«Մասնակցի քննարկում:Daughter of Billie»–ի խմբագրումների տարբերություն

{{հարգելի մասնակից}}, արդեն գրել էի, որ պարտադիր չէ էջերը տեղափոխումից հետո մնացած բոլոր վերահղման էջերը ներկայացնել արագ ջնջման, դրանց մի մասը կարող են շարունակել իրենց գոյությունը՝ նպաստելով Վիքիպեդիայում աշխատանքի արագ կատարմանը։ Բացի այդ, արագ ջնջման ներկայացնելի պետք է նշել հոդվածի ջնջման պատճառը, իսկ վերահղումը չի կարող լինել հոդվածի ջնջման պատճառ։ Նորից հետ եմ շրջել պիտակումներից մի քանիսը։ Խնդրում եմ դրանք նորից արագ ջնջման ներկայացնելիս նշել դրանց ջնջման հիմնավոր պատճառ, ինչպես նաև ցանկալի է դրանք նորից ջնջման ներկայացնելուց առաջ խորհրդակցել այլ փորձառու մասնակիցների հետ։--[[Մասնակից:Voskanyan|Voskanyan]] ([[Մասնակցի քննարկում:Voskanyan|քննարկում]]) 12:48, 1 Դեկտեմբերի 2020 (UTC)
: Հարգելի [[Մասնակից:Voskanyan|Voskanyan]], եթե հոդվածի վերնագիրը ճիշտ է և առավել հարմար, ապա ի՞նչ իմաստ կա թողնել սխալ և անիմաստ վերահղումը։ Օրինակ A Pink խմբի պաշտոնական անվանումը Apink է, ապա ի՞նչ իմաստ կա թողնել այդ վերահղումը։ Կամ, օրինակ Ռոսաննա Փաքը, եթե հոդվածի վերնագիրը Ռոսե Փաք է, ապա ո՞վ կօգտագործի երկար և անիմաստ Ռոսաննա Փաք վերահղումը և այն ինչպե՞ս կօգնի նպաստել Վիքիպեդիայի աշխատանքի արագ կատարմանը։ --[[Մասնակից:Daughter of Billie|Daughter of Billie]] ([[Մասնակցի քննարկում:Daughter of Billie|քննարկում]]) 13:08, 1 Դեկտեմբերի 2020 (UTC)
:::{{հարգելի մասնակից}}, եթե A Pink ընդհանրապես չի օգտագործվել նախկինում և հիմա էլ չի օգտագործվում, պետք է հոդվածը ներկայացնել արագ ջնջման՝ նշելով որ դա սխալ վերնագիր է (իրականում A Pink ռուսերեն և իսպաներեն հոդվածների վերնագրերը, ուրեմն դա միանշանակ սխալ չէ), իսկ ''Ռոսաննա Փաք'' մարդու իսկական անունն է, ինչո՞ւ է անիմաստ։ Գուցե ընդհանրապես չի օգտագործվում, բայց ընդունված է այդպիսի վերահղումներով էջեր ստեղծելը, գուցե միլիոնից մեկ դրանք պետք գան։ Օրինակ՝ [[Աբովյան Խաչատուր Ավետիքի]] էջին ոչ մի հոդվածում հղում չկա, բայց ոչ ոք դա չի ներկայացնում ջնջման, որովհետև դա վերահղման էջ է։--[[Մասնակից:Voskanyan|Voskanyan]] ([[Մասնակցի քննարկում:Voskanyan|քննարկում]]) 14:14, 1 Դեկտեմբերի 2020 (UTC)