«Աշտարակ (թերթ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
{{անաղբյուր}}
{{Այլ կիրառումներ|Աշտարակ (այլ կիրառումներ)}}
'''«Աշտարակը»''' [[Խորհրդային Հայաստան]]ում լույս տեսնող շրջանային թերթ էր։ Եղել է ՀԿԿ [[Աշտարակ]]ի շրջկոմի, ժողովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային խորհուրդների օրգանը։ Լույս է տեսել նաև «Այգեգործ կոլխոզնիկ» (1931-1935 թթ.) «Այգեգործ կոլտնտեսական» (1956-1962 թթ.) և «Արագած» (1963-1972 թթ.) անուններով։ Հրատարակվել է [[1931]] թ. [[հոկտեմբերի 31]]-ից ընդհուպ մինչև Խորհրդային Հայաստանի փլուզման տարիները և նույնիսկ մի քանի տարի անկախ Հայաստանի գոյության սկզբնական տարիները' 90-ականների կեսը։ Լույս է տեսել հիմնականում երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին։ Լուսաբանել է Աշտարակի շրջանի տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքը։ Թերթը տպագրվել է ՀՍՍՀ հրատպետկոմի Աշտարակի շրջհրատի տպարանում։ Նրա երկարամյա խմբագիրն է եղել Կ. Ս. Նիկողոսյանը։ Թերթում են աճել ու իրենց ստեղծագործական ուղին հարթել գրողներ [[Վարդգես Պետրոսյան]]ը, [[Ժիրայր Նորայրի Ավետիսյան]]ը, [[Գևորգ Էմին]]ը, [[Մուշեղ Գալշոյան]]ը, [[Արևշատ Ավագյան]]ը, [[Ղուկաս Սիրունյան]]ը և այլք։ Հանրապետությունում համարվել է լավագույն տպագիր օրգաններից մեկը։ Թերթի գործունեության մեջ առանցքային դեր է ունեցել խմբագրի երկարամյա տեղակալ, ճանաչված լրագրող, երգիծաբան Նորայր Զորյանը, ում ջանքերով թերթը հայտնի է դարձել Քարաբաղնիս երգիծական էջով։ Տարբեր տարիներ թերթում են աշխատել նաև [[Արտավազդ Նազարյան]]ը, [[Սերժ Մանուկյան]]ը, Առաքել Ջրաղացպանյանը, [[Նորայր Ղոնաղչյան]]ը, [[Վահան Ամատունի (լրագրող)|Վահան Ամատունին]], Համլետ ՄիքաելյանըՄիքայելյանը, Նվեր Ինջիղուլյանը, Սաթենիկ Զորյանը, Միշա Ոսկանյանը և այլք։ Հիմնականում խմբագրությունն ունեցել է իր առանձին շենքը' Աշտարակ քաղաքի կենտրոնում Գր. Գրիգորյան փողոցի համար 146 հասցեում։ [[1988]] թ. տվյալներով թերթն ունեցել է 6000 տպաքանակ, տպագրվել է [[օֆսեթ տպագրություն|օֆսեթ]] եղանակով։
 
= Տես նաև =