No edit summary
Տող 11.
 
Մեյդոֆը մասնակցել է ''NASDAQ'' ամերիկյան ֆոնդային բորսայի ստեղծմանը, որը ներդրողների շահերից ելնելով զբաղվել է արժեթղթերի առք ու վաճառքով:
 
''Madoff Investment Securities-ն'' այս բորսայի առևտրի 25 խոշոր մասնակիցներից մեկն էր, որի ստեղծողը կոչվում էր Ուոլ-Սթրիթի աչքի ընկնող գործիչ<ref>{{cite web
|url = http://www.telegraph.co.uk/finance/3759702/Bernard-Madoff-Wall-Streets-Wizard-of-Oz.html
|title = Bernard Madoff: Wall Street's Wizard of Oz
|author = Tom Leonard
|date = 2008-12-15
|publisher = [[The Telegraph]]
|accessdate = 2017-01-20
|lang = en
}}</ref> և բորսայում էլեկտրոնային առևտրի ռահվիրա <ref>Factfile: Bernard Lawrence Madoff. — Businessworld Magazine, 12.12.2008</ref>: Նա առաջիններից մեկն էր Նյու Յորքում, որն իր ընկերության փաստաթղթաշրջանառությունն ամբողջությամբ համակարգչով իրականացրեց<ref>{{cite web
|url = https://www.nytimes.com/2008/12/13/nyregion/13madoff.html
|title = Standing Accused: A Pillar of Finance and Charity
|author = Alan Feuer, Christine Haughney
|date = 2008-12-12
|publisher = [[The New York Times]]
|accessdate = 2017-01-20
|lang = en
}}</ref><ref>{{cite web
|url = https://www.reuters.com/article/madoff-idUSN1243657220081212
|title = NEWSMAKER-Madoff's confounding success finally dissected
|author = Jonathan Spicer
|date = 2008-12-12
|publisher = [[Reuters]]
|accessdate = 2017-01-20
|lang = en
}}</ref>:
 
Մեյդոֆը ծառայում էր ''NASDAQ'' տնօրենների խորհրդում և նախագահում էր այն 1990-ականների սկզբին: Բացի այդ, Մեյդոֆն աշխատել է որպես ''Madoff Securities International'' հեջ-ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահ, որը հիմնադրվել է 1983 թվականին, որի կենտրոնական կայանը գտնվում է [[Լոնդոն|Լոնդոնում]]: Նաև 1985 թվականին նա Միջազգային արժեթղթերի մաքրման կոորպորացիայի հիմնադիրներից մեկն էր և տնօրենների խորհրդի անդամ, որը զբաղվում էր ֆինանսական քլիրինգով, ընկերությունների և պետությունների միջև անկանխիկ վճարումներով:
 
Մեյդոֆը հայտնի էր իր բարեգործական աշխատանքներով: Երբ 2006 թվականին եղբորորդի Ռոջերը լեյկեմիայից մահացավ, դրանից հետո նա պարբերաբար նվիրատվություններ էր կատարում քաղցկեղի և շաքարախտի բուժման ուղիները հետազոտելու համար: Կնոջ հետ հիմնադրել է ''Madoff Family Foundation-ը'', որը միլիոնավոր դոլարներ է նվիրել թատրոններին, թանգարաններին, ուսումնական հաստատություններին և հրեական բարեգործական կազմակերպություններին: Բացի այդ, Մեյդոֆը Հրեական Յեշիվա համալսարանի բիզնես դպրոցի փաստաբանների խորհրդի գանձապահն էր և Հոֆստրայի համալսարանի փաստաբանների խորհրդի անդամ: Մեյդոֆը նաև նախընտրական նվիրատվություններ է կատարել ամերիկացի քաղաքական գործիչների համար, որոնք հիմնականում դեմոկրատական կուսակցության անդամներ են:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}