«Բալատա Տուֆարի ազգային անտառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
 
== Տեղագրություն ==
Բալատա Տուֆարի ազգային անտառը ընդգրկում է [[Կանուտամա]] (90.85%) և [[Տապաուա]] (9.15%) մունիցիպալիտետների որոշ հատվածներ՝ Ամազոնաս նահանգում<ref name="ref1">[https://uc.socioambiental.org/arp/4266]</ref>։ Ունի 1079669.71 հա տարածք<ref name="ref2">[https://www.icmbio.gov.br/portal/unidadesdeconservacao/biomas-brasileiros/amazonia/unidades-de-conservacao-amazonia/1926-flona-de-balata-tufari]</ref>։ Այն արևմուտքից սահմանակից է Պուրուս գետին, արևելքից՝ BR-319-ին, իսկ Տրանս-Ամազոնյան մայրուղու առաջին հատվածով՝ (BR-230) Լաբրեայից մինչև Ումայտա հատում է նրա հարավային ծայրը։ Մուկուիմ գետը անցնում է անտառի միջով, որը Մապինգուարի ազգային պարկից հոսելով հյուսիս, գտնվում է BR-230-ի հարավում։ Մուկուիմը անտառի մեջ միացած է Ակուա գետին, որը սկիզբ է առնում Մապինգուարի ազգային պարկում<ref name="ref3">[https://www.icmbio.gov.br/portal/unidadesdeconservacao/biomas-brasileiros/amazonia/unidades-de-conservacao-amazonia/1926-flona-de-balata-tufari]</ref>։ Ազգային անտառըանտառի 2.47%-ը մասամբ համընկնում է Մապինգուարի ազգային պարկին<ref name="ref1" />։
 
Ազգային անտառը [[Ամազոն բիոմ]]ում է<ref name="ref2" />։ Ներառում է 91.44% բաց խոնավ անտառ, 6.45% խիտ խոնավ անտառ ու 2.11% սավաննայի և խոնավ անտառի շփման տարածքը։ Անտառում ապրում է շուրջ 2000 ընտանիք, հիմնականում ագարակատերեր, որոնք ունեն սեփական կամ վարձակալած փոքր հողակտորներ։ Բալատա Տուֆարի ազգային անտառը և հարակից Իկիրի ազգային անտառը մեծ ներուժ ունեն ոչ միայն փայտանյութի կայուն արդյունահանման, այլ նաև այնպիսի արտադրանքների համար, ինչպիսիք են` յուղերը, խեժերը, ընկույզները, սերմերը և պտուղները<ref name="ref1" />։