«Իսրայելա-իրանյան հարաբերություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 69.
 
== Շահի կառավարման ժամանակաշրջան: Իրանի և Իսրայելի տնտեսական ու քաղաքական միություն ==
[[Պատկեր:Saffinia Israel.jpg|thumb|250px|right|Իրանցի դիվանագետ Ռեզա Սաֆինն այցելում է Իսրայելի նախագահի նստավայր, 1950]]
Չնայած արաբական գործի թույլ սատարմանը՝ իրանյան իշխանությունները սկսել են հրեական երիտասարդ պետության հետ հետկուլիսային հարաբերություններ հաստատել: Մասնավորապես, [[Իրան]]ը միջանցիկ կետ է ծառայել [[Իրաք]]ի հրեաների համար, որոնք փախչում էին այդ երկրից արաբա-իսրայելական պատերազմից հետո: Արդեն 1949 թվականի մայիսին Իրանի էմիսար Աբաս Սայկալը ուղարկվել էր Իսրայել, որպեսզի կարգավորի պատերազմի ժամանակ [[Պաղեստին]]ից փախած իրանցիների գույքի խնդիրը: Իսրայելի փոխադարձ պատասխանի և ոչ պաշտոնական ներկայացուցչի՝ Իրան ուղարկելու փորձը, սակայն, մերժվել է: Հարաբերությունների հաստատումը կատարվում էր ԱՄՆ-ի միջոցով: Իսրայելի ճանաչման հարցը քննարկվել է շահի՝ 1949 թվականի վերջին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ<ref name="Iranica" />.:
 
Այն բանից հետո, երբ 1949 թվականի սեպտեմբերին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Իսրայելը, իրանյան իշխանությունները արդեն կարող էին չզգուշանալ այն մեղադրանքներից, որ իրենք առաջինն են խախտել «սինոիստական կազմավորման» մուսուլմանական բլոկադան, և 1950 թվականի մարտի 6-ին, մինչ մեջլիսը գտնվում էր ամանորյա արձակուրդում, Իրանի կառավարությունը դե ֆակտո ճանաչել է Իսրայելը<ref name="Iranica" />: Բենինգթոնի քոլեջի պրոֆեսոր Մանսուր Ֆարհանգը, հղում անելով ամերիկյան անանուն հետախույզի, պնդել է, որ այդ քայլը կատարվել է առնվազն 400.000 դոլար կաշառքի դիմաց, որ ստացել են իրանցի մի քանի նախարարներ, այդ թվում՝ վարչապետ Մոհամեդ Սաեդը<ref name="Farhang">{{статья|автор=Mansour Farhang. |заглавие=The Iran-Israel Connection |ссылка=https://www.jstor.org/discover/10.2307/41857878?sid=21105531140211&uid=2134&uid=2129&uid=60&uid=2475530043&uid=70&uid=3737720&uid=2&uid=3739448&uid=2475530033&uid=3 |издание=Arab Studies Quarterly |год=1989 |volume=11 |номер=1 |pages=85—98}}</ref>: Արդեն մարտի 26-ին Իրանի հատուկ պատվիրակ ռեզա Սաֆինը Իսրայելի նախագահին է հանձնել իր հավատարմագրերը<ref name="Iranica" />: Երեք ամիս անց Սաֆինը դարձել է օտարերկրյա առաջին դիվանագետը, որը Երուսաղեմում պաշտոնական ընդունելության է արժանացել այն բանից հետո, երբ քաղաքը հռչակվել է Իսրայելի մայրաքաղաք<ref name="Ahren">{{cite web|url=http://www.timesofisrael.com/a-generation-ago-israelis-found-paradise-in-iran/ |title=Did Israel, under the shah, help start Iran’s nuclear program? |author=Raphael Ahren. |work=The Times of Israel |date=November 1, 2013 |accessdate=2014-11-14}}</ref>: 1951-1953 թվականներին, երբ Իրանում իշխանության էր գտնվում [[Մոհամմադ Մոսադեղ]]ի կառավարությունը, Իրանի ներկայացուցչությունը Երուսաղեմում փակ էր, սակայն Մոսադեղը չի գնացել հարաբերությունների ամբողջական խզման, և տնտեսական կապերը շարունակվել են: Իրանը Իսրայել է արտահանել գյուղատնտեսական ապրանքներ՝ դրանք փոխանակելով արդյունաբերական ապրանքների, բժշկական սարքավորումների և տեխնիկական օգնության հետ, իսկ 1953 թվականի հունիսին երկու երկրների ազգային բանկերը համաձայնագիր են ստորագրել վարկային գծի բացման մասին<ref name="Iranica" />: Իսրայելի առաջին մշտական ներկայացուցիչները Իրանում հայտնվել են 1950-ական թվականների վերջին: Նրանցից առավել նշանավոր երկու անձինք՝ Մեիր Էզրին և Յակով Նիմրոդին, ծագումով եղել են Իրանից<ref name="BJ">{{статья|автор=Uri Bar-Joseph. |заглавие=Forecasting a Hurricane: Israeli and American Estimations of the Khomeini Revolution |издание=Journal of Strategic Studies |ссылка=http://www.tandfonline.com/doi/abs/10.1080/01402390.2012.742009#.VPYEpLGEi70 |год=2013 |volume=36 |номер=5 |doi=10.1080/01402390.2012.742009 |pages=718—742}}</ref>:
 
1952 թվականին [[Եգիպտոս]]ում տեղի ունեցած [[Հուլիսյան հեղափոխություն (1952)|քաղաքական հեղաշրջումը]] և այդ երկրում [[ԽՍՀՄ]]-ի հետ համագործակցելու միտված ռեժիմի հաստատումը փոխել են իրավիճակը [[Մերձավոր Արևելք]]ում՝ Իրանին մղելով ԱՄՆ-ի հետ համագործակցությանը: 1955 թվականին Իրանը միացել է արևմտամետ [[Կենտրոնական պայմանագրի կազմակերպություն|Բաղդադի պակտին]]: Այդպիսով, Իրանն ու Իսրայելը հայտնվել են աշխարհաքաղաքական միևնույն դաշտում: Իրանի իշխանությունները Իսրայելը դիտարկել են Մերձավոր Արևելքում արաբական սոցիալիզմին հակազդող ուժ: Այս տեսակետը հաջողություն է ամրագրել Իսրայելի համար 1956 թվականին Եգիպտոսի դեմ մղված [[Սուեզի ճգնաժամ|ռազմական գործողություններում]]: Բացի այդ՝ երբ այս պատերազմի հետևանքով նավագնացության համար բացվել է Էտ Տիրանի նեղուցը, իսրայելական [[Էյլաթ]] նավահանգիստը դարձել է պարսկական նավթը Եվրոպա մղելու կարևոր հանգույց: Իրանցի շատ մասնագետներ տեխնիկական պատրաստություն են անցել իսրայելական բուհերում, իսկ իսրայելական շատ ընկերություններ շինարարական մասշտաբային աշխատանքներ են իրականացրել Իրանում՝ ներառյալ 1960 և 1962 թվականների երկրաշարժներից տուժած շրջանների վերականգնողական աշխատանքները<ref name="Eleven" />: Իսրայելցիները ամբողջական թաղամասեր են կառուցել Իրանի այլ շրջաններում ևս: Այսպես, 1970-ական թվականներին Իրանի նավահանգստային [[Բանդար Աբբաս]] և [[Բուշեհր]] քաղաքներում, ինչպես նաև Հարկ կղզում իսրայելական ''ՌԱՍՍԿՕ'' ընկերությունը ծրագիր է իրականացրել իրանական ռազմածովային ուժերի պատվերով: Շինարարությունն ընթացել է իսրայելցի ճարտարապետ Դան Էյթանի նախագծով և ներառել է 12.000 միավոր կացարան՝ իր ենթակառուցվածքներով<ref>{{статья|автор=Neta Feniger & Rachel Kallus. |заглавие=Building a 'new Middle East': Israeli architects in Iran in the 1970s |ссылка=http://www.tandfonline.com/doi/abs/10.1080/13602365.2013.811695?journalCode=rjar20#.VPXk-rGEi70 |издание=The Journal of Architecture |год=2013 |volume=18 |номер=3 |doi=10.1080/13602365.2013.811695 |pages=381—401}}</ref>: Թեհրանի արվարձանում բացվել է «Իսրայելական ձեռքբերումների կենտրոնը», որտեղ իսրայելցի բժիշկները սովորեցրել են տեղացիներին, իսկ իսրայելցի ատամնաբույժ Էֆրաիմ Շակին Շիրազում հիմնադրել է ատամնաբուժական կենտրոն (այն հետագայում հանդիսացել է ատամի հիվանդությունների համալսարանական առաջին կլինիկայի բազան)<ref name="Mesamed07" />: Շահի կարգադրությամբ իրանական գյուղատնտեսական վարչությունները վարձել են իսրայելցի խորհրդատուների՝ երբեմն նույնիսկ ուղղակի փոխադարձ կապերն ամրապնդելու համար{{sfn|Parsi|2007|p=24}}:
 
Իսրայելի պետական «Էլ Ալ» ավիաընկերությունը սկսել է կանոնավոր չվերթեր իրականացնել [[Թեհրան]]: Կողմերը փոխանցել են հետախուզական տվյալներ: 1960 թվականին Իրանի շահը հրապարակայնորեն պնդել է իր երկրի կողմից Իսրայելի ճանաչումը, ինչին ի պատասխան Եգիպտոսը խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ. դրանք վերականգնվել են միայն տասը տարի անց: 1961 թվականին Իրան է այցելել Իսրայելի վարչապետ [[Դավիդ բեն Գուրիոն]]ը, որը Իրանը դիտարկել է որպես մերձավորարևելյան ոչ արաբական երկրների կոալիցիայի բաղկացուցիչ կարևոր մաս: Իսկ կոալիցիայում բացի Իսրայելից ընդգրկված էին Իրանը, [[Թուրքիա]]ն, [[Եթովպիա]]ն (վերջին երեք պետությունները դոկտրինում ստացել են «շրջագծի երկրներ» անվանումը): Կա նաև տեղեկություն, որ իսրայելցիներն օգնել են շահի Իրանին միջուկային ծրագրի զարգացման գործում, որն այն ժամանակ դիտարկվում էր հարևան Իրաքի վրա ազդելու գործիք<ref name="Ahren" /><ref name="Mesamed07">{{cite web|url=http://www.iimes.ru/rus/stat/2007/03-11-07a.htm |title=Ирано-израильские отношения: от партнерства к конфронтации |author=В. И. Месамед. |publisher=Институт Ближнего Востока |date=3 ноября 2007 |accessdate=2014-11-14}}</ref><ref name="ZvMor">{{статья|автор=Звягельская И. Д., Морозов В. М. |заглавие=Израиль-Иран: Балансирование на грани? |ссылка=http://cyberleninka.ru/article/n/izrail-iran-balansirovanie-na-grani |издание=Вестник МГИМО университета |год=2010 |выпуск=5 |страницы=182—187}}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==