«Իսրայելա-իրանյան հարաբերություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 59.
|}
 
== Պատմական հարաբերություններ մինչ Իսրայել պետության ստեղծումը ==
[[Պատկեր:Cyrus II le Grand et les Hébreux.jpg|thumb|right|250px|[[Կյուրոս Մեծ]]ը հրեաներին ազատում է Բաբելոնի գերությունից, ([[Ժան Ֆուքե]], 1470)]]
 
Պարսկաստանի ժողովուրդների հետ հրեաների պատմական կապերը գոյություն են ունեցել աստվածաշնչյան ժամանականերից: Ընդունված է համարել, որ [[Բաբելոնի թագավորություն|Բաբելոնի թագավորության]] կողմից հրեական թագավորության կործանումից հետո պարսկական իշխանությունները մեղմացրել են կայսերական քաղաքականությունը իրեն ենթակա ժողովուրդների նկատմամբ: Հրեաները պահպանել են [[Կյուրոս Մեծ]]ի հովանավորության մասին հիշատակը նաև այն բանից հետո, երբ նրա փեսա [[Դարեհ I Մեծ]]-ը Երուսաղեմի տաճարում ամենօրյա զոհաբերություն է կազմակերպել Հուդայի թագավորության հպատակների բարօրության համար: Այս ծիսակարգը շարունակվել է երկար դարեր՝ ընդհուպ 66 թվականի [[Հրեական պատերազմ (66-73)|Հրեական պատերազմի]] սկիզբը<ref name="Eleven">{{ЭЕЭ|11843|Иран}}</ref>: Հրեական կրոնական կանոնում կարևոր դեր են խաղում [[Եսթեր (գիրք)|Եսթերի]] գիրքը, որ նկարագրում է Պարսկաստանի հրեաների հարաբերությունները իշաանությունների հետ [[Արտաքսերքսես I]]-ի կառավարման տարիներին, և դրա հետ կապված [[Պուրիմ]] տոնը, որը նշվում էր ամենակալ արքայի մեքենայություններից հրեաներին ոչնչացումից փրկության առթիվ: Սակայն ժամանակակից հետազոտողները կասկածի տակ են դնում Եսթերի գրքի պատմական ճշմարտացիությունը<ref>{{ЭЕЭ|15120|Эсфирь}}</ref>:
 
Իշխանությունների բարեհաճ վերաբերմունքը Պարսկաստանի հրեական համայնքի նկատմամբ պահպանվել է հետագա մի քանի դարերում: Կրոնական հանդուրժողականությունը, որը հաստատվել էր կայսրությունում Կյուրոս Մեծի ժամանակաշրջանից, հանգեցրել է այն բանին, որ [[Աքեմենյաններ]]ի ժամանակ զգալի թվով հպատակներ ընդունել են [[հուդայականություն]] կամ մասամբ յուրացրել են հրեական սովորույթներ, այդ թվում՝ պահպանել են [[Շաբաթ (հուդայականություն)|շաբաթը]] (դրա վկայությունն է Պարսկաստանի ոչ հրեական բնակչության շրջանում ''Շաբթայ'' անվան տարածումը)<ref name="Achaemenides">{{Из|Ираника|http://www.iranicaonline.org/articles/judeo-persian-communities|заглавие=Judeo-Persian communities II. The Achaemenid period}}</ref>: Պարսկաստանի հրեաների շարքից պետական ազդեցիկ գործիչներ են ծնվել, իսկ Երուսաղեմի և Պարսկաստանի հրեաների միջև պահպանվել են սերտ կապեր ինչպես Աքեմենյանների, այնպես էլ [[Սելևկյաններ]]ի և [[Պարթև Արշակունիներ]]ի դինաստիաների միջև<ref name="Achaemenides">{{Из|Ираника|http://www.iranicaonline.org/articles/judeo-persian-communities|заглавие=Judeo-Persian communities II. The Achaemenid period}}</ref>: Չնայած այն բանին, որ այս դինաստիաների օրոք գոյություն ունեցած հրեական մշակութային և հավանաբար նաև իրավաբանական ինքնավարությանը վերջ է դրվել [[Սասանյաններ]]ի օրոք, նրանց իշխանության ժամանակ Պարսկաստանը դարձել է Հռոմեական կայսրությունից հալածված շատ հրեաների ապաստանը<ref name="Achaemenides">{{Из|Ираника|http://www.iranicaonline.org/articles/judeo-persian-communities|заглавие=Judeo-Persian communities II. The Achaemenid period}}</ref><ref name="Sasanides">{{Из|Ираника|http://www.iranicaonline.org/articles/judeo-persian-communities-iii-parthian-and-sasanian-periods|заглавие=Judeo-Persian communities III. The Parthian and Sasanian periods}}</ref>: Հրեական մշակույթն իր վրա է կրել [[Զրադաշտականություն|զրադաշտական]] դուալիզմի ազդեցությունը, ինչն արտացոլվել է մասնավորապես բարի և չար ոգիների մասին ունեցած հավատքում:
 
Պարսկական ազդեցությունը նկատելի է տարբեր ժամանակաշրջանների հրեական կրոնական ու հոգևոր տրակտատներում՝ սկսած Դանիել մարգարեի գրքից մինչև Սասանյանների ժամանակաշրջանի Բաբելոնական [[Թալմուդ]]ը<ref name="Eleven" />: Հրեաները, որոնք տարբեր ժամանակներում տարբեր կերպ են վերաբերվել կայսրության իշաանություններին՝ կախված իրենց նկատմամբ վարվող քաղաքականությունից, առօրյա կյանքում խաղաղ գոյատևել են այլ հավատ ունեցող հարևանների հետ, այդ պատճառով էլ բաբելոնյան ռավինները զգալի ջանքեր են ներդրել «հավատի մաքրությունը» պահպանելու համար: Ոչ մի վկայություն չկա այն մասին, որ զրադաշտական Բաբելոնի թագավորության ժողովրդական զանգվածներում այդ ժամանակներում գոյություն են ունեցել հակահրեական տրամադրություններ (ի տարբերություն, օրինակ, գերազանցապես քրիստոնեական [[Եդեսիա]]յի)<ref name="Sasanides" />:
 
== Ծանոթագրություններ ==