«Սատուրնի տաճար (Հռոմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 39.
== Պատմություն ==
[[Պատկեր:Forum romanum map (marked Templum Saturni).jpg|մինի|300px|Սատուրնի տաճարի տեղադիրքը [[Հռոմի ֆորում]]ում]]
Ենթադրվում է, որ տաճարի կառուցումը սկսվել է [[Լուկիոս Տարքվինիոս Գոռոզ]]ի տիրապետության օրոք (Ք․ա․ 497 թվականին)։ Կառուցումը տեղի է ունեցել [[էտրուսկներ]]ի դեմ տարած հաղթանակի պատվին։ Տաճարի օծումը տեղի է ունեցել Տիտոս[[Տիտուս ԼացիոսԼարցիուս|Տիտուս Լացիուս]] [[կոնսուլ]]ի կողմից [[Հռոմեական Հանրապետություն|Հռոմեական Հանրապետության]] վաղ տարիներին։ Մի քանի անգամ այրվելուց հետո Ք․ ա․ 42 թվականին Լուցիոս Մունացիոս Պլանկոսը լիովին վերակառուցվել է այն։ Նրան է վերագրվում հարթակի կառուցումը, որը լիովին պատված է [[տրավերտին]]ով (40մ երկարությամբ, 22,50մ լայնությամբ և 9մ բարձրությամբ)։ Տաճարը վերստին նորոգվել է հրդեհից հետո Մարկոս Ավրելիոս Կարինոսի կառավարման օրոք (283 թվական)։ Ֆրիզի վրայի մակագրությունը վկայում է դա․ «Senatus populusque romanus incendio consumptum restituit»՝ «Հռոմի սենատն ու ժողովուրդը վերակառուցեցին հրդեհից ավերվածը»։
 
Սատուրնի տաճարն իրենից ներկայացնում էր կեղծ [[պերիպտեր]]՝ հարթակի վրա [[հոնիական օրդեր]]ի սյուներով։ Տրավերտինե հիմքն ամբողջանում էր երկու հարթակներով, որոնք միմյանցից բաժանված էին աստիճաններով։ Դրանք ուղղորդում էին դեպի տաճար։ Նրանցից մեկում Հռոմեական Հանրապետության ժամանակ պահվում էր հռոմեական գանձարանն ու եկամտի և պարտքերի փաստաթղթերը։ Ըստ այդմ տաճարը նաև անվանել են Էրարիում ({{lang-lat|aerarium}}, գանձարան)։ Գանձարանից պահպանվել էր բարձրությունը՝ ողջ երկայնքով։ Տաճարի ցելլայում (նաոս) պահվում էր նաև Սատուրն աստծո արձանը, որը դուրս էր բերվում հաղթական հանդիսությունների ժամանակ։