«Գինեգործությունը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
[[Հայկական լեռնաշխարհ]]ում հնուց ի վեր զարգացած է եղել [[խաղող]]ի մշակումը։ Ըստ Աստվածաշնչյան հայտնի պատմության, խաղողագործության և [[գինեգործություն|գինեգործության]] հայրենիքը [[Հայաստան]]ն է։ Աստվածաշնչյան լեգենդը պատմում է, որ մարդկությունը բացահայտեց գինու համը այն ժամանակ, երբ [[Նոյ|Նոյ Նահապետը]] ջրհեղեղից հետո [[Արարատ]] լեռան ստորոտին տնկեց [[խաղող]]ի առաջին որթը։
 
Ըստ [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]], [[Նոյ]]ի համար խաղողից գինի պատրաստելու գաղտնիքը բացահայտեց [[Նոյ]]ի [[այծ]]ը, ովորն ուտելով խաղողի վայրի պտուղները հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս [[կենդանիներ]]ին:
 
{{քաղվածք|Որտեղ [[հաց]] էնտեղ կաց, որտեղ գինի, էնտեղ քնի|Հայկական ժողովրդական ասացվածք}}
 
Դեռևս [[հեթանոսություն|հեթանոսական ժամանակներից]] [[Հայաստան]]ում կար մի ավանդույթ՝ հազար բույսերից մեռոնի եփման ավանդույթը։ [[1-ին դար]]ում Հայոց [[Տրդատ Ա|Տրդատ թագավորի]] վասալ Պարգև անունով մի մարդ սովորեց հեղուկից սպիրտ թորել։ [[66]] թվականին [[Տրդատ Ա|Տրդատը]] թագավորական շքախմբով և ընծաներով, նաև մեռոնով, ուղևորվում է Հռոմի կայսերկայսր [[Ներոն]]ի մոտ։ Հռոմեացի պատմաբանները պատմում են, որ երբ [[Ներոն]]ը մեռոն է համտեսում, երջանկանում է։ Գիտնականները Հայաստանի տարածքում հայտնաբերել են վաղ ժամանակներից պահպանված հայկական գինեգործական հնձաններ, գինու անոթներ ու [[կարաս]]ներ, խաղողի ածխացած կորիզներ, բազմաթիվ [[սեպագիր]] [[արձանագրություն]]ներ, քանդակները և այլ վավերագրեր։ Այդ ամենը վկայում են այն մասին, որ Հայաստանում գինեգործությունը մոտ 6000 տարվա [[պատմություն]] ունի<ref>[http://www.ijevanwine.am/hy/all-about-vine/ Գինին մարդկությանը հայտնի ամենահին ըմպելիքներից է / Գինում մասին]</ref>:
 
[[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] [[Հին Կտակարան]]ում ասվում է, որ [[Նոյ]]ը իջնելով [[Արարատ]]ից<ref>[http://www.tastytour.am/htmls_arm/cuisine_wine_legend.html Հայկական գինեգործության ավանդույթները և պատմությունները]</ref>, տնկեց իր առաջին [[խաղող]]ի վազը։ [[Ղևոնդ Ալիշան]]ը նշում է, որ Նոյը խաղող է տնկել [[Ակոռի]] գյուղի մոտ Գինեբլուր, Գինեհովիտ, Գինեգետ տեղանքներով մեկ։ Գիտնականների հետազոտությունները և հնագիտական պեղումները վկայում են, որ հայերը մ.թ.ա. մոտ 6-5-րդ հազարամյակներում ընտելացրել են վայրի [[խաղող]]ը և զբաղվել դրա մշակմամբ։