«Նախդիր»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր փոփոխություններ, փոխարինվեց: ։ → ։ oգտվելով ԱՎԲ
(ավելացվեց Կատեգորիա:Հոլովներ ՀոթՔաթ գործիքով)
չ (մանր-մունր փոփոխություններ, փոխարինվեց: ։ → ։ oգտվելով ԱՎԲ)
'''Նախդիր''', նյութական իմաստից զուրկ չթեքվող բառ, որն արտահայտում է քերականական իմաստ և նյութական իմաստ արտահայտող բառի հետ միասին ձևավորում է նախադասության մեկ ստորադաս անդամ<ref>{{Cite book|title=Գրաբար|last=Խաչատրյան|first=Գուրգեն|publisher=Ոսկան Երևանցի|year=2014|isbn=|location=Երևան|pages=314}}</ref>։
 
== Դասակարգում ==
 
=== Ընդ նախդիրը հայցական հոլովի հետ ===
Արտահայտում է․
 
# '''Տեղ''', դեպի ուր ուղղվում է գործողությունը (ուղևորման հայցական), օրինակ՝ ''Ապա հրաման տայր ընդ կողմանս կողմանս դեսպանս արձակել (դեպի զանազան կողմեր)'' (Ագաթ․, 18)։ ''Եւ ինքն խաղայ, ասէ, այլով աղխիւն ընդ արևմուտս հիւսիսոյ․․․ (դեպի հյուսիս–արևմուտք)'' (Խոր․, Ժ, 33)։
# '''Անուղղակի խնդիր'''։ Օրինակ՝ ''Ի քաջութիւն զօրացն յուսացեալ․․․ (Զորքերի քաջության վրա հույս ունենալով․․․)'' (Ագաթ․, 16)։ ''․․․Զաջօղութիւն մատանց մերոց ի նա ցուցեալ՝ ցրուեսցի ամբոխն, եւ մեք եղիցուք յաղթութիւն ստացեալք (Մեր մատների հաջողությունը նրան ցույց տանք, ամբոխը ցրվի, և մենք հաղթենք)'' (Խոր․, 35)։
# '''Գործիական հոլովի իմաստ։''' Օրինակ՝ ''Շինէ եւ գիւղ մի, եւ անուանէ յիւր անուն Հայկաշէն (Շինում է և մի գյուղ ու իր անունով անվանում Հայկաշեն)'' (Խոր․, Ժ, 33)։
# '''Ժամանակ''' ։ Օրինակ՝ ''Իսկ ի լինել մարտին հարկանի զօրն Արայի (Իսկ մարտի ժամանակ Արայի զորքը ջարդվում է'') (Խոր․, ԺԷ, 56)։
#'''Նպատակի գաղափար'''։ Օրինակ՝ ''Վասն չարագործաց իսկ էր շինել զայն տեղի եւ ի սպանումն մահապարտացն․․․ (Այն տեղը շինել էր հենց չարագործների համար, մահապարտներին սպանելու նպատակով)'' (Ագաթ․, 72)։
#'''Մի բանի այլ բանի վերածվելը'''։ Օրինակ՝ ''Պէտ արարեալ զամենայն ազգաց զմատեանս եւ զվէպս ի յոյն լեզու փոխարկեաց (Կարևոր համարելով՝ բոլոր ժողովուրդների մատյաններն ու վեպերը հունարենի փոխեց)'' (Խոր․, Բ, 8)։
 
=== Ի նախդիրը տրական հոլովի հետ ===
285 363

edits