«Արմեն Սանթրոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Արմեն Սանթրոսյանը ծնվել է 1947 թվականին, Երևանում՝ դերասան [[Պարույր Սանթրոսյան]]ի ընտանիքում։ 1964 թվականին ավարտել է [[Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոց|Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը]], 1968 թվականին՝ [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ի դերասանական բաժինը, 1972 թվականին՝ [[Երևանի պետական համալսարան]]ի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1965-1967 թվականներին եղել է «Արշալույս», 1967 թվականից, միաժամանակ, [[Պատանի հանդիսատեսի թատրոն|Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի]] և «Նորք» թատրոնների դերասան:
 
1997 թվականից բեմական խոսք է դասավանդում [[Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ|Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի]] կուլտուրայի ֆակուլտետում, 2006 թվականից`թվականից՝ դոցենտ:դոցենտ։
 
Գրել է «Ճառ ասեք, թե…», «Դալար շիվեր», «Հույս, հավատ, սեր», «Անհաղթ աքլորը», «Սարդոստայն», «Ախ, այդ փշերը», «Ռուբեն Սևակ», «Հրաշագործ սրինգը» և այլ պիեսներ, որոնք բեմադրվել են երևանյան թատրոններում, ինչպես նաև`նաև՝ [[Հալեպ]]ում: Բազմաթիվ թերթերում, ամսագրերում հանդես է եկել թատերական արվեստին վերաբերող հոդվածներով: «Լիր արքա», «Մի քաղաքի պատմություն» մոնոներկայացումներով մասնակցել է եվրոպական տարբեր երկրներում կազմակերպված փառատոների, արժանացել տարբեր մրցանակների<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007}}</ref><ref>{{Cite web|url=https://avproduction.am/?ln=am&page=person&id=1020|title=AV Production - Արմեն Սանթրոսյան|last=Baghdasaryan|first=Aram|website=avproduction.am|accessdate=2016-08-03}}</ref><ref>{{Cite web|url=http://youththeateryouththeatre.am/actorsprofile/49դերասան--.html12/|title=ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ|accessdate=2016-08-03}}</ref>:
 
== Ներկայացումներ ==
35 027

edits