«Մասնակից:Lusine Nahapetyan/Ավազարկղ3»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 14.
Բալատա Տուֆարի ազգային անտառը ստեղծվել է 2005 թվականի փետրվարի 17-ի հրամանագրով։ Կառավարվում է [[Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտ]]ի կողմից։ Այն դասվում է [[Բնության պահպանության միջազգային միություն|Բնության պահպանության միջազգային միության]] VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Նպատակն է՝ աջակցել անտառային ռեսուրսների կայուն բազմակի օգտագործմանը և գիտական հետազոտությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդների վրա։ Անտառը ստեղծման ժամանակ ուներ երեք տարածք։ Դրանք են՝ Գլեբա Բալատան (282781 հա), Գլեբա Տուֆարին (360168 հա) ու Գլեբա Ժակարեն (159074 հա)։ 2008 թվականի մայիսի 8-ին ավելացվեց չորրորդ տարածքը՝ 275836 հա տարածքով։
 
Խորհրդատվական խորհուրդը ստեղծվել է 2010 թվականի դեկտեմբերի 14-ին։ 2012 թվականի հունվարի 9-ի հրամանագիրը նախատեսում էր հաստատուն ու ինտեգրացված մոտեցում BR-319 ազդեցության գոտում պատրաստել կառավարման պլաններ պահպանման միավորումների համար։համար պատրաստելու գործընթացում։ Դրանք են՝ Աբուֆարի կենսաբանական արգելոցը, Կունիա էկոլոգիական կայանը, Նասցենտես դու Լագո Յարի և [[Մապինգուարի ազգային պարկ|Մապինգուարի]] ազգային պարկերը, Բալատա Տուֆարի, [[Ումայտա ազգային անտառ|Ումայտա]] ու Իկիրի ազգային անտառները, Լագո դու Կապանա Գրանդի, Ռիո Իտուսի և Լագո դու Կունիան արդյունահանող արգելավայրերը։
 
 
Տող 20.
Նիզիա Ֆլորեստա ազգային անտառը գտնվում է Ռիու Գրանդի դու Նորտի նահանգի Նիզիա Ֆլորեստա մունիցիպալիտետում։ Ունի 168.84 հա տարածք։ Անտառը նահանգի առափնյա հարթավայրում է՝ ծովի մակարդակից 80 մետր բարձրության վրա։ Այն Տրայիրի գետի ավազանում է։ Ներառում է երկու 0.7 և 7.1 հա սեզոնային լճեր ու 20.8 հա մշտական լճի մի մասը։ Ջերմաստիճանը տատանվում է 21-ից մինչև 30 °C, իսկ միջինը` 26 °C է։ Տարեկան տեղումների քանակը 1455 մմ է։ Շրջանն ունի չորային եղանակ՝ սեպտեմբերից մինչև փետրվար, իսկ անձրևային՝ մարտից մինչև օգոստոս։
 
Նիզիզա Ֆլորեստա ազգային անտառը [[Ատլանտյան անտառ]] բիոմում է։ Բնիկ Ատլանտյան անտառի բուսականությունը ընդգրկում է անտառի 60%-ը և փորձարարական տարածքը՝ տարբեր տեսակի պտղատու ծառերով, որն էլ կազմում է 40%։ Փորձարարական նպատակներով օգտագործվող տարածքը մինչև 1970-ականների վերջը գտնվել է հայրենի անտառի վերականգնման համեմատաբար առաջադեմ փուլում։ ''Dinoponera quadriceps'' մրջյունը էնդեմիկ է, աշխարհի ամենամեծ մրջյուններից մեկը՝ մոտավորապես 3 սմ։ Այս մրջյունը չի հայտնաբերվում մարդկային գործողություններից խաթարված տարածքներում, ուստի պահպանված միջավայրի լավ ինդիկատոր է։
 
== Պահպանություն ==