«Գեղեցիկը (փիլիսոփայություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 17.
[[Պատկեր:D369-platon.-L2-Ch8.png|մինի|աջից|Պլատոն]]
[[Սոկրատես]]ի հետևորդ [[Պլատոն]]ը գեղեցիկը տարբերակում է ըստ աստիճանների։ Ըստ նրա գեղեցիկի առաջին աստիճանը ֆիզիկական՝ բնական կամ մարմնական գեղեցկությունն է, որը, ցավոք, խիստ անցողիկ է, քանի որ ժամանակն անզիջում է նրա
նկատմամբ։
 
Որպես գեղեցիկի հաջորդ աստիճան` [[Պլատոնը]] նշում է հոգու գեղեցկությունը, որն ավելի երկար կարող է պահպանվել, քան մարմնականը, սակայն նույնպես անցողիկ է, քանի որ [[մարդ]]ը փոփոխական է, նրա հոգին կարող է լինել կամակոր, հոգնել, չարանալ, ծերանալ` խեղաթյուրելով գեղեցիկի էությունը։
նկատմամբ։
Գեղեցիկի երրորդ աստիճանին այն երևույթներն են, որ ստեղծվում են [[գիտություն]]ների և [[արվեստ]]ների շնորհիվ։ Ըստ [[Պլատոն]]ի, այս աստիճանին էլ չի տրվում գեղեցիկի լիարժեք պատկերացումը, քանի որ տարբեր [[գիտություն]]ների ու [[արվեստ]]ների ներկայացուցիչների համար գեղեցիկը կարող է տարբեր լինել։
Հետևապես, կատարյալ գեղեցիկը հնարավոր է միայն չորրորդ մակարդակում` [[իմաստության]] ու [[բարիք]]ի գերագույն ոլորտում։ Իսկական, անփոփոխ, հարատև գեղեցիկը գոյություն ունի միայն գաղափարների [[աշխարհ]]ում` տարածությունից ու ժամանակից դուրս։ Այդ անպատճառ գեղեցկությունը հանդես է գալիս որպես [[սկզբունք]] և օրինակ, որին պետք է ձգտեն մարդիկ թե ամենօրյա [[կյանք]]ում, թե ստեղծագործելիս։ [[Պլատոն]]ը գտնում է, որ այդ իդեալական, կատարյալ գեղեցիկը միաժամանակ նաև ճշմարիտ է ու բարի։
 
[[Արիստոտել]]ը որպես գեղեցիկի բնագավառ դիտարկում է [[արվեստ]]ը` ընդունելով, որ գեղեցիկ է չափավորն ու կարգավորվածը։ Ըստ նրա` գեղեցիկն ունի մաքրագործող հատկություն, քանի որ գեղագիտական հաճույքը [[մարդ]]ուն թեթևացնում ու [[ազատ]]ում է կուտակված անկատարություններից։ [[Արիստոտել]]ը գտնում է, որ մարդն ազնիվ ու վեհ սարքեր է գործում հանուն գեղեցիկի։