«Պայքար Գոմայի համար (2008)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ճակատամարտ}} '''Պայքար Գոմայի համար''' ({{lang-fr|Bataille de Goma}}), պայքար Կոնգոյի նահանգի մայրաք...»:
(Տարբերություն չկա)

14:33, 30 Նոյեմբերի 2020-ի տարբերակ

Պայքար Գոմայի համար (ֆր.՝ Bataille de Goma), պայքար Կոնգոյի նահանգի մայրաքաղաք Հյուսիսային Կիվուի համար մի կողմից թութսի ապստամբների (Լորան Նկունդա) և մյուս կողմից Կոնգոյի կառավարական զորքերի միջև, որոնց աջակցում էին ՄԱԿ-ի զորքերը 2008 թվականի հոկտեմբերին:

Պայքար Գոմայի համար
Թվական 2008
Հակառակորդներ
Հրամանատարներ

Նախապատմություն

Կիվուի հակամարտությունը ծագել է դեռևս 2004 թվականին և Ռուանդայի ցեղասպանության արձագանքն է եղել։ Լորան Նկունդան հայտարարել է, որ կառավարական զորքերն ի վիճակի չեն ապահովել իր ցեղակիցների՝ թութսի անվտանգությունը։ 2007 թվականին Նկունդան արդեն փորձել է գրավել Գոման, բայց ապարդյուն։ 2008 թվականի հունվարին հրադադար է կնքվել։

Իրադարձությունների ընթացք

  • Հոկտեմբերի 26՝ ապստամբները գրավել են Ռումանգաբոյի մերձակայքում կառավարական ուժերի բազան և բանակային շտաբը Վիրունգա ազգային պարկում[1]
  • Հոկտեմբերի 28՝ մարտերը սկսվել են Ռութշուրու քաղաքի մոտ՝ Ուգանդայի հետ սահմանին[2]
  • Հոկտեմբերի 29՝ կառավարական զորքերը թողել են Գոման[3] , սակայն Նկունդան հայտարարել է հրադադարի մասին և դադարեցրել իր զորքերի առաջխաղացումը։
  • Հոկտեմբերի 31՝ ապստամբները շարունակել են մնալ Գոմայից 15 կմ հեռավորության վրա[4]
  • Նոյեմբերի 4՝ Նկունդան հայտարարել է երկրի մայրաքաղաք Կինշասան գրավելու մտադրության մասին այն դեպքում, եթե Կոնգոյի կառավարությունը չնստի բանակցությունների սեղանի շուրջ[5]
  • Նոյեմբերի 5՝ հուտու ազգության կառավարամետ աշխարհազորը խախտել է հրադադարը և անհաջող գրոհել է Նկունդայի ապստամբների դիրքերը Ռութշուրու և Կիվանջա քաղաքների շրջաններում[6]
  • Նոյեմբերի 6՝ ապստամբները վերահսկողություն են հաստատել Կիվանջա (Ռութշուրուից հյուսիս-արևմուտք) և Նյանզալե քաղաքների նկատմամբ[7] ՝ այնտեղից դուրս մղելով Մայ-Մայի ջոկատները և կառավարական զորքերի 15 բրիգադի շտաբը:
  • 2008 թվականի նոյեմբերի 17՝ չնայած հայտարարված հրադադարին, վերջին ժամանակներս ամենադաժան մարտերն են բռնկվել Ռիվինդիում՝ Գոմայից 125 կմ հյուսիս[8] ։
  • Նոյեմբերի 19՝ ապստամբները համաձայնել են իրենց ջոկատները տեղափոխել Գոմայից 40 կմ հեռավորության վրա[9] , ինչը կարող է մեկնաբանվել որպես Գոմայի ճակատամարտի ավարտ։ Չնայած դրան, մարտական գործողությունները շարունակվել են մինչև 2009 թվականի մարտը։

Ծանոթագրություններ